Դատավորներ 6։1-40

  • Մադիանը ճնշում է Իսրայելին (1-10)

  • Հրեշտակը հավաստիացնում է դատավոր Գեդեոնին, որ Աստված կօգնի նրան (11-24)

  • Գեդեոնը քանդում է Բահաղի զոհասեղանը (25-32)

  • Եհովայի ոգին ներգործում է Գեդեոնի վրա (33-35)

  • Գեդեոնը բրդով ստուգում է, թե արդյոք Աստված իր միջոցով է փրկելու Իսրայելին (36-40)

6  Բայց իսրայելացիները նորից սկսեցին անել այն, ինչը չար էր Եհովայի աչքին:+ Ուստի Եհովան նրանց մադիանացիների ձեռքը մատնեց, և նրանք յոթ տարի մնացին նրանց տիրապետության տակ:+  Մադիանը սկսեց ճնշել Իսրայելին:+ Մադիանի պատճառով իսրայելացիները լեռներում, քարանձավներում և անմատչելի տեղերում իրենց համար թաքստոցներ* պատրաստեցին:+  Երբ իսրայելացիները սերմ էին ցանում, մադիանացիները, ամաղեկացիներն+ ու արևելցիները+ հարձակվում էին նրանց վրա:  Նրանք բանակ էին դնում Իսրայելի տարածքում ու ոչնչացնում էին երկրի բերքը մինչև Գազա. Իսրայելում ո՛չ ուտելու բան էին թողնում, ո՛չ էլ ոչխար, ցուլ կամ էշ:+  Նրանք գալիս էին իրենց անասուններով ու վրաններով: Մորեխների պես բազմաքանակ էին.+ նրանց և իրենց ուղտերին թիվ չկար:+ Ներխուժում էին այդ երկիր, որ ավերեն այն:  Ի վերջո Իսրայելը Մադիանի պատճառով ծայրահեղ աղքատության մեջ ընկավ, և իսրայելացիները Եհովային օգնության կանչեցին:+  Երբ իսրայելացիները Եհովային օգնության կանչեցին, որ իրենց ազատի Մադիանի ձեռքից,+  Եհովան իսրայելացիների մոտ մի մարգարե ուղարկեց, ով ասաց նրանց. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես հանեցի ձեզ Եգիպտոսից ու դուրս բերեցի ձեր ստրկության երկրից:+  Ես ազատեցի ձեզ Եգիպտոսից, ինչպես նաև ձեզ հալածողների ձեռքից, որոնց քշեցի ձեր առաջից ու նրանց երկիրը ձեզ տվեցի:+ 10  Եվ ասացի ձեզ. «Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:+ Մի՛ վախեցեք ամորհացիների աստվածներից, որոնց երկրում դուք բնակվում եք»:+ Բայց դուք չլսեցիք ինձ»»:+ 11  Դրանից հետո Եհովայի հրեշտակը եկավ+ ու նստեց Աբիեզերի+ սերնդից Հովասին պատկանող մեծ ծառի տակ, որը Եփրայում էր գտնվում: Նրա որդին՝ Գեդեոնը,+ հնձանում ցորեն էր ծեծում, որպեսզի մադիանացիներից թաքցներ այն: 12  Եհովայի հրեշտակը հայտնվեց նրան ու ասաց. «Եհովան քեզ հետ է,+ ո՛վ հզոր ռազմիկ»: 13  Գեդեոնն ասաց նրան. «Ներիր ինձ, տե՛ր իմ, բայց եթե Եհովան մեզ հետ է, ինչո՞ւ այս ամենը պատահեց մեզ:+ Ո՞ւր են նրա բոլոր զարմանահրաշ գործերը, որոնց մասին մեր հայրերը պատմել են մեզ՝+ ասելով. «Եհովան հանեց մեզ Եգիպտոսից»:+ Իսկ հիմա Եհովան մեզ թողել է և Մադիանի ձեռքն է տվել»:+ 14  Եհովան շրջվեց նրա կողմն ու ասաց. «Գնա՛ և քո զորությամբ փրկի՛ր Իսրայելին Մադիանի ձեռքից.+ չէ՞ որ ես եմ քեզ ուղարկում»: 15  Գեդեոնն ասաց նրան. «Ներիր ինձ, Եհո՛վա, ինչպե՞ս փրկեմ Իսրայելին: Իմ ազգատոհմը* ամենաաննշանն է Մանասեի մեջ, և ես շատ փոքր մարդ եմ իմ հոր տան մեջ»: 16  Սակայն Եհովան ասաց. «Ես քեզ հետ կլինեմ,+ և դու կջախջախես մադիանացիներին, ասես մեկ մարդու»: 17  Գեդեոնն էլ ասաց. «Եթե քո բարեհաճությունն ունեմ, ինձ մի նշան ցույց տուր, որ դու ես ինձ հետ խոսողը: 18  Խնդրում եմ, մի՛ հեռացիր այստեղից, մինչև որ հետ գամ և իմ նվերը բերեմ ու դնեմ քո առաջ»:+ Նա ասաց. «Կմնամ այստեղ, մինչև որ վերադառնաս»: 19  Գեդեոնը գնաց, մի ուլ մորթեց, եփեց այն և մեկ արդու* ալյուրից անթթխմոր հաց թխեց:+ Միսը նա զամբյուղի մեջ դրեց, իսկ մսաջուրը կաթսայի մեջ լցրեց, հետո դրանք տարավ նրա մոտ ու մատուցեց մեծ ծառի տակ: 20  Ճշմարիտ Աստծու հրեշտակն ասաց նրան. «Վերցրո՛ւ միսն ու անթթխմոր հացը և դի՛ր այնտեղ՝ մեծ քարին, իսկ մսաջուրը վրա՛ն լցրու»: Նա այդպես էլ արեց: 21  Եհովայի հրեշտակը իր ձեռքի գավազանը մեկնեց և ծայրով դիպավ մսին ու անթթխմոր հացին. քարից կրակ դուրս եկավ և լափեց միսն ու անթթխմոր հացը:+ Այնուհետև Եհովայի հրեշտակն անհետացավ նրա աչքի առաջից: 22  Այդ ժամանակ Գեդեոնը հասկացավ, որ դա Եհովայի հրեշտակն էր:+ Գեդեոնն իսկույն ասաց. «Վա՜յ ինձ, Գերիշխա՛ն Տեր Եհովա. ես Եհովայի հրեշտակին երես առ երես տեսա»:+ 23  Բայց Եհովան ասաց նրան. «Խաղաղությո՛ւն քեզ:+ Մի՛ վախեցիր, դու չե՛ս մեռնի»: 24  Գեդեոնն այնտեղ Եհովայի համար մի զոհասեղան շինեց: Մինչև այսօր այն կոչվում է Եհովա-Շալոմ*+ ու գտնվում է Աբիեզերյանների Եփրայում: 25  Այդ գիշեր Եհովան ասաց նրան. «Վերցրո՛ւ քո հոր երիտասարդ ցուլը՝ երկրորդ ցուլը, որը յոթ տարեկան է, քանդի՛ր Բահաղի զոհասեղանը, որը քո հորն է պատկանում, և կտրի՛ր դրա մոտ գտնվող սուրբ ձողը:*+ 26  Ապա այս ապահով բարձունքի գլխին քարերը շարքով դնելով՝ մի զոհասեղա՛ն շինիր քո Աստված Եհովայի համար: Վերցրո՛ւ այդ ցուլը և քո կտրած սուրբ ձողի փայտերի վրա այրելով՝ մատուցի՛ր այն որպես ողջակեզ»: 27  Ուստի Գեդեոնը իր ծառաներից տասը մարդ վերցրեց և արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան ասել էր իրեն: Սակայն իր հոր տնեցիներից ու քաղաքի բնակիչներից վախենալով՝ նա այդ բանը ցերեկը չարեց, այլ գիշերն արեց: 28  Երբ քաղաքի բնակիչները վաղ առավոտյան վեր կացան, տեսան, որ Բահաղի զոհասեղանը քանդված է, և դրա կողքին գտնվող սուրբ ձողը՝ կտրված, իսկ երկրորդ ցուլը նոր շինված զոհասեղանի վրա ողջակեզ է արված: 29  Նրանք իրար հարցրին. «Ո՞վ է արել այս բանը»: Հարցուփորձ անելուց հետո ասացին. «Գեդեոնն է արել՝ Հովասի որդին»: 30  Քաղաքի բնակիչներն ասացին Հովասին. «Դո՛ւրս հանիր քո որդուն. նա պետք է մեռնի, որովհետև քանդել է Բահաղի զոհասեղանը և կտրել է դրա մոտ գտնվող սուրբ ձողը»: 31  Հովասն+ իր դեմ դուրս եկած բոլոր մարդկանց ասաց. «Մի՞թե դո՛ւք պետք է պաշտպանեք Բահաղին, կամ մի՞թե դո՛ւք պետք է փրկեք նրան: Ով որ պաշտպանի նրան, այս առավոտ մահվան կմատնվի:+ Եթե նա աստված է, թող ի՛նքը պաշտպանի իրեն,+ որովհետև ինչ-որ մեկը քանդել է նրա զոհասեղանը»: 32  Եվ հենց այդ օրը նա Գեդեոնին Հերոբահաղ* անվանեց՝ ասելով. «Թող Բահաղն ինքը պաշտպանի իրեն, որովհետև ինչ-որ մեկը քանդել է նրա զոհասեղանը»: 33  Բոլոր մադիանացիները,+ ամաղեկացիներն+ ու արևելցիները միավորեցին իրենց ուժերը:+ Նրանք անցան գետը և Հեզրայելի հովտում բանակ դրեցին: 34  Եհովայի ոգին իջավ* Գեդեոնի վրա:+ Նա փչեց եղջերափողը,+ և Աբիեզերյանները+ համախմբվեցին նրա շուրջ: 35  Նա պատգամաբերներ ուղարկեց Մանասեի ամբողջ ցեղի մոտ, և նրանք նույնպես հավաքվեցին նրա մոտ, որ օգնեն: Գեդեոնը պատգամաբերներ ուղարկեց նաև Ասերի, Զաբուղոնի, Նեփթաղիմի ցեղերի մոտ, և նրանք էլ եկան: 36  Գեդեոնն ասաց ճշմարիտ Աստծուն. «Եթե իմ միջոցով ես փրկելու Իսրայելին, ինչպես որ խոստացել ես,+ 37  ես խուզած բուրդ կդնեմ կալի* մեջ, և եթե ցողը նստի միայն բրդի վրա, իսկ դրա շուրջը գետինը չոր մնա, ապա կիմանամ, որ Իսրայելին իմ միջոցով ես փրկելու, ինչպես որ խոստացել ես»: 38  Այդպես էլ եղավ: Երբ հաջորդ օրը վաղ առավոտյան նա վեր կացավ, քամեց բուրդը, և դրանից մի մեծ գավաթ լիքը ջուր դուրս եկավ: 39  Սակայն Գեդեոնն ասաց ճշմարիտ Աստծուն. «Թող քո բարկությունը չբորբոքվի, թույլ տուր՝ մի անգամ էլ խնդրանք հայտնեմ: Խնդրում եմ, թույլ տուր՝ մի անգամ էլ բրդով ստուգեմ: Խնդրում եմ, այս անգամ թող միայն բուրդը չոր մնա, իսկ ամբողջ գետնի վրա ցող լինի»: 40  Այդ գիշեր Աստված այդպես էլ արեց. միայն բուրդը չոր մնաց, իսկ ամբողջ գետնի վրա ցող նստեց:

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «ստորգետնյա պահեստներ»:
Բռց.՝ «Իմ հազարը»:
Մոտ 22 լ: Տես հավելված Բ14:
Նշանակում է «Եհովան խաղաղություն է»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Նշանակում է «թող Բահաղը օրենքով պաշտպանվի»:
Բռց.՝ «պարուրեց»:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ: