Եզեկիել 30։1-26

  • Մարգարեություն՝ ընդդեմ Եգիպտոսի (1-19)

    • Կանխագուշակվում է Նաբուգոդոնոսորի հարձակման մասին (10)

  • Փարավոնի զորությանը վերջ է տրվում (20-26)

30  Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր և ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ողբացեք՝ ասելով. «Վա՜յ մեզ, այդ օրը գալիս է»:   Որովհետև մոտ է Եհովայի օրը, այո՛, մոտ է:+ Այն գորշ ամպերի օր է լինելու՝+Ազգերին դատելու սահմանված ժամանակ:+   Սուրը կգա Եգիպտոսի վրա, և երբ այնտեղ կոտորած լինի, Եթովպիան կտագնապի: Եգիպտոսի հարստությունը կվերցվի, ու նա հիմնահատակ կավերվի:+   Եթովպիան,+ Փութը,+ Լուդը, ուրիշ ազգերի մարդիկ,Քուբը և ուխտի երկրի բնակիչները* սրով կընկնեն»:   Ահա թե ինչ է ասում Եհովան. «Եգիպտոսի աջակիցները նույնպես կընկնեն,Եվ նա կզրկվի զորությունից, որով հպարտանում է:+ Մագդոլից+ մինչև Սուհեն+ կոտորած կլինի,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–  Նրանց տարածքները ամենաամային կդառնան, ու Եգիպտոսի քաղաքները ամենաավերված քաղաքները կլինեն:+  Երբ կրակ վառեմ Եգիպտոսում, և նրա բոլոր դաշնակիցները կործանվեն, նրանք բոլորը կիմանան, որ ես Եհովան եմ:  Այդ օրը ես պատգամաբերներ կուղարկեմ նավերով, որ ինքնավստահ Եթովպիային սարսափի մեջ գցեմ: Նա խուճապի կմատնվի Եգիպտոսի կործանման օրը: Այն հաստատ կգա»: 10  Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի ձեռքով կկործանեմ Եգիպտոսի զորքերը:+ 11  Նրան ու նրա զորքերին՝ ամենադաժան ազգին,+ կբերեմ, որպեսզի ավերեն Եգիպտոսը: Նրանք կմերկացնեն իրենց սրերը, որպեսզի կործանեն Եգիպտոսը, ու երկիրը սպանվածներով կլցնեն:+ 12  Ես Նեղոսի ջրանցքները+ կցամաքեցնեմ ու Եգիպտոսը չար մարդկանց ձեռքը կհանձնեմ:* Օտարազգիների ձեռքով կամայացնեմ այդ երկիրն ու դրանում եղող ամեն բան:+ Ես՝ Եհովաս եմ ասել դա»: 13  Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կկործանեմ գարշելի կուռքերը և Նոֆի* փուչ աստվածներին կոչնչացնեմ:+ Եգիպտացի իշխան այլևս չի լինի Եգիպտոսում, ու ես վախ կգցեմ այնտեղ:+ 14  Պաթուրեսն+ ամայի կդարձնեմ, Տայանիսում կրակ կվառեմ և Նովի* նկատմամբ դատաստան կտեսնեմ:+ 15  Իմ ցասումը կթափեմ Սինի՝ Եգիպտոսի ամրոցի վրա ու կբնաջնջեմ Նովի բնակչությունը: 16  Եգիպտոսում կրակ կվառեմ, Սինը վախով կբռնվի, թշնամիները կներխուժեն Նով, իսկ Նոֆի վրա օրը ցերեկով հարձակում կլինի: 17  Օնի* ու Բուբաստի երիտասարդները սրով կընկնեն, և այս քաղաքների բնակիչները գերության կտարվեն: 18  Տափնասում օրը կխավարի, երբ ես այնտեղ կոտրեմ Եգիպտոսի դրած լուծը:+ Նա* կզրկվի զորությունից, որով հպարտանում է:+ Ամպերը կծածկեն նրան, և նրա քաղաքների բնակիչները կգերեվարվեն:+ 19  Ես դատաստան կտեսնեմ Եգիպտոսի նկատմամբ, և նա կիմանա, որ ես Եհովան եմ»»»: 20  11-րդ տարվա առաջին ամսում՝ յոթերորդ օրը, Եհովան խոսեց ինձ հետ՝ ասելով. 21  «Մարդո՛ւ որդի, ես կոտրել եմ փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի բազուկը: Այն չեն կապի, որ բուժվի, ու դրա վրա վիրակապ չեն դնի: Այն չի ամրանա և չի կարողանա սուր բռնել»: 22  «Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի դեմ եմ:+ Ես կկոտրեմ նրա բազուկները՝ թե՛ ուժեղը, թե՛ կոտրվածը,+ և սուրը նրա ձեռքից կընկնի:+ 23  Եգիպտացիներին ցիրուցան կանեմ ազգերի մեջ ու կցրեմ տարբեր երկրներ:+ 24  Կզորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները+ և իմ սուրը նրա ձեռքը կտամ:+ Իսկ փարավոնի բազուկները կկոտրեմ, և նա մեռնող մարդու պես բարձր ձայնով կհառաչի նրա առաջ: 25  Ես կզորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները, իսկ փարավոնի բազուկները կթուլանան: Երբ սուրս Բաբելոնի թագավորի ձեռքը տամ, և նա Եգիպտոսի դեմ ուղղի այն, մարդիկ կիմանան, որ ես Եհովան եմ:+ 26  Ես ցիրուցան կանեմ եգիպտացիներին ազգերի մեջ ու կցրեմ տարբեր երկրներ:+ Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»»:

Ծանոթագրություններ

Հավանաբար, խոսքը իսրայելացիների մասին է, որոնք դաշնակից էին Եգիպտոսին:
Բռց.՝ «կվաճառեմ»:
Կամ՝ «Մեմփիսի»:
Հայտնի է նաև Թեբե անունով:
Այսինքն՝ Հելիոպոլիսի:
Այսինքն՝ Եգիպտոսը: