Եզեկիել 35։1-15

  • Մարգարեություն՝ ընդդեմ Սեիրի լեռների (1-15)

35  Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Մարդո՛ւ որդի, շրջվիր դեպի Սեիրի+ լեռնային շրջանը և մարգարեացիր նրա մասին:+  Ասա նրան. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես քո դեմ եմ, ո՛վ Սեիրի լեռնային շրջան: Ձեռքս կմեկնեմ և քեզ անմարդաբնակ անապատ կդարձնեմ:+  Քաղաքներդ ավերակների կվերածեմ, դու անմարդաբնակ անապատ կդառնաս+ ու կիմանաս, որ ես Եհովան եմ:  Ես այդպես կանեմ, քանի որ դարերով թշնամություն տածեցիր+ իսրայելացիների հանդեպ և նրանց սրի մատնեցիր այն ժամանակ, երբ նրանց վրա աղետ էր եկել՝ հասել էր նրանց հատուցման ժամը:+  Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– քեզ մահվան* եմ մատնելու, և մահը կհետապնդի քեզ:+ Քանի որ դու սպանեցիր նրանց, ում ատում էիր,* մահը կհետապնդի քեզ:+  Սեիրի լեռնային շրջանը անմարդաբնակ անապատ կդարձնեմ+ և կբնաջնջեմ նրա միջով անցնող-դարձողին:  Նրա լեռները սպանվածներով կլցնեմ, և բլուրների վրա, հովիտներում ու բոլոր գետերում սպանվածներ կլինեն:  Ես այնպես կանեմ, որ դու առհավետ ամայի լինես, ու քաղաքներդ չբնակեցվեն:+ Եվ դու կիմանաս, որ ես Եհովան եմ: 10  Քանի որ ասացիր՝ «Այս երկու ազգերը և այս երկու երկրները իմը կդառնան, մենք կտիրանանք դրանց»,+ չնայած որ Եհովան այնտեղ էր, 11  ուստի երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ես կվարվեմ քեզ հետ քո բարկության ու նախանձի համեմատ, որ ատելությամբ դրսևորում էիր նրանց հանդեպ:+ Եվ երբ քեզ դատեմ, նրանք կիմանան, թե ով եմ ես: 12  Դու կիմանաս, որ ես՝ Եհովաս, լսել եմ Իսրայելի լեռների մասին քո ասած բոլոր անհարգալից խոսքերը, թե՝ «Դրանք ամայացել են ու տրվել են մեզ որպես կերակուր»:* 13  Դու գոռոզությամբ վատ բաներ ես խոսել իմ մասին ու բազմաթիվ վիրավորական խոսքեր ասել.+ ես ամեն ինչ լսել եմ»: 14  Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ողջ երկիրը կուրախանա, երբ քեզ անմարդաբնակ անապատ դարձնեմ: 15  Քանի որ դու ուրախացար, երբ Իսրայելը* ամայացավ, ես նույն ձևով կվարվեմ քեզ հետ.+ դու կամայանաս, ո՛վ Սեիրի լեռնային շրջան, այո՛, դո՛ւ, ողջ Եդոմ:+ Եվ մարդիկ կիմանան, որ ես Եհովան եմ»»»:

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Քանի որ դու ատեցիր արյունակցական կապը»:
Բռց.՝ «արյան», «արյունահեղության»:
Կամ՝ «տրվել են մեզ, որ խժռենք»:
Բռց.՝ «Իսրայելի տան ժառանգությունը»: