Եբրայեցիներ 5։1-14

  • Հիսուսը՝ որպես քահանայապետ, գերազանցում է մյուս բոլոր քահանայապետներին (1-10)

    • Մելքիսեդեկի նման քահանա (6, 10)

    • Հիսուսը սովորեց հնազանդ լինել չարչարանքների ներքո (8)

    • Հիսուսը հավիտենական փրկության միջոց դարձավ (9)

  • Հոգևորապես մանուկ չմնալու հորդոր (11-14)

5  Մարդկանց միջից ընտրված յուրաքանչյուր քահանայապետ նշանակվում է, որ ի բարօրություն մարդկանց՝ ծառայի Աստծուն՝+ ընծաներ ու զոհեր մատուցելով նրանց մեղքերի համար:+  Նա ունակ է կարեկցանքով* վերաբերվել նրանց, ովքեր չիմացության պատճառով մեղք են գործում.* չէ՞ որ ինքն էլ թուլություններ ունի:  Ուստի պետք է իր մեղքերի համար էլ զոհեր մատուցի, ինչպես որ ժողովրդի համար է մատուցում:+  Մարդն իր նախաձեռնությամբ չի ստանձնում այս պատվավոր ծառայությունը: Նա միմիայն Աստծու կողմից է նշանակվում, ինչպես Ահարոնը:+  Այդպես էլ Քրիստոսը իր նախաձեռնությամբ չդարձավ քահանայապետ. նա ինքն իրեն չփառավորեց,+ այլ Աստված էր, որ փառավորեց նրան և ասաց. «Դու իմ որդին ես, ես այսօր քո հայրը դարձա»:+  Մեկ ուրիշ տեղ էլ ասում է. «Դու Մելքիսեդեկի նման քահանա ես և քահանա կլինես հավիտյան»:+  Իր երկրային կյանքի ընթացքում* Քրիստոսը ուժգին աղաղակներով ու արցունքներով աղաչանքներ և խնդրանքներ ուղղեց Աստծուն,+ ով կարող էր փրկել իրեն մահից, ու քանի որ նա աստվածավախ* էր, Աստված բարեհաճությամբ լսեց նրան:  Թեև Աստծու որդի էր, բայց սովորեց հնազանդ լինել չարչարանքների ներքո,+  և երբ կատարելագործվեց,+ բոլոր իրեն հնազանդվողների համար հավիտենական փրկության միջոց դարձավ,+ 10  որովհետև Աստված նրան նշանակեց քահանայապետ, ինչպիսին Մելքիսեդեկն էր:+ 11  Նրա մասին ասելու շատ բան կա, բայց այդ ամենը դժվար է բացատրել, քանի որ դուք ջանք չեք գործադրում, որ հասկանաք ձեր լսածը: 12  Հիմա դուք արդեն պետք է ուսուցիչներ լինեիք, այնինչ կարիք ունեք, որ կրկին ինչ-որ մեկը ձեզ սկզբից սովորեցնի Աստծու սուրբ խոսքի տարրական բաները.+ դուք նորից կաթի կարիք ունեք, ոչ թե պինդ կերակուրի: 13  Ամեն ոք, ով շարունակում է սնվել կաթով, չգիտի Աստծու խոսքը, որն արդարություն է սովորեցնում. նա դեռ մանուկ է:+ 14  Իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնք, իրենց մտածելու ունակությունը* գործի դնելով, մարզել են այն, որ կարողանան զանազանել ճիշտն ու սխալը:

Ծանոթագրություններ

Կամ՝ «մեղմությամբ», «հավասարակշռված ձևով»:
Կամ՝ «շեղվել են ճանապարհից»:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Բռց.՝ «Իր մարմնի օրերում»:
Կամ՝ «ըմբռնողականությունը»: