Եզեկիել 14։1-23

  • Կռապաշտները դատապարտվում են (1-11)

  • Երուսաղեմի դատաստանն անխուսափելի է (12-23)

    • Արդար Նոյը, Դանիելը և Հոբը (14, 20)

14  Իսրայելի երեցներից մի քանիսը եկան ու նստեցին իմ առաջ:+  Եվ Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Մարդո՛ւ որդի, այս մարդիկ կառչած են իրենց գարշելի կուռքերին և ուրիշների առաջ գայթակղության քար են դրել՝ նրանց դրդելով մեղքի: Մի՞թե կպատասխանեմ նրանց, երբ դիմեն ինձ:+  Ուստի ասա նրանց. «Ահա թե Գերիշխան Տեր Եհովան ինչ է ասում. «Եթե մի իսրայելացի կառչի իր գարշելի կուռքերին և ուրիշների առաջ գայթակղության քար դնի՝ նրանց դրդելով մեղքի, ու հետո գնա մարգարեի մոտ՝ նրան ինչ-որ բան հարցնելու, ես՝ Եհովաս, նրան արժանի պատասխան կտամ՝ նրա պաշտած գարշելի կուռքերի քանակին համապատասխան:  Ես իսրայելացիների սիրտը ահ կգցեմ, քանի որ նրանք բոլորը հեռացել են ինձնից և իրենց նողկալի կուռքերին են պաշտում»»:+  Ուստի իսրայելացիներին ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Վերադարձեք ինձ մոտ, երես թեքեք ձեր գարշելի կուռքերից և հրաժարվեք ձեր բոլոր նողկալի գործերից:+  Եթե որևէ իսրայելացի կամ Իսրայելում բնակվող որևէ պանդուխտ հեռանա ինձնից ու կառչի իր զազրելի կուռքերին և ուրիշների առաջ գայթակղության քար դնի՝ նրանց դրդելով մեղքի, ու հետո գնա իմ մարգարեի մոտ՝ նրան ինչ-որ բան հարցնելու,+ ե՛ս՝ Եհո՛վաս, կպատասխանեմ նրան.  ես կթշնամանամ այդ մարդու հետ, նրան նախազգուշական օրինակ ու առակ կդարձնեմ և կվերացնեմ իմ ժողովրդի միջից:+ Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:  Բայց եթե մարգարեն, խաբված լինելով, պատասխան տա, իմացեք, որ ես՝ Եհովաս եմ մոլորեցրել նրան:+ Ես իմ ձեռքը կմեկնեմ ու կվերացնեմ նրան իմ ժողովրդի՝ Իսրայելի միջից: 10  Նրանք կկրեն իրենց մեղքի հետևանքը. մարգարեին հարցնողը նույնքան մեղավոր կլինի, որքան մարգարեն: 11  Այդպես կլինի այն բանի համար, որ իսրայելացիները այլևս չհեռանան ինձնից ու իրենց չպղծեն մեղքերով: Նրանք կլինեն իմ ժողովուրդը, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»»: 12  Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 13  «Մարդո՛ւ որդի, եթե մի երկիր, անհավատարմությամբ վարվելով, մեղք գործի իմ դեմ, ես իմ ձեռքը կմեկնեմ և այն կզրկեմ սննդի պաշարից,*+ ես սով կուղարկեմ այնտեղ+ ու կվերացնեմ մարդկանց և կենդանիներին:+ 14  Նույնիսկ եթե այդ երկրում լինեին Նոյը,+ Դանիելն+ ու Հոբը,+ այս երեք մարդիկ իրենց արդարության շնորհիվ միայն իրենց կփրկեին,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 15  Կամ եթե այդ երկիր գիշատիչ գազաններ ուղարկեի, նրանք ամայացնեին* այն, ու երկիրը անմարդաբնակ դառնար, և այդ գազանների պատճառով ոչ ոք չանցներ այնտեղով,+ 16  ապա, եթե անգամ այդ երեք մարդիկ այնտեղ լինեին, երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– նրանք չէին փրկի ո՛չ իրենց որդիներին, ո՛չ էլ դուստրերին. միայն իրենք կփրկվեին, իսկ երկիրն ամայի կդառնար: 17  Կամ եթե սուր ուղղեի այդ երկրի դեմ+ և ասեի՝ «Թող սուր անցնի այդ երկրով», ու վերացնեի թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին,+ 18  ապա, եթե անգամ այդ երեք մարդիկ այնտեղ լինեին, երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– նրանք չէին փրկի ո՛չ իրենց որդիներին, ո՛չ էլ դուստրերին, այլ միայն իրենք կփրկվեին: 19  Կամ եթե համաճարակ բերեի այդ երկրի վրա+ ու իմ ցասումը թափեի, որպեսզի արյունահեղությամբ վերացնեի թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին, 20  ապա, նույնիսկ եթե Նոյը,+ Դանիելն+ ու Հոբը+ այնտեղ լինեին, երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– նրանք չէին փրկի ո՛չ իրենց որդիներին, ո՛չ էլ դուստրերին, այլ իրենց արդարության շնորհիվ միայն իրենց կփրկեին:+ 21  Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Այդպես կլինի, երբ Երուսաղեմի վրա չորս պատիժ բերեմ՝+ սուր, սով, գիշատիչ գազաններ և համաճարակ,+ որպեսզի վերացնեմ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին:+ 22  Բայց ոմանք կփրկվեն և այնտեղից դուրս կբերվեն,+ այդ թվում՝ որդիներն ու դուստրերը: Ահա նրանք գալիս են ձեզ մոտ, և երբ տեսնեք նրանց վատ վարքն ու գործերը, սուգ չեք անի այն աղետի՝ այն բոլոր բաների համար, որ ես բերել եմ Երուսաղեմի վրա: 23  Դուք սուգ չեք անի, երբ տեսնեք նրանց վատ վարքն ու գործերը: Եվ այդ ժամանակ կիմանաք, որ այն, ինչ արել եմ, առանց պատճառի չեմ արել»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «և կկոտրեմ դրա հացի ձողերը»: Հավանաբար, խոսքը այն ձողերի մասին է, որոնցից օղակաձև հացեր էին կախում դրանք պահեստավորելու համար:
Կամ՝ «անզավակ թողնեին»: