Եզեկիել 2։1-10

  • Եզեկիելը նշանակվում է մարգարե (1-10)

    • «Լսեն թե մերժեն» (5)

    • Ողբերգերի գիրքը (9, 10)

2  Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի,* ոտքի ելիր, որ խոսեմ քեզ հետ»:+  Երբ նա խոսեց ինձ հետ, ոգին իմ մեջ մտավ և ինձ ոտքի կանգնեցրեց,+ որ կարողանամ լսել ինձ հետ խոսողին:  Ապա նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկում եմ Իսրայելի ժողովրդի մոտ՝+ ապստամբ ազգերի,* որոնք իմ դեմ են դուրս եկել:+ Նրանք մինչ օրս մեղք են գործում իմ դեմ, ինչպես որ իրենց նախահայրերն էին գործում:+  Քեզ ուղարկում եմ հանդուգն ու համառ ժողովրդի մոտ,+ և դու նրանց կասես. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան»:  Նրանք լսեն թե մերժեն (քանի որ ապստամբ ժողովուրդ են),+ կիմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել:+  Բայց դու, մարդո՛ւ որդի, մի՛ վախեցիր ո՛չ նրանցից,+ ո՛չ էլ նրանց խոսքերից, թեև շրջապատված ես փշերով ու տատասկներով*+ և ապրում ես կարիճների մեջ: Մի՛ վախեցիր նրանց խոսքերից+ և մի՛ սարսափիր նրանց դեմքի արտահայտությունից.+ նրանք ապստամբ ժողովուրդ են:  Ու քանի որ նրանք ապստամբ են, իմ խոսքերն ասա նրանց, լսեն թե մերժեն:+  Իսկ դու, ո՛վ մարդու որդի, լսիր, թե ինչ եմ ասում քեզ: Այդ ապստամբ ժողովրդի նման ապստամբ չլինես: Բացիր բերանդ և կեր այն, ինչ տալիս եմ քեզ»:+  Ես տեսա, որ մի ձեռք էր մեկնած դեպի ինձ,+ որում մի գլանաձև գիրք կար:+ 10  Նա բացեց գիրքն իմ առաջ. դրա երկու կողմում էլ գրված էր:+ Այնտեղ գրված էին ողբերգեր, հեծեծանք ու լացուկոծ:+

Ծանոթագրություններ

Այս արտահայտությունը «Եզեկիել» գրքում հանդիպում է 93 անգամ:
Ըստ ամենայնի, խոսքը Իսրայելի և Հուդայի մասին է:
Կամ հնարավոր է՝ «թեև նրանք համառ են և փշի պես ծակում են քեզ»: