Եզեկիել 25։1-17

  • Մարգարեություն՝ ընդդեմ ամմոնացիների (1-7)

  • Մարգարեություն՝ ընդդեմ Մովաբի (8-11)

  • Մարգարեություն՝ ընդդեմ Եդոմի (12-14)

  • Մարգարեություն՝ ընդդեմ փղշտացիների երկրի (15-17)

25  Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Մարդո՛ւ որդի, շրջվիր ամմոնացիների+ կողմը և մարգարեացիր նրանց մասին:+  Ամմոնացիների մասին ասա. «Լսեք Գերիշխան Տեր Եհովայի խոսքը: Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Երբ իմ սրբարանը պղծվեց, դուք ասացիք՝ «Ո՜ւխ», և նույնն ասացիք նաև Իսրայելի երկրի վերաբերյալ, երբ այն ամայացավ, և Հուդայի ժողովրդի վերաբերյալ, երբ գերեվարվեց:  Այդ պատճառով ես ձեզ որպես սեփականություն կհանձնեմ արևելցիներին: Նրանք ձեր երկրում կտեղակայեն իրենց զորքերը և կկանգնեցնեն իրենց վրանները: Նրանք կուտեն ձեր բերքը և կխմեն ձեր կաթը:  Ռաբան+ ուղտերի արոտավայր կդարձնեմ և ամմոնացիների երկիրը՝ հոտերի համար մակաղատեղի: Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ»»:  Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Քանի որ դուք ծափ տվեցիք,+ ոտքերով դոփեցիք և ուրախացաք՝ անզուսպ ծաղրելով Իսրայելի երկիրը,+  ես ձեռքս կմեկնեմ ու կպատժեմ ձեզ՝ կհանձնեմ ազգերին, որ կողոպտեն: Ձեզ կբնաջնջեմ. դուք այլևս ժողովուրդ չեք լինի, ու ձեր երկիրն այլևս գոյություն չի ունենա:+ Ես ձեզ կվերացնեմ, և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ»:  Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Քանի որ Մովաբն+ ու Սեիրն+ ասացին՝ «Հուդայի ժողովուրդը մյուս բոլոր ազգերի պես է»,  ես անպաշտպան կդարձնեմ Մովաբի սահմանամերձ քաղաքները՝ այդ երկրի զարդերը՝ Բեթ-Եսիմոթը, Բաալ-Մեոնը և անգամ Կարիաթեմը:+ 10  Մովաբացիներին ամմոնացիների հետ որպես սեփականություն արևելցիներին կտամ,+ որպեսզի մյուս ազգերն այլևս չհիշեն ամմոնացիներին:+ 11  Ես դատաստան կտեսնեմ մովաբացիների նկատմամբ,+ և նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»: 12  Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Եդոմը վրեժ առավ Հուդայից և դա անելով՝ ծանր մեղք գործեց,+ 13  ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Իմ ձեռքը կմեկնեմ ու կպատժեմ եդոմացիներին. կվերացնեմ թե՛ մարդկանց, թե՛ անասուններին և կամայացնեմ Եդոմը:+ Թեմանից մինչև Դեդան նրանց սրի կքաշեն:+ 14  Եդոմից վրեժ կառնեմ իմ ժողովրդի՝ իսրայելացիների ձեռքով:+ Նրանց միջոցով իմ ցասումն ու բարկությունը կթափեմ Եդոմի վրա, և նա իր մաշկի վրա կզգա իմ վրեժը»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»: 15  Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Իսրայելացիների հանդեպ ունեցած իրենց դարավոր թշնամության պատճառով փղշտացիները, չարությամբ լցված, ձգտում էին վրեժխնդիր լինել ու կործանել նրանց:+ 16  Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կմեկնեմ ձեռքս ու կպատժեմ փղշտացիներին,+ կվերացնեմ քերեթցիներին+ ու կկործանեմ ծովեզերքի բնակիչների մնացորդին:+ 17  Ես ամենայն խստությամբ կպատժեմ նրանց՝ վրեժ առնելով նրանցից: Եվ երբ վրեժխնդիր լինեմ, նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»»»:

Ծանոթագրություններ