Եզեկիել 21։1-32

  • Աստված մերկացնում է դատաստանի սուրը (1-17)

  • Բաբելոնի թագավորը հարձակվելու է Երուսաղեմի վրա (18-24)

  • Իսրայելի չար առաջնորդը պատժվելու է (25-27)

    • «Հանիր.... թագը» (26)

    • «Մինչև որ չգա նա, ով իրավունք ունի այն ստանձնելու» (27)

  • Սուր՝ ուղղված ամմոնացիների դեմ (28-32)

21  Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Մարդո՛ւ որդի, դեմքով շրջվիր դեպի Երուսաղեմ, դատաստանական լուր հայտնիր և մարգարեացիր սուրբ վայրերի ու Իսրայելի մասին:  Իսրայելի երկրին ասա. «Եհովան ասում է. «Ես քո դեմ եմ: Սուրս հանելու եմ պատյանից+ ու քո միջից վերացնելու եմ թե՛ արդարին, թե՛ չարագործին:  Սուրս հանելու եմ պատյանից և քո միջից վերացնելու եմ բոլոր մարդկանց՝ թե՛ արդարին, թե՛ չարագործին՝ հարավից մինչև հյուսիս:  Եվ բոլոր մարդիկ կիմանան, որ ես՝ Եհովաս եմ հանել իմ սուրը պատյանից և այն այլևս հետ չեմ դնի»»:+  Մարդո՛ւ որդի, իսկ դու հառաչիր և դողա, այո՛, դառնությամբ հառաչիր բոլորի աչքի առաջ:+  Եվ եթե հարցնեն քեզ՝ «Ինչո՞ւ ես հառաչում», պատասխանիր՝ «Լուրի պատճառով»: Բոլորն, անշուշտ, կլսեն այն, բոլորը վախով կհամակվեն, թևաթափ կլինեն, կվհատվեն, ու բոլորի ծնկներով ջուր կհոսի:*+ «Աղետ կգա, այն անպատճառ վրա կհասնի»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:  Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Մարդո՛ւ որդի, սա մարգարեացիր. «Եհովան ասում է. «Ասա՝ սո՛ւր, սո՛ւր+ է սրվել ու փայլեցվել: 10  Այն սրվել է կոտորած անելու համար և փայլեցվել՝ շողշողալու համար»»»: «Մի՞թե չպետք է ցնծանք»: «Արդյոք այն* կմերժի՞ իմ որդու գավազանը,+ ինչպես ցանկացած ծառի է մերժում: 11  Այն տրվել է, որ փայլեցվի ու հետո օգտագործվի: Այդ սուրը սրված և փայլեցված է, որ դահճի ձեռքը տրվի:+ 12  Աղաղակիր ու ողբա,+ ո՛վ մարդու որդի, որովհետև սուրը իմ ժողովրդի դեմ է ուղղված, Իսրայելի բոլոր առաջնորդների դեմ:+ Նրանց իմ ժողովրդի հետ սրի կքաշեն: Ուստի դառնացած հարվածիր ազդրիդ: 13  Ստուգումն արդեն կատարվել է:+ Իսկ ի՞նչ կլինի, եթե սուրը մերժի գավազանը: Գավազանն այլևս գոյություն չի ունենա,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 14  Մարդո՛ւ որդի, մարգարեացիր, ծափ տուր և երեք անգամ ասա՝ սո՛ւր: Այն կոտորածի՝ մեծ կոտորածի սուր է, որը նրանց շուրջբոլորն է:+ 15  Նրանք վախով կհամակվեն,+ և շատերը կընկնեն քաղաքի դարպասների մոտ: Ես կոտորած կանեմ, սրի կքաշեմ նրանց: Սուրը կայծակի պես փայլատակում է, այն փայլեցված է կոտորելու համար: 16  Ա՛ջ հարվածիր, ձա՛խ հարվածիր: Գնա՛, ուր որ սայրդ ուղղված է: 17  Ես նույնպես ծափ կտամ և կհագեցնեմ ցասումս:+ Ես՝ Եհովաս եմ դա ասել»: 18  Եվ Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 19  «Ո՛վ մարդու որդի, Բաբելոնի թագավորի սրի համար երկու ճանապարհ գծիր: Երկուսն էլ մի երկրից պետք է սկիզբ առնեն: Ցուցանշան դիր այն վայրում, որտեղ ճանապարհը բաժանվում է երկու մասի՝ տանելով երկու քաղաքներ: 20  Ցույց տուր, որ ճանապարհներից մեկով սուրը գնալու է ամմոնացիների քաղաք Ռաբա,+ իսկ մյուսով՝ Հուդայի ամրացված քաղաք Երուսաղեմ:+ 21  Բաբելոնի թագավորը կանգ կառնի երկու ճանապարհների բաժանման հատվածում, որպեսզի գուշակություն անի: Նա կթափահարի նետերը, կդիմի իր կուռքերին* և կզննի լյարդը: 22  Նրա աջ ձեռքում գուշակությունը ցույց կտա, որ պետք է Երուսաղեմ գնալ՝ այնտեղ պարսպակործան զենքեր տեղակայելու, կոտորածի հրաման տալու, մարտագոչ արձակելու, դարպասների դիմաց պարսպակործան զենքեր դնելու, պատնեշ կանգնեցնելու ու պաշարման պարիսպ կառուցելու:+ 23  Բայց այդ գուշակությունը կեղծ կթվա նրանց,* ովքեր երդումներ էին տվել նրանց:*+ Սակայն նա կհիշի նրանց հանցանքը ու կբռնի նրանց:+ 24  Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Դուք ստիպեցիք հիշել ձեր մեղքերը, քանի որ ի ցույց դրեցիք ձեր չարագործությունները, և բոլորը տեսան ձեր հանցանքները՝ ձեր մեղսագործությունները: Եվ հիմա, երբ ձեր մասին հիշեցին, ձեզ բռնի ուժով կգերեվարեն»: 25  Քո օրը եկել է, ո՛վ Իսրայելի չար առաջնորդ, որ մահացու վիրավոր ես,+ քո հատուցման ժամը հասել է: 26  Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Հանիր գլխափաթթոցը և թագը:+ Ամեն ինչ կփոխվի:+ Ցածրին բարձրացրու+ և բարձրին ցածրացրու:+ 27  Կկործանե՛մ, կկործանե՛մ, կկործանե՛մ այն:* Այն ոչ ոքի չի պատկանի, մինչև որ չգա նա, ով իրավունք ունի այն ստանձնելու,+ և ես այն նրան կտամ»:+ 28  Մարդո՛ւ որդի, մարգարեացիր՝ ասելով. «Ահա թե Գերիշխան Տեր Եհովան ինչ է ասում ամմոնացիների և նրանց վիրավորանքների մասին»: Ասա. «Սո՛ւրը, սո՛ւրը մերկացվել է կոտորելու համար և փայլեցվել է, որ կայծակի պես փայլատակի ու խժռի: 29  Չնայած քո* մասին տեսած կեղծ տեսիլքներին և սուտ գուշակությանը՝ քո բնակիչներին կկիտեն մեղսագործների դիակների վրա՝ այն մարդկանց, ում հատուցման ժամը եկել է: 30  Սուրը պատյանի մեջ դիր: Ես կդատեմ քեզ քո ծննդավայրում՝ այնտեղ, որտեղ ստեղծվեցիր: 31  Իմ բարկությունը կթափեմ քեզ վրա: Իմ ցասման կրակը քեզ վրա կփչեմ ու կմատնեմ դաժան մարդկանց ձեռքը, որոնք սպանելու վարպետ են:+ 32  Դու վառելիք կդառնաս կրակի համար,+ արյունդ կթափվի քո իսկ երկրում: Դու մոռացության կմատնվես, որովհետև ես՝ Եհովաս եմ դա ասել»»:

Ծանոթագրություններ

Այսինքն՝ բոլորը վախից կմիզեն:
Այսինքն՝ Եհովայի սուրը:
Բռց.՝ «թերափներին»:
Այսինքն՝ Երուսաղեմի բնակիչներին:
Ըստ ամենայնի, բաբելոնացիներին:
Կամ՝ «թագը»: Ակներևաբար, խոսքը թագավորական իշխանության մասին է:
Ակներևաբար, խոսքը ամմոնացիների Ռաբա քաղաքի մասին է: