Եզեկիել 24։1-27

  • Երուսաղեմը նման է ժանգոտ կաթսայի (1-14)

  • Եզեկիելի կնոջ մահը նշան է (15-27)

24  Իններորդ տարվա տասներորդ ամսում՝ տասներորդ օրը, Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Մարդո՛ւ որդի, գրի առ այս ամսաթիվը՝ այս օրը, քանի որ հենց այսօր Բաբելոնի թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա:+  Մի առակ պատմիր ըմբոստ ժողովրդի մասին ու ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Կաթսան կրակի վրա դիր ու մեջը ջուր լցրու:+   Մեջը մսի կտորներ գցիր՝+ բոլոր լավ կտորները՝Ազդրը և ուսը, ապա լցրու ամենաընտիր ոսկորները:   Հոտի միջից ընտրիր լավագույն ոչխարին+Եվ կաթսայի տակ կոճղեր շարիր: Դրա մեջ եփիր այդ կտորներն ու ոսկորները»»:  Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Վա՜յ արյունահեղ քաղաքին՝+Ժանգոտած կաթսային, որի ժանգը չի մաքրվել: Դրա միջից մեկ առ մեկ կտորները հանիր,+Դրանց համար վիճակ* մի՛ գցիր,   Որովհետև նրա թափած արյունն իր մեջ է:+ Նա լերկ ժայռի վրա է թափել այն,Ոչ թե գետնին, որ հողով ծածկի:+   Նրա թափած արյունը թողել եմ հարթ ու լերկ ժայռի վրա, որ չծածկվի,Որպեսզի իմ ցասումը բորբոքվի, ու ես վրեժ առնեմ նրանից:+  Դրա համար էլ Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Վա՜յ արյունահեղ քաղաքին:+ Ես շատ կոճղեր կդիզեմ խարույկի համար: 10  Շատ փայտ դիր ու կրակ վառիր: Միսը լավ եփիր, մսաջուրը թափիր, և թող ոսկորները ածխանան: 11  Դատարկ պղնձե կաթսան դիր ածուխների վրա,Որպեսզի այն տաքանա,Որպեսզի սաստիկ շիկանա: Դրա անմաքրությունը կհալչի դրա մեջ,+ և ժանգը կվերանա: 12  Անօգուտ ջանքեր և հիասթափություն... Ժանգի հաստ շերտը չի անցնում:+ Կրա՛կը նետիր այն իր ժանգի հետ միասին»: 13  «Դու անմաքուր ես քո անառակ վարքի պատճառով:+ Ես փորձեցի մաքրել քեզ, բայց այդպես էլ չմաքրվեցիր: Դու մաքուր չես դառնա, մինչև որ քո դեմ բորբոքված իմ ցասումը չհանդարտվի:+ 14  Ես՝ Եհովաս եմ ասել: Աղետ է գալու: Ես գործելու եմ առանց վարանելու, առանց խղճալու և ափսոսալու:+ Քեզ կդատեն քո վարքի ու գործերի համաձայն»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»: 15  Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 16  «Մարդո՛ւ որդի, ես այնպես կանեմ, որ նա, ով թանկ է քեզ համար, անսպասելիորեն մահանա:+ Սուգ չանես,* չողբաս ու արցունք չթափես: 17  Լուռ կհառաչես, սգո ծեսեր չանես:+ Գլխափաթթոցդ կկապես+ և կհագնես սանդալներդ:+ Բերանդ* չծածկես+ և ուրիշների բերած հացը չուտես»:+ 18  Ես առավոտյան խոսեցի ժողովրդի հետ, իսկ երեկոյան կինս մահացավ: Եվ հաջորդ առավոտ արեցի ճիշտ այնպես, ինչպես որ ինձ պատվեր էր տրվել: 19  Ժողովուրդը սկսեց հարցնել ինձ. «Կասե՞ս, թե մեզ հետ ինչ կապ ունի այն ամենը, ինչ անում ես»: 20  Ես պատասխանեցի. «Եհովան ասել է ինձ. 21  «Ասա Իսրայելին. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես պղծելու եմ իմ սրբարանը,+ այն, ինչով դուք անչափ հպարտանում եք, ինչը թանկ է ձեզ համար, և ինչին կապված է ձեր սիրտը: Ձեր որդիներն ու դուստրերը, որոնք մնացել են այն երկրում, սրից կընկնեն:+ 22  Դուք կանեք այն, ինչ Եզեկիելն արեց: Չեք ծածկի ձեր բերանը և ուրիշների բերած հացը չեք ուտի:+ 23  Ձեր գլխափաթթոցները ձեր գլխին կլինեն, և ձեր սանդալները՝ ձեր ոտքերին: Դուք սուգ չեք անի ու չեք ողբա, այլ կփտեք ձեր մեղքերի պատճառով+ և լուռ կհառաչեք: 24  Եզեկիելը ձեզ համար նշան է դարձել:+ Դուք կանեք այն, ինչ նա արեց: Երբ այս ամենը կատարվի, դուք կիմանաք, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ»»»»: 25  «Ո՛վ մարդու որդի, այն օրը, երբ նրանցից խլեմ նրանց ամրոցը, որի գեղեցկությամբ նրանք ուրախանում են, այն, ինչը թանկ է նրանց համար, և ինչին կապված է նրանց սիրտը, ինչպես նաև խլեմ նրանց որդիներին ու դուստրերին,+ 26  այդ օրը քեզ մոտ կգա մեկը, ով փրկվել է, և կհայտնի քեզ այդ մասին:+ 27  Այդ ժամանակ դու նորից կխոսես: Դու կխոսես փրկվածի հետ ու այլևս լուռ չես մնա:+ Նրանց համար նշան կդառնաս, և նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Վիճակ»:
Կամ՝ «Կուրծք չծեծես»:
Կամ՝ «Բեղերդ»: