Եզեկիել 29։1-21

  • Մարգարեություն՝ ընդդեմ փարավոնի (1-16)

  • Եգիպտոսը Բաբելոնին տրվելու է որպես վարձատրություն (17-21)

29  Տասներորդ տարում՝ տասներորդ ամսվա 12-րդ օրը, Եհովան ասաց ինձ.  «Մարդո՛ւ որդի, շրջվիր դեպի փարավոնը՝ Եգիպտոսի թագավորը, և մարգարեացիր նրա ու ողջ Եգիպտոսի մասին:+  Այս խոսքերն ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես քո դեմ եմ, ո՛վ փարավոն՝ Եգիպտոսի թագավոր,+Մեծ ծովահրեշ, որ փռվել ես Նեղոսի* ջրանցքների վրա+Եվ ասում ես. «Նեղոս գետն իմն է,Ես եմ ստեղծել այն ինձ համար»:+   Ես քո ծնոտից կարթ կանցկացնեմԵվ քո Նեղոսի ձկները թեփուկներիդ կկպցնեմ: Քեզ ու թեփուկներիդ կպած բոլոր ձկները քո Նեղոսից կհանեմ:   Քեզ կթողնեմ անապատում, քեզ ու քո Նեղոսի բոլոր ձկները: Դու կընկնես դաշտում, և ոչ ոք չի հավաքի աճյունիդ մասերը:+ Քեզ որպես կերակուր կտամ գազաններին ու թռչուններին:+   Եվ Եգիպտոսի բոլոր բնակիչները կիմանան, որ ես Եհովան եմ,Քանի որ նրանք Իսրայելի համար ընդամենը ծղոտից հենարան եղան:+   Երբ նա ձեռքդ բռնեց, դու կոտրվեցիր,Եվ քո պատճառով նրա ուսը պատռվեց: Երբ նա հենվեց քեզ վրա, դու ջարդվեցիր,Եվ քո պատճառով նրա ոտքերը դողացին:+  Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես սրի կմատնեմ քեզ+ ու քո միջից կբնաջնջեմ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին:  Եգիպտոսը կամայանա ու ավերակների կվերածվի:+ Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ, քանի որ դու* ասացիր. «Նեղոս գետն իմն է, ես եմ ստեղծել այն»:+ 10  Դրա համար ես քո ու քո Նեղոսի դեմ կգործեմ և Եգիպտոսը ավերակ կդարձնեմ. Մագդոլից+ մինչև Սուհեն+ ու մինչև Եթովպիայի սահմանն ընկած տարածքը չոր ու ամայի վայր կդառնա:+ 11  Նրա միջով չի անցնի ո՛չ մարդ, ո՛չ էլ անասուն,+ և այն 40 տարի անբնակ կմնա: 12  Եգիպտոսը ամենաամայի երկիրը կդարձնեմ, և նրա քաղաքները 40 տարի ամենալքված քաղաքները կլինեն:+ Եգիպտացիներին ցիրուցան կանեմ ազգերի մեջ ու կցրեմ տարբեր երկրներ:+ 13  Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «40 տարվա վերջում ես կհավաքեմ եգիպտացիներին այն ազգերի միջից, որոնց մեջ նրանք ցիրուցան եղած կլինեն:+ 14  Ես եգիպտացի գերիներին կվերադարձնեմ Պաթուրես՝+ իրենց ծննդավայր, և այնտեղ նրանք աննշան թագավորություն կդառնան: 15  Եգիպտոսը մյուս թագավորություններից ավելի թույլ կլինի և այլևս չի իշխի մյուս ազգերի վրա:+ Ես նրան այնքան փոքր կդարձնեմ, որ նա չի կարողանա հպատակեցնել ուրիշ ազգերի:+ 16  Իսրայելացիների համար Եգիպտոսն այլևս ապավեն չի լինի,+ այլ միայն կհիշեցնի իրենց այն հանցանքի մասին, որը գործեցին՝ նրա օգնությանը դիմելով: Եվ նրանք կիմանան, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ»»»»»: 17  Քսանյոթերորդ տարում՝ առաջին ամսվա առաջին օրը, Եհովան խոսեց ինձ հետ՝ ասելով. 18  «Մարդո՛ւ որդի, Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը+ իր զորքին հրամայեց մեծ ջանքեր ներդնել Տյուրոսի դեմ պատերազմում:+ Բոլորը ճաղատացան, և բոլորի ուսերը հարվեցին: Սակայն նա և իր զորքը վարձ չստացան Տյուրոսի դեմ կռվում իրենց տքնաջան աշխատանքի դիմաց: 19  Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին տալիս եմ Եգիպտոսը:+ Նա իր հետ կտանի նրա հարստությունը, կկողոպտի նրան ու մեծ ավար կվերցնի. դա՛ կլինի իր զորքի վարձը: 20  Ես նրան Եգիպտոսը կտամ որպես փոխհատուցում այն ամենի դիմաց, որ նա արել է Տյուրոսի դեմ պատերազմում, որովհետև նրա զորքը ինձ համար է դա արել»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան: 21  Այդ օրը ես Իսրայելին զորությամբ կօժտեմ*+ և քեզ հնարավորություն կտամ խոսելու իսրայելացիների մեջ: Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»:

Ծանոթագրություններ

Այս և հաջորդ համարներում «Նեղոս» բառը վերաբերում է գետին և դրա ոռոգման ջրանցքներին:
Բռց.՝ «նա»:
Կամ՝ «ես այնպես կանեմ, որ մի եղջյուր աճի Իսրայելի համար»: