Եզեկիել 31։1-18

  • Եգիպտոսի՝ փառահեղ մայրու անկումը (1-18)

31  Տասնմեկերորդ տարում՝ երրորդ ամսվա առաջին օրը, Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Մարդո՛ւ որդի, փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, և նրա զորքերին ասա.+ «Ո՞վ է քեզ նման փառահեղ:   Մի ասորեստանցի կար՝ մի մայրի Լիբանանում: Նրա ճյուղերը գեղեցիկ էին, իսկ սաղարթը՝ խիտ: Գագաթը վեր էր խոյանում և ամպերին հասնում:   Ջրերը սնուցում էին նրան,Խոր ջրերը՝ բարձրահասակ դարձնում: Նրա շուրջը վտակներ էին հոսումԵվ դաշտի բոլոր ծառերը ոռոգում:   Ուստի նա դաշտի բոլոր ծառերից ավելի բարձրահասակ էր դարձել: Նրա ոստերը շատացել էին, և ճյուղերը՝ երկարել,Քանի որ նրան ոռոգող վտակները ջրառատ էին:   Բոլոր թռչունները նրա ոստերի վրա էին բույն հյուսում,Բոլոր գազանները նրա ճյուղերի տակ էին ձագ հանում,Եվ բազմամարդ բոլոր ազգերը նրա ստվերի տակ էին բնակվում:   Իր գեղեցկությամբ և ճյուղերի երկարությամբ նա վեհաշուք դարձավ,Քանի որ իր արմատները առատ ջրերով էին սնուցվում:   Աստծու պարտեզի+ ոչ մի մայրի չէր համեմատվի նրա հետ: Ոչ մի գիհի նրա ոստերի նման ոստեր չուներ,Եվ ոչ մի սոսի նրա ճյուղերի նման ճյուղեր չուներ: Աստծու պարտեզի ոչ մի ծառ նրա նման գեղեցիկ չէր:   Խիտ սաղարթով գեղեցկացրի նրան: Ճշմարիտ Աստծու պարտեզի՝ Եդեմի ծառերը նախանձում էին նրան»: 10  Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Նա* այնքան բարձրահասակ դարձավ, որ գագաթը ամպերին հասավ, և այդ պատճառով նրա սիրտը հպարտացավ: 11  Դրա համար ես նրան ազգերի հզոր տիրակալի ձեռքը կհանձնեմ,+ որն անպատճառ կպատժի նրան: Եվ նրա չարագործության պատճառով ես կմերժեմ նրան: 12  Օտարները՝ ամենադաժան ազգը, կկտրեն նրան և կթողնեն լեռների վրա: Նրա սաղարթը կցրվի բոլոր հովիտներով, և կոտրված ճյուղերը ընկած կլինեն այդ երկրի բոլոր վտակների մեջ:+ Բոլոր ժողովուրդները նրա ստվերի տակից դուրս կգան ու կլքեն նրան: 13  Բոլոր թռչունները կբնակվեն նրա ընկած բնի վրա, և բոլոր գազանները՝ ճյուղերի վրա:+ 14  Այդպես կլինի, որպեսզի ջրերի մոտ աճող ոչ մի ծառ չբարձրանա, ու նրա գագաթը չհասնի ամպերին, որ առատորեն ոռոգվող ոչ մի ծառ չհասնի դրանց: Որովհետև նրանք բոլորը մահվան կմատնվեն՝ կհայտնվեն գետնի տակ՝ նրանց մոտ, ովքեր գերեզմանում* են»: 15  Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Այն օրը, երբ նա գերեզման* իջնի, այնպես կանեմ, որ մարդիկ սուգ անեն: Ես կզսպեմ խոր ջրերը և կկանգնեցնեմ վտակները, որպեսզի դրանք դադարեն հոսելուց: Նրա պատճառով խավար կբերեմ Լիբանանի վրա, և դաշտի բոլոր ծառերը կթառամեն: 16  Երբ նրան գերեզման գցեմ՝ բոլոր նրանց մոտ, ովքեր մահացել են, այնպես կանեմ, որ նրա անկման ձայնից ազգերը ցնցվեն, ու Եդեմի բոլոր ծառերը,+ Լիբանանի ամենաընտիր ու լավագույն ծառերը և լավ ոռոգվող բոլոր ծառերը գետնի տակ կմխիթարվեն: 17  Նա նրանց, ինչպես նաև իր աջակիցների հետ, որոնք ազգերի մեջ իր ստվերի տակ էին բնակվում, գերեզմանում կլինի՝+ սրով սպանվածների մոտ:+ 18  Եդեմի ծառերից ո՞ր մեկը կարող էր համեմատվել քեզ հետ իր փառքով ու մեծությամբ:+ Սակայն Եդեմի ծառերի հետ գետնի տակ կգցվես և անթլփատների՝ սրով սպանվածների կողքին կպառկես: Ահա սա՛ կպատահի փարավոնին ու նրա բոլոր զորքերին»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Դու»:
Բռց.՝ «փոսում»:
Եբր.՝ շեոլ: Նույնը՝ 16-րդ և 17-րդ համարներում: Բառարանում տես «Գերեզման»: