Եզեկիել 28։1-26

  • Մարգարեություն՝ ընդդեմ Տյուրոսի թագավորի (1-10)

    • «Ես աստված եմ» (2, 9)

  • Ողբերգ՝ Տյուրոսի թագավորի մասին (11-19)

    • «Դու Եդեմում էիր» (13)

    • «Ես օծեցի քեզ՝ պահապան քերովբե նշանակեցի» (14)

    • «Սխալ ընթացք բռնեցիր» (15)

  • Մարգարեություն՝ ընդդեմ Սիդոնի (20-24)

  • Իսրայելը կվերականգնվի (25, 26)

28  Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Մարդո՛ւ որդի, Տյուրոսի առաջնորդին ասա. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ սիրտդ հպարտացել է,+ դու ասում ես՝ «Ես աստված եմ,Նստած եմ աստծու գահին՝ ծովի սրտում»,+Բայց դու ընդամենը մարդ ես, ոչ թե աստված,Չնայած որ սրտումդ քեզ աստված ես համարում:   Դու կարծում ես, թե Դանիելից իմաստուն ես,+Թե չկա մի գաղտնիք, որ չիմանաս:   Քո իմաստությամբ ու խորաթափանցությամբ հարստացել եսԵվ շարունակում ես քո գանձարաններում ոսկի ու արծաթ դիզել:+   Քո հմուտ առևտրի շնորհիվ մեծ հարստություն ես ձեռք բերել,+Եվ դրա պատճառով սիրտդ հպարտացել է:  Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Քանի որ սրտումդ քեզ աստված ես համարում,   Ես քո դեմ եմ բերելու օտարազգիներին՝ ամենադաժան ազգին:+ Նրանք իրենց սրերը կմերկացնեն,Որ քո իմաստությամբ ձեռք բերած ամեն գեղեցիկ բան կործանեն: Քո փառահեղ շքեղությունը նրանք կպղծեն:+   Նրանք քեզ գերեզման կիջեցնեն,Եվ դու դաժան մահով կմեռնես ծովի սրտում:+   Մի՞թե այդժամ քեզ սպանողին ասելու ես՝ «Ես աստված եմ»: Քեզ պղծողների համար դու ոչ թե աստված կլինես, այլ ընդամենը մարդ: 10  Դու օտարազգիների ձեռքով կսպանվես, ինչպես մի անթլփատ,Քանի որ ես եմ դա ասել»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»»: 11  Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 12  «Մարդո՛ւ որդի, Տյուրոսի թագավորի մասին ողբերգ երգիր. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Դու կատարելության օրինակ էիր,Իմաստությամբ լի էիր,+ գեղեցկությամբ՝ անթերի:+ 13  Դու Եդեմում էիր՝ Աստծու պարտեզում: Քեզ թանկարժեք քարեր էին զարդարում՝Ռուբին, տպազիոն, հասպիս և ոսկեքար, եղնգնաքար,* ժադեիտ, շափյուղա, փիրուզ+ և զմրուխտ: Դրանք ոսկե շրջանակների մեջ էին դրված: Դրանք պատրաստվել էին քո ստեղծվելու օրը: 14  Ես օծեցի քեզ՝ պահապան քերովբե նշանակեցի: Դու Աստծու սուրբ լեռան վրա էիր+ և կրակոտ քարերի միջով էիր քայլում: 15  Ստեղծվելուդ օրից գործերդ անարատ էին,Մինչև որ սխալ ընթացք բռնեցիր:+ 16  Քո խոշոր առևտրի պատճառով+Դու բռնի դարձար և սկսեցիր մեղք գործել:+ Ուստի քեզ՝ պղծվածիդ, ես ցած կնետեմ Աստծու լեռից ու կվերացնեմ:+ Ո՛վ պահապան քերովբե, քեզ կրակոտ քարերի միջից կհեռացնեմ: 17  Քո գեղեցկության պատճառով հպարտացավ սիրտդ,+Քո փառահեղությունը կործանեց իմաստությունդ:+ Ես քեզ գետին կգցեմ,+Թագավորների համար տեսարան կդարձնեմ: 18  Քո մեծ մեղքերով և անազնիվ առևտրով սրբարաններդ պղծել ես: Ես քո մեջ կրակ կվառեմ, և այն կլափի քեզ:+ Բոլորի աչքի առաջ քեզ մոխիր կդարձնեմ երկրի վրա: 19  Քեզ ճանաչող բոլոր այլազգիները ապշահար կնայեն քեզ:+ Քո հանկարծահաս վախճանը սոսկալի կլինի,Եվ դու կվերանաս առհավետ»»»:+ 20  Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 21  «Մարդո՛ւ որդի, շրջվիր դեպի Սիդոն+ ու մարգարեացիր նրա մասին: 22  Ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես քո դեմ եմ, ո՛վ Սիդոն: Ես կփառավորվեմ քո մեջ,Եվ ժողովուրդը կիմանա, որ ես Եհովան եմ,Երբ դատաստան տեսնեմ քո հանդեպ ու սրբացվեմ քեզանում: 23  Համաճարակով կհարվածեմ քեզ, և քո փողոցներում արյուն կհոսի: Քո դեմ ամեն կողմից սուր դուրս կգա, ու շատերը կընկնեն քո մեջ: Եվ մարդիկ կիմանան, որ ես Եհովան եմ:+ 24  Դրանից հետո Իսրայելն այլևս շրջապատված չի լինի ծակող փշերով ու ցավեցնող տատասկներով՝+ այն ազգերով, որոնք ծաղրում են նրան: Եվ մարդիկ կիմանան, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ: 25  Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Երբ իսրայելացիներին հավաքեմ այն ժողովուրդների միջից, որոնց մեջ նրանք ցիրուցան են եղել,+ ես նրանցով կսրբացվեմ ազգերի աչքի առաջ:+ Նրանք կապրեն իրենց երկրում,+ որը տվել եմ իմ ծառա Հակոբին:+ 26  Այնտեղ նրանք ապահով կապրեն,+ տներ կկառուցեն և խաղողի այգիներ կտնկեն:+ Նրանք ապահով կբնակվեն, երբ դատաստան տեսնեմ շրջակա բոլոր ազգերի նկատմամբ, ովքեր ծաղրում են նրանց:+ Այդ ժամանակ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը»»»»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Օնիքս»: