Եբրայեցիներ 8։1-13

  • Խորանը երկնային բաների նախապատկերն է (1-6)

  • Հին և նոր ուխտերի հակադրությունը (7-13)

8  Մեր ասածի գլխավոր միտքը սա է. մենք հենց այդպիսի քահանայապետ ունենք,+ և նա երկնքում նստել է Մեծափառ Աստծու գահի աջ կողմում,+  նա ծառայում է Սրբությունների Սրբությունում՝+ ճշմարիտ խորանի* ներսում, որը Եհովան* է կանգնեցրել, ոչ թե մարդը:  Ամեն քահանայապետ նշանակվում է, որ ընծաներ ու զոհեր մատուցի, ուստի և անհրաժեշտ էր, որ այս քահանայապետն էլ ինչ-որ բան մատուցեր:+  Եթե նա երկրի վրա լիներ, քահանա չէր լինի,+ քանի որ արդեն իսկ կան մարդիկ, ովքեր, Օրենքի համաձայն, ընծաներ են մատուցում:  Բայց նրանց կատարած ծառայությունը ընդամենը նախապատկերն ու ստվերն է+ երկնային բաների:+ Դա երևում է այս հրահանգից, որ Աստված տվեց Մովսեսին, երբ նա պետք է պատրաստեր խորանը. «Հետևիր, որ ամեն բան պատրաստվի այն օրինակի համաձայն, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա»:+  Սակայն Հիսուսին տրվել է շատ ավելի բարձրարժեք ծառայություն. նա նաև միջնորդ+ է ավելի լավ ուխտի,+ որն օրինականապես հաստատվել է ավելի լավ խոստումների հիման վրա:+  Եթե առաջին ուխտը անթերի լիներ, ապա երկրորդի կարիքն այլևս չէր լինի:+  Ու քանի որ Աստված տեսնում է իր ժողովրդի սխալները, դրա համար էլ ասվում է. «Օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ Իսրայելի և Հուդայի հետ նոր ուխտ եմ կապելու:  Այս մեկը նման չի լինի այն ուխտին, որ կապեցի նրանց նախահայրերի հետ այն օրը, երբ նրանց ձեռքից բռնած՝ հանեցի Եգիպտոսից:+ Նրանք հավատարիմ չմնացին իմ ուխտին, ուստի ես դադարեցի հոգ տանել նրանց,– ասում է Եհովան:– 10  Ուխտը, որ կկապեմ Իսրայելի հետ այդ օրերից հետո, սա է. իմ օրենքները նրանց մտքում կդնեմ և նրանց սրտում կգրեմ:+ Ես նրանց Աստվածը կլինեմ, իսկ նրանք՝ իմ ժողովուրդը,– ասում է Եհովան:–+ 11  Նրանցից ոչ մեկը այլևս իր համաքաղաքացուն կամ իր եղբորը չի սովորեցնի՝ ասելով՝ «Ճանաչի՛ր Եհովային», քանի որ բոլորը՝ թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդիկ,* կճանաչեն ինձ: 12  Ես կներեմ նրանց անարդար գործերը և այլևս չեմ հիշի նրանց մեղքերը»:+ 13  Խոսելով նոր ուխտի մասին՝ նա ցույց է տալիս, որ նախորդը ժամանակավրեպ է դարձել:+ Իսկ այն, ինչ հնացած է ու ժամանակավրեպ, վերանալու եզրին է:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «վրանի»:
Բռց.՝ «փոքրից մեծ»: