Եզեկիել 1։1-28

  • Եզեկիելը Բաբելոնում տեսիլքներ է տեսնում (1-3)

  • Եհովայի երկնային կառքի մասին տեսիլքը (4-28)

    • Կատաղի քամի, վիթխարի ամպ և բոցկլտացող կրակ (4)

    • Չորս կենդանի էակները (5-14)

    • Չորս անիվները (15-21)

    • Սառույցի պես փայլող հարթակը (22-24)

    • Եհովայի գահը (25-28)

1  Երեսուներորդ տարվա չորրորդ ամսվա հինգերորդ օրն էր: Ես գերեվարվածների մեջ էի՝+ Քոբար գետի մոտ:+ Հանկարծ երկինքը բացվեց, ու ես սկսեցի տեսիլքներ տեսնել, որոնք Աստծուց էին:  Ամսվա հինգերորդ օրը՝ Հովաքին+ թագավորի գերեվարման հինգերորդ տարում,  քաղդեացիների+ երկրում՝ Քոբար գետի մոտ, Եհովան խոսեց ինձ հետ՝ քահանա Բուզիի որդի Եզեկիելիս* հետ: Այնտեղ Եհովայի ոգին* իջավ ինձ վրա:+  Եվ ահա թե ինչ տեսա. կատաղի քամի,+ որ փչում էր հյուսիսից, նաև վիթխարի մի ամպ և բոցկլտացող կրակ,*+ որոնց շուրջբոլորը վառ լույս էր փայլում, ու կրակի մեջ ոսկու և արծաթի համաձուլվածքի պես մի բան կար:+  Կրակի մեջ չորս կենդանի էակների նման կերպարանքներ կային,+ և յուրաքանչյուրը նման էր մարդու:  Ամեն մեկը չորս երես ու չորս թև ուներ:+  Նրանց ոտքերն ուղիղ էին և շողում էին փայլեցված պղնձի պես,+ իսկ ոտնաթաթերը հորթի կճղակների էին նման:  Իրենց թևերի տակ չորս կողմից մարդու ձեռքեր ունեին, և նրանք չորսն էլ երեսներ ու թևեր ունեին:  Յուրաքանչյուր էակի մի թևը դիպչում էր մյուս թևին: Գնալիս նրանք չէին շրջվում. ամեն մեկը ուղիղ առաջ էր գնում:+ 10  Ահա թե ինչպիսին էին նրանց երեսները. չորսն էլ դիմացից մարդու երես ունեին, աջից՝ առյուծի+ երես, ձախից՝ ցլի+ երես, և չորսն էլ հետևից՝ արծվի+ երես:+ 11  Այդպիսին էին նրանց երեսները: Յուրաքանչյուր էակի երկու թևերը դեպի վեր էին տարածվում և իրար էին դիպչում, իսկ մյուս երկուսը ծածկում էին նրանց մարմինները:+ 12  Յուրաքանչյուրը ուղիղ առաջ էր գնում: Ուր որ ոգին ուղղորդում էր նրանց, այնտեղ էլ գնում էին+ ու գնալիս չէին շրջվում: 13  Կենդանի էակները նման էին կրակի մեջ այրվող ածուխների: Կենդանի էակների միջև բոցավառ ջահերի նման ինչ-որ բաներ հետ ու առաջ էին գնում, և կրակի միջից կայծակներ էին շանթում:+ 14  Երբ կենդանի էակները առաջ էին գնում ու հետ դառնում, նրանց շարժումները կայծակի փայլատակումներ էին հիշեցնում: 15  Մինչ նայում էի չորս երես ունեցող կենդանի էակներին, հանկարծ տեսա, որ երկրի վրա՝ նրանցից յուրաքանչյուրի կողքին, մեկական անիվ կա:+ 16  Այդ անիվները այնպես էին փայլում, ասես ոսկեքարից լինեին, և չորսն էլ իրար նման էին: Դրանց կառուցվածքն այնպիսին էր, ասես անիվը անիվի մեջ լիներ:* 17  Դրանք կարողանում էին առանց շրջվելու գնալ չորս ուղղություններից ցանկացած մեկով: 18  Անիվներն այնքան բարձր էին, որ ակնածանք էին ներշնչում: Չորս անիվների ողջ շրջագծով աչքեր կային:+ 19  Երբ կենդանի էակները առաջ էին շարժվում, անիվներն էլ էին նրանց կողքով առաջ շարժվում, երբ կենդանի էակները վեր էին բարձրանում երկրից, անիվներն էլ էին բարձրանում:+ 20  Կենդանի էակները գնում էին այնտեղ, ուր ոգին ուղղորդում էր նրանց, այնտեղ, ուր ոգին գնում էր: Անիվները բարձրանում էին կենդանի էակների կողքով, որովհետև նրանց վրա ներգործող ոգին* նաև անիվների մեջ էր: 21  Երբ նրանք առաջ էին շարժվում, դրանք էլ էին առաջ շարժվում, երբ կանգ էին առնում, դրանք էլ էին կանգ առնում: Երբ նրանք վեր էին բարձրանում երկրից, անիվներն էլ էին բարձրանում նրանց կողքով, որովհետև կենդանի էակների վրա ներգործող ոգին նաև անիվների մեջ էր: 22  Կենդանի էակների գլխավերևում հարթակի տեսք ունեցող մի բան կար, որը սառույցի պես փայլում էր և ակնածանք էր ներշնչում: Այն տարածվում էր նրանց գլխավերևում:+ 23  Այդ հարթակի տակ նրանց թևերը տարածվում էին վեր* և դիպչում էին մեկը մյուսին: Ամեն մեկը ուներ երկու թև, որոնցով ծածկում էր իր մարմնի մի կողմը, և երկու թև, որոնցով ծածկում էր մյուս կողմը: 24  Ես լսում էի նրանց թևերի ձայնը, որը նման էր ջրերի շառաչյունի, Ամենակարողի ձայնին:+ Երբ նրանք առաջ էին շարժվում, զորքի բարձրացրած աղմուկի պես ձայն էր լսվում: Կանգ առնելիս նրանք իջեցնում էին իրենց թևերը: 25  Նրանց գլխավերևում գտնվող հարթակի վերևից մի ձայն էր լսվում: (Կանգ առնելիս նրանք իջեցնում էին իրենց թևերը): 26  Նրանց գլխավերևի հարթակի վրա գահի+ նման մի բան կար, որն ասես շափյուղա քարից լիներ:+ Գահին նստած էր մեկը, ով մարդու կերպարանք ուներ:+ 27  Հետո տեսա, որ նրա՝ գոտկատեղի նմանություն ունեցող հատվածից դեպի վեր փայլ էր ճառագում,+ որը նման էր ոսկու և արծաթի համաձուլվածքի փայլի, նման էր կրակի: Նրա՝ գոտկատեղի նմանություն ունեցող հատվածից դեպի ներքև տեսա կրակի պես մի բան:+ Նրա շուրջբոլորը շողշողում էր, 28  և այդ փայլը նման էր ծիածանի,+ որ հայտնվում է ամպերի մեջ անձրևային օրը: Այսպիսին էր նրա շուրջբոլորը ճառագող լույսը: Այն ասես Եհովայի փառքը լիներ:+ Տեսնելով այն՝ ես մինչև գետին խոնարհվեցի ու լսեցի, որ ինչ-որ մեկը սկսեց խոսել:

Ծանոթագրություններ

Նշանակում է «Աստված զորացնում է»:
Բռց.՝ «ձեռքը»:
Կամ՝ «կայծակ»:
Հավանաբար, դրանք նույն չափի անիվներ էին, որոնք նույն կենտրոնն ունեին և ուղիղ անկյուն էին կազմում:
Բռց.՝ «կենդանի էակի ոգին»:
Կամ հնարավոր է՝ «տարածվում էին դեպի կողք»: