Եբրայեցիներ 4։1-16

  • Զգույշ լինենք, որ հանկարծ երբևէ չզրկվենք Աստծու հանգստի մեջ մտնելու հնարավորությունից (1-10)

  • Ջանք թափենք Աստծու հանգստի մեջ մտնելու համար (11-13)

    • Աստծու խոսքը կենդանի է (12)

  • Հիսուսը՝ վեհապանծ քահանայապետը (14-16)

4  Քանի որ նրա հանգստի մեջ մտնելու մասին խոստումը դեռ ուժի մեջ է, եկեք զգույշ լինենք, որ հանկարծ երբևէ չզրկվենք այդ հնարավորությունից:+  Չէ՞ որ մեզ նույնպես հաղորդվեց այդ բարի լուրը,+ ինչպես որ մեր նախահայրերին: Բայց այդ լսածը ոչ մի օգուտ չտվեց նրանց, քանի որ չունեին այնպիսի հավատ, ինչպիսին հնազանդվողներն ունեին:  Իսկ մենք՝ հավատացողներս, մտնում ենք այդ հանգստի մեջ, մինչդեռ նրանց մասին նա ասաց. «Բարկությամբ լցված՝ երդվեցի. «Նրանք իմ հանգստի մեջ չեն մտնի»»:+ Այս խոսքերը նա ասաց, թեև մարդկության սկզբնավորման* ժամանակ արդեն ավարտել էր իր գործերը և հանգստի մեջ էր:+  Սուրբ գրվածքներից մեկում յոթերորդ օրվա մասին ասվում է. «Յոթերորդ օրը Աստված հանգստացավ իր արած ողջ աշխատանքից»:+  Իսկ մեկ ուրիշ տեղ ասվում է. «Նրանք իմ հանգստի մեջ չեն մտնի»:+  Նրանք, ում առաջինը հաղորդվեց բարի լուրը, անհնազանդության պատճառով չմտան այդ հանգստի մեջ: Բայց ոմանք դեռ հնարավորություն ունեն մտնելու,+  ուստի երկար ժամանակ անց Աստված կրկին որոշակի օր է նշում Դավթի սաղմոսում՝ ասելով «այսօր»: Այս նամակում արդեն հիշատակվել են այդ խոսքերը. «Երանի՜ թե այսօր լսեք նրա ձայնը, ով ասում է. «Մի՛ կարծրացրեք ձեր սրտերը»»:+  Եթե Հեսուն+ նրանց առաջնորդած լիներ մի վայր, որտեղ նրանք մտած լինեին Աստծու հանգստի մեջ, ապա Աստված դրանից հետո չէր խոսի մեկ ուրիշ օրվա մասին:  Ուստի Աստծու ժողովրդի համար դեռ ուժի մեջ է մնում այդ հանգիստը՝ Շաբաթը:+ 10  Այն մարդը, ով մտնում է Աստծու հանգստի մեջ, արդեն հանգստանում է իր գործերից, ինչպես որ Աստված՝ իր գործերից:+ 11  Ուստի եկեք ամեն ջանք թափենք այդ հանգստի մեջ մտնելու համար, որ ոչ մեկս չգնանք անհնազանդության նույն ուղով:+ 12  Չէ՞ որ Աստծու խոսքը կենդանի է ու գործում է զորեղ կերպով,+ ավելի սուր է, քան ցանկացած երկսայրի սուր,+ և այնքան խորն է ներթափանցում, որ մինչև անգամ բաժանում է հոգին* ու ոգին,* հոդերն ու ոսկրածուծը, և կարող է բացահայտել մտքերն ու սրտի մղումները: 13  Չկա մի ստեղծված բան, որ ծածկված լինի Աստծու աչքից,+ ամեն ինչ մերկ ու բացահայտ է նրա առաջ, ում մենք հաշիվ ենք տալու:+ 14  Եվ քանի որ մենք մի վեհապանծ քահանայապետ ունենք՝ Աստծու Որդի Հիսուսը,+ ով մտել է երկինք, եկեք շարունակենք հանրորեն պատմել նրա մասին:+ 15  Մեր քահանայապետը այնպիսին չէ, որ չկարողանա ցավակից լինել մեր թուլություններին,+ այլ մեզ նման փորձվել է բոլոր առումներով, բայց մնացել է մեղքից զերծ:+ 16  Ուրեմն եկեք անկաշկանդ* մոտենանք անզուգական բարություն ցուցաբերող Աստծու գահին և աղոթենք,+ որ նա ճիշտ ժամանակին օգնի մեզ՝ գթասրտություն և անզուգական բարություն դրսևորելով մեր հանդեպ:

Ծանոթագրություններ

Կամ՝ «աշխարհի սկզբնավորման»: Հավանաբար, խոսքը Ադամի ու Եվայի երեխաների մասին է:
Այսինքն՝ մարդը արտաքուստ: Բառարանում տես «Հոգի»:
Այսինքն՝ մարդու ներքին էությունը: Բառարանում տես «Ոգի»:
Կամ՝ «խոսելու ազատությամբ»: