Եզեկիել 15։1-8

  • Երուսաղեմը անպետք խաղողենի է (1-8)

15  Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Մարդո՛ւ որդի, արդյոք խաղողենին կարո՞ղ է համեմատվել անտառի այլ ծառերի և ճյուղերի հետ:  Մի՞թե դրա փայտից ձող են պատրաստում որևէ գործ անելու համար: Կամ մի՞թե մարդիկ դրանից կեռ են պատրաստում որևէ իր կախելու համար:  Այն որպես վառելիք կրակի մեջ է գցվում, դրա երկու ծայրերը այրվում են, իսկ մեջտեղի մասն ածխանում է: Պիտանի՞ է այն որևէ գործի համար:  Նույնիսկ նախքան այրվելը այն պիտանի չէր, առավել ևս, երբ այրվել է ու մոխրացել:  Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես Երուսաղեմի բնակիչների հետ կվարվեմ այնպես, ինչպես անտառի ծառերից խաղողենու հետ, որը տվել եմ որպես վառելիք:+  Ես կպատժեմ նրանց: Նրանք փրկվել են կրակից, բայց կրակը, մեկ է, խժռելու է նրանց: Ու երբ նրանց պատիժն իրագործեմ, դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:+  Նրանց անհավատարմության պատճառով+ երկիրն ամայի կդարձնեմ»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:

Ծանոթագրություններ