Եզեկիել 18։1-32

  • Յուրաքանչյուրն ինքը պետք է պատասխան տա իր մեղքերի համար (1-32)

    • Կմահանա այն հոգին, որը մեղք է գործում (4)

    • Որդին պատասխան չի տալու իր հոր մեղքի համար (19, 20)

    • Աստծուն չի ուրախացնում մեղսագործի մահը (23)

    • Զղջումը կյանքի է առաջնորդում (27, 28)

18  Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Ի՞նչ է նշանակում Իսրայելում տարածված այս ասացվածքը. «Հայրերը թթու խաղող են կերել, բայց դրա թթու համը որդիներն են առնում»:+  Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– դուք Իսրայելում այլևս չեք ասի այս ասացվածքը:  Բոլոր հոգիներն* իմն են: Ինչպես հոր հոգին, այնպես էլ որդու հոգին ինձ են պատկանում: Կմահանա ա՛յն հոգին,* որը մեղք է գործում:  Եթե մի մարդ արդարությամբ է վարվում և անում է այն, ինչը ճիշտ է՝  լեռների վրա կուռքերին զոհաբերված բաներ չի ուտում,+ հույսը չի դնում Իսրայելի գարշելի կուռքերի վրա, չի պղծում իր դրացու կնոջը,+ հարաբերություն չի ունենում կնոջ հետ նրա դաշտանի ժամանակ,+  ոչ ոքի վատ չի վերաբերվում,+ պարտք եղողին վերադարձնում է գրավը,+ ոչ մեկի չի կողոպտում,+ իր հացը կիսում է սովածի հետ,+ մերկ մարդուն հագուստ է տալիս,+  տոկոսով փող չի տալիս և ուրիշի հաշվին շահ չի ստանում,+ անարդարացիորեն չի վարվում,+ արդարությամբ է լուծում երկու հոգու միջև ծագած վեճը,+  պահում է իմ կանոնները և հնազանդվում է իմ օրենքներին,* որպեսզի հավատարիմ լինի, ապա նա արդար է: Նա անշուշտ կապրի,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 10  Բայց եթե նա որդի ունի, որը գող է,+ մարդասպան,+ կամ որն անում է այս բաներից որևէ մեկը 11  (թեև նրա հայրը չի արել այս բաներից և ոչ մեկը)՝ լեռների վրա կուռքերին զոհաբերված բաներ է ուտում, պղծում է իր դրացու կնոջը, 12  կարիքավորին ու աղքատին վատ է վերաբերվում,+ կողոպուտով է զբաղվում, գրավը չի վերադարձնում, հույսը դնում է գարշելի կուռքերի վրա,+ նողկալի գործեր է անում,+ 13  ուրիշի հաշվին շահ է ստանում և փողը տոկոսով է տալիս,+ նրա որդին ոչ մի դեպքում չի ապրի: Նա անշուշտ կմահանա, քանի որ արել է այս բոլոր գարշելի բաները: Նա ի՛նքը մեղավոր կլինի իր մահվան համար: 14  Իսկ եթե մի որդի տեսնում է իր հոր բոլոր մեղքերը ու, չնայած դրան, այդպես չի վարվում՝ 15  լեռների վրա կուռքերին զոհաբերված բաներ չի ուտում, հույսը Իսրայելի գարշելի կուռքերի վրա չի դնում, չի պղծում իր դրացու կնոջը, 16  ոչ ոքի վատ չի վերաբերվում, գրավը իրեն չի պահում, կողոպուտով չի զբաղվում, իր հացը կիսում է սովածի հետ, մերկ մարդուն հագուստ է տալիս, 17  աղքատին չի ճնշում, ուրիշի հաշվին շահ չի ստանում ու փողը տոկոսով չի տալիս, պահում է իմ կանոնները և հնազանդվում է իմ օրենքներին, նա չի մահանա իր հոր մեղքերի պատճառով. նա անշուշտ կապրի: 18  Իսկ նրա հայրը, որը խարդախությամբ է զբաղվել, իր եղբայրներին կողոպտել է և իր ազգակիցների մեջ վատ բաներ է արել, կմեռնի իր մեղքերի պատճառով: 19  Դուք կհարցնեք. «Ինչո՞ւ որդին պատասխանատվություն չի կրում իր հոր մեղքերի համար»: Պատճառն այն է, որ որդին արդար և ճիշտ է վարվում, իմ բոլոր կանոնները պահում է ու հնազանդվում դրանց: Նա անշուշտ կապրի:+ 20  Կմահանա ա՛յն հոգին,* որը մեղք է գործում:+ Որդին իր հոր մեղքերի համար պատասխան չի տա, հայրն էլ իր որդու մեղքերի համար պատասխան չի տա: Արդարի արդարությունը միայն իրեն կփրկի, իսկ մեղսագործի չարագործությունը միայն իրեն կկործանի:+ 21  Եթե մեղսագործը դադարի մեղք գործելուց, պահի իմ կանոնները և անի այն, ինչը ճիշտ է ու արդար, նա անշուշտ կապրի. նա չի մեռնի:+ 22  Նրա գործած և ոչ մի մեղքի համար հաշիվ չեմ պահանջի:+ Նա կապրի, քանի որ ճիշտն է անում:+ 23  Մի՞թե ինձ ուրախացնում է մեղսագործի մահը,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Ո՛չ, ես ուզում եմ, որ նա դադարի մեղք գործելուց ու ապրի:+ 24  Բայց եթե արդարը դադարի արդարությամբ վարվելուց և անի այն, ինչը սխալ է՝ մեղսագործների պես գարշելի արարքներ գործելով, արդյոք կապրի՞: Նրա արդար գործերից և ոչ մեկը ես չեմ հիշի:+ Իր անհավատարմության և իր գործած մեղքի պատճառով նա կմեռնի:+ 25  Դուք կասեք. «Եհովան անարդար է վարվում»:+ Բայց լսե՛ք, ո՛վ իսրայելացիներ, ե՞ս եմ անարդար վարվում,+ մի՞թե դուք չեք անարդար վարվում:+ 26  Եթե արդարը դադարի արդարությամբ վարվելուց և անի այն, ինչը սխալ է, նա կմեռնի, կմեռնի իր գործած մեղքի պատճառով: 27  Եթե մեղսագործը դադարի մեղք գործելուց և սկսի անել այն, ինչը ճիշտ է ու արդար, նա կպահպանի իր կյանքը:+ 28  Եթե նա գիտակցի, թե ինչ վատ գործեր է արել ու դարձի գա, անշուշտ կապրի. նա չի մահանա: 29  Բայց Իսրայելը կասի. «Եհովան անարդար է վարվում»: Ո՛վ իսրայելացիներ, ե՞ս եմ անարդար վարվում,+ մի՞թե դուք չեք անարդար վարվում: 30  Դրա համար, ո՛վ իսրայելացիներ, ձեզնից յուրաքանչյուրին կդատեմ ըստ իր գործերի,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Դադարե՛ք մեղքեր գործելուց, լիովին հրաժարվեք ձեր բոլոր մեղքերից, որ դրանք գայթակղության քար չդառնան ձեզ համար, և դրանց պատճառով պատիժ չգա ձեզ վրա: 31  Այլևս մեղք մի՛ գործեք+ և նոր սիրտ ու նոր ոգի* ձեռք բերեք:*+ Ինչո՞ւ մահանաք,+ ո՛վ իսրայելացիներ: 32  Ոչ մեկի մահը ինձ չի ուրախացնում,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Ուստի դարձի՛ եկեք և ապրե՛ք»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «մարդը»:
Կամ՝ «կյանքերը»: Բառարանում տես «Հոգի»:
Բռց.՝ «դատավճիռներին»:
Կամ՝ «մարդը»:
Կամ՝ «մտածելակերպ»:
Բռց.՝ «ստեղծեք ձեզ համար»: