Եզեկիել 27։1-36
-
Ողբերգ՝ Տյուրոսի խորտակման մասին (1-36)
27 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով.
2 «Մարդո՛ւ որդի, ողբերգ երգիր Տյուրոսի մասին+
3 և ասա.
«Ո՛վ ծովի դարպասների մոտ բնակվող,Շատ կղզիների ժողովուրդների հետ առևտուր անող,Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան.
«Ո՛վ Տյուրոս, դու ասացիր. «Իմ գեղեցկությունը կատարյալ է»:+
4 Ծովի սրտում են քո տարածքները:
Գեղեցկությունդ կատարելագործեցին քեզ կառուցողները:
5 Քո բոլոր տախտակները պատրաստվեցին Սանիրի+ գիհուց,Իսկ կայմը՝ Լիբանանի մայրու փայտից:
6 Քո թիերը պատրաստվեցին Բասանի կաղնուց,Նավաքիթը՝ Կիտիմի+ կղզիներից բերված՝ փղոսկրով զարդարված նոճուց:
7 Քո առագաստը եգիպտական գույնզգույն կտավից էր,Տախտակամածի ծածկը՝ Ելիսայի+ կղզիներից բերված կապույտ թելից ու մանուշակագույն բրդից:
8 Քո թիավարները Սիդոնի ու Արվադի բնակիչներն էին,+Նավաստիներդ, ո՛վ Տյուրոս, հմուտ մարդիկ:+
9 Գեբալի+ հմուտ վարպետները փակում էին քո ճեղքերը,+Ծովի բոլոր նավերն ու նավաստիները քեզ մոտ էին գալիս՝ առևտուր անելու:
10 Պարսկաստանից, Լուդից և Փութից+ ռազմիկներ կային քո զորքում:
Քեզ վրա նրանք իրենց վահաններն ու սաղավարտներն էին կախում:
Նրանց շնորհիվ դու փառավորվեցիր:
11 Պարիսպներիդ վրա՝ ամեն կողմում, կանգնած էին քո զորքում ծառայող արվադցիները,Աշտարակներիդ վրա քաջազուն մարդիկ էին ծառայում:
Պարիսպներիդ շուրջբոլորը նրանք կլոր վահաններ էին կախումԵվ քո գեղեցկությունը կատարելագործում:
12 Թարսիսը+ առևտուր էր անում քեզ հետ, քանի որ դու շատ հարուստ էիր:+ Նա իր արծաթը, երկաթը, անագն ու կապարը փոխանակում էր քո ապրանքների հետ:+
13 Քեզ հետ առևտուր էին անում նաև Հավանը, Թոբելն+ ու Մեսեքը:+ Նրանք ստրուկներ+ ու պղնձե իրեր էին փոխանակում քո ապրանքների հետ:
14 Իսկ Թորգոմայի+ սերունդները քո ապրանքների հետ փոխանակում էին իրենց ձիերը, նժույգներն ու ջորիները:
15 Դեդանցիները+ նույնպես առևտուր էին անում քեզ հետ: Դու բազմաթիվ կղզիներում վաճառականներ ունեիր: Նրանք փղոսկր+ ու թանկարժեք սև փայտ* էին քեզ նվեր* բերում:
16 Եդոմն էլ էր առք ու վաճառք անում քեզ հետ, քանի որ դու շատ ապրանքներ ունեիր: Դրանց դիմաց նա տալիս էր փիրուզ, մանուշակագույն բուրդ, գունավոր ասեղնագործ կտորներ, նրբահյուս կտորներ, մարջաններ ու ռուբիններ:
17 Հուդան ու Իսրայելը նույնպես առևտուր էին անում քեզ հետ: Քո ապրանքների դիմաց+ նրանք տալիս էին Մեննիթի+ ցորեն, հատընտիր ուտելիքներ, մեղր,+ յուղ ու բալասան:+
18 Դամասկոսը+ ևս առք ու վաճառք էր անում քեզ հետ, որովհետև դու շատ ապրանքներ ունեիր և հարուստ էիր: Նա քեզ Քելբոնի գինի և Զահարի* բուրդ էր վաճառում:
19 Ուզալի Հավանը և Վեդանը քո ապրանքների հետ փոխանակում էին կռած երկաթ, կասիա* ու խնկեղեգ:
20 Դեդանը+ թամբի համար կտորներ էր վաճառում քեզ:
21 Արաբացիներն ու Կեդարի+ բոլոր ղեկավարները քեզ համար աշխատում էին որպես վաճառականներ: Նրանք գառների, խոյերի* ու այծերի առուծախով էին զբաղվում:+
22 Սաբայի ու Ռեգմայի+ առևտրականները նույնպես առևտուր էին անում քեզ հետ: Քո ապրանքների հետ փոխանակում էին ընտիր անուշահոտություններ, թանկարժեք քարեր ու ոսկի:+
23 Քեզ հետ առևտուր էին անում Խառանը,+ Քաննեն ու Եդեմը,+ ինչպես նաև Սաբայի,+ Ասուրի+ և Քալմադի առևտրականները:
24 Քո շուկայում նրանք շքեղ հագուստների, գունավոր ասեղնագործ նախշերով զարդարված կապույտ թիկնոցների ու երփներանգ գորգերի առքուվաճառքով էին զբաղվում: Այդ բոլորը նրանք ամուր կապում էին պարաններով:
25 Թարսիսյան նավերը+ ապրանքներդ տեղափոխող քարավաններ էին:
Ծովի սրտում դու լի էիր հարստությամբ ու բեռներով:*
26 Քո թիավարները քեզ ալեկոծ ջրերի մոտ են բերել:
Արևելյան քամին խորտակել է քեզ ծովի սրտում:
27 Քո հարստությունը, ապրանքները, նաև ծովայինները, նավաստիները,Ճեղքերդ փակողները, առևտրականները+ և բոլոր ռազմիկները՝+Քո մեջ եղող այս ողջ բազմությունը,Քո անկման օրը կկործանվի ծովի սրտում:+
28 Նավաստիներիդ աղաղակից կցնցվեն ափամերձ տարածքները:
29 Բոլոր թիավարները, նավաստիներն ու ծովայիններըԻրենց նավերից ցամաք կիջնեն:
30 Նրանք բարձրաձայն լաց կլինեն ու դառնապես կողբան քեզ համար:+
Իրենց գլուխներին հող կլցնեն և մոխրի մեջ կթավալվեն:
31 Նրանք կսափրեն իրենց գլուխները և քուրձ կհագնեն,Դառնագին կողբան քեզ վրա ու անմխիթար կհեկեկան:
32 Սգալով նրանք քո մասին կողբերգեն.
«Ո՞վ է Տյուրոսի նման, որը լռության է մատնվել ծովում:+
33 Երբ ապրանքներդ գալիս էին բաց ծովով, դու կշտացնում էիր շատ ժողովուրդների,+Քո մեծ ունեցվածքով ու ապրանքներով հարստացնում էիր երկրի թագավորներին:+
34 Իսկ հիմա դու խորտակվել ես ծովում՝ խոր ջրերում:+
Քո բոլոր ապրանքներն ու քո մարդիկ խորտակվել են քեզ հետ:+
35 Կղզիների բոլոր բնակիչները ապշահար քեզ կնայեն,+Նրանց թագավորները սարսափից կդողան,+Նրանց դեմքը տագնապ կարտահայտի:
36 Տարբեր ազգերի վաճառականները կսուլեն,Երբ իմանան, թե ինչ է պատահել քեզ:
Քո հանկարծահաս վախճանը սոսկալի կլինի,Եվ դու առհավետ կվերանաս»»»»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «էբենոսափայտ»:
^ Կամ՝ «որպես հարկ»:
^ Կամ հնարավոր է՝ «կարմրամոխրագույն»:
^ Դարչնենիների ցեղի ծառատեսակ:
^ Այսինքն՝ արու ոչխարների:
^ Կամ հնարավոր է՝ «ու փառավորված էիր»: