Եզեկիել 11։1-25

  • Չարագործ առաջնորդները դատապարտվում են (1-13)

    • Քաղաքը համեմատվում է կաթսայի հետ (3-12)

  • Վերականգնման մասին խոստում (14-21)

    • «Նոր ոգի կդնեմ ձեր մեջ» (19)

  • Աստծու փառքը հեռանում է Երուսաղեմից (22, 23)

  • Եզեկիելը տեսիլքում վերադառնում է Քաղդեա (24, 25)

11  Ոգին բարձրացրեց ինձ ու տարավ Եհովայի տան արևելյան դարպասի մոտ:+ Դարպասի մուտքի մոտ 25 տղամարդու տեսա՝ ժողովրդի առաջնորդներին, այդ թվում՝ Ազուրի որդի Հեզոնիային ու Բանեայի որդի Փալատիային:+  Աստված ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, սրանք այն մարդիկ են, ովքեր այս քաղաքում* չար բաներ են ծրագրում և վատ խորհուրդներ են տալիս:  Նրանք ասում են. «Արդյոք հիմա ժամանակը չէ՞, որ տներ կառուցենք:+ Քաղաքը* կաթսա է,+ մենք էլ միսն ենք»:  Ուստի մարգարեացիր՝ ասելով, թե ինչ է սպասում նրանց, մարգարեացիր, ո՛վ մարդու որդի»:+  Այդ ժամանակ Եհովայի ոգին իջավ ինձ վրա,+ և Աստված ասաց ինձ. «Ասա նրանց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Դուք ճիշտ եք ասում, ո՛վ իսրայելացիներ, և ես գիտեմ, թե ինչ եք մտածում:  Ձեր պատճառով այս քաղաքում շատ մարդ է սպանվել, դուք փողոցները դիակներով եք լցրել»»:+  Ուստի սա է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Դիակները, որ ցրիվ եք տվել քաղաքով մեկ, միսն են, իսկ քաղաքը կաթսան է:+ Բայց ձեզ կհանեն դրա միջից»»:  «Դուք սրից էիք վախենում,+ սրից էլ կընկնեք,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–  Ես կհանեմ ձեզ այս քաղաքից, օտարազգիների ձեռքը կմատնեմ և դատաստան կտեսնեմ ձեր նկատմամբ:+ 10  Դուք սրով կսպանվեք:+ Ես կդատեմ ձեզ Իսրայելի սահմանին,+ և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:+ 11  Այս քաղաքը ձեզ համար կաթսա չի լինի, իսկ դուք նրա միջի միսը չեք լինի: Ես կդատեմ ձեզ Իսրայելի սահմանին, 12  և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ, որովհետև չհնազանդվեցիք իմ կանոններին ու չպահեցիք իմ օրենքները,+ այլ ապրեցիք հարևան ազգերի օրենքներով»:+ 13  Հենց որ մարգարեական խոսքս ավարտեցի, Բանեայի որդի Փալատիան մահացավ: Ես ընկա ծնկներիս վրա ու մինչև գետին խոնարհվելով՝ աղաղակեցի. «Ա՜խ, ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, մի՞թե բնաջնջելու ես բոլոր նրանց, ովքեր մնացել են Իսրայելում»:+ 14  Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. 15  «Մարդո՛ւ որդի, Երուսաղեմի բնակիչները փրկագնելու իրավունք ունեցող քո եղբայրներին և ողջ Իսրայելին ասում էին. «Հեռու մնացեք Եհովայից: Այս երկիրը մերն է. այն տրվել է մեզ որպես սեփականություն»: 16  Ուստի դու ասա. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Թեև ես նրանց արտաքսել եմ հեռավոր երկրներ ու ցիրուցան եմ արել ուրիշ ազգերի մեջ,+ սակայն կարճ ժամանակով սրբարան կդառնամ նրանց համար այն երկրներում, ուր նրանք գնացել են»»:+ 17  Նրանց ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կհավաքեմ ձեզ այն ժողովուրդների միջից ու երկրներից, որտեղ ցիրուցան եք եղել, ու ձեզ կտամ Իսրայելի երկիրը:+ 18  Դուք կվերադառնաք այնտեղ ու կվերացնեք բոլոր նողկալի գործերն ու գարշելի բաները:+ 19  Եվ ես ձեզ մեկ* սիրտ կտամ+ ու նոր ոգի կդնեմ ձեր մեջ:*+ Ձեր քարե սիրտը կհանեմ+ ու մարմնեղեն* սիրտ կտամ ձեզ,+ 20  որպեսզի պահեք իմ կանոնները, ենթարկվեք իմ օրենքներին ու հնազանդվեք դրանց: Դուք կլինեք իմ ժողովուրդը, իսկ ես՝ ձեր Աստվածը: 21  Բայց ով չի ուզում հրաժարվել իր նողկալի գործերից ու գարշելի բաներից, նրան կրել կտամ իր արարքների հետևանքները»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»: 22  Այդ ժամանակ քերովբեները բարձրացրին իրենց թևերը: Անիվները նրանց կողքին էին,+ և Իսրայելի Աստծու փառքը նրանց գլխավերևում էր:+ 23  Եհովայի փառքը+ բարձրացավ քաղաքի վրայից ու կանգ առավ լեռան վրա՝ քաղաքից դեպի արևելք:+ 24  Հետո Աստծու ոգով տրված տեսիլքում ոգին բարձրացրեց ինձ ու բերեց Քաղդեա՝ գերեվարված ժողովրդի մոտ: Ապա տեսիլքն անհետացավ: 25  Եվ ես գերեվարվածներին պատմեցի այն ամենը, ինչ Եհովան ցույց էր տվել ինձ:

Ծանոթագրություններ

Կամ՝ «ովքեր ընդդեմ այս քաղաքի»:
Այսինքն՝ Երուսաղեմը, որտեղ հրեաները կարծում էին, թե պաշտպանված կլինեն:
Այսինքն՝ Աստծու առաջնորդությունը ընդունող:
Կամ՝ «ձեզ կօգնեմ նոր մտածելակերպ ունենալ»:
Կամ՝ «միասնական»: