Եզեկիել 36։1-38

  • Մարգարեություն՝ Իսրայելի լեռների մասին (1-15)

  • Իսրայելը կվերականգնվի (16-38)

    • «Ես կսրբացնեմ իմ մեծ անունը» (23)

    • Ամայացած երկիրը Եդեմի պարտեզի պես է դարձել (35)

36  «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր Իսրայելի լեռների մասին ու ասա. «Ո՛վ Իսրայելի լեռներ, լսե՛ք Եհովայի խոսքը:  Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Թշնամին ծաղրանքով ձեզ ասել է. «Ո՜ւխ, նույնիսկ վաղեմի բարձունքներն են մերը դարձել»»»:+  Ուստի մարգարեացիր և ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Թշնամիները բոլոր կողմերից հարձակվեցին ձեզ վրա ու ամայացրին: Հարևան ազգերից նրանք, ովքեր փրկվել են, ուզում են ձեզ իրենց սեփականությունը դարձնել, և մարդիկ շարունակ խոսում են ձեր մասին ու զրպարտում:+  Ուստի լսեք Գերիշխան Տեր Եհովայի խոսքը, ո՛վ Իսրայելի լեռներ: Ահա սա է ասում Գերիշխան Տեր Եհովան լեռներին ու բլուրներին, գետերին ու հովիտներին, ավերված ու ամայացած վայրերին,+ լքված քաղաքներին, որոնք հարևան ազգերի միջից փրկվածների կողմից թալանվել ու ծաղրուծանակի են ենթարկվել.+  «Իմ բորբոքված ցասումով+ կդատապարտեմ հարևան ազգերի միջից փրկվածներին, ինչպես նաև ողջ Եդոմին՝ նրանց, ովքեր հրճվանքով և խիստ հեգնանքով+ հայտարարեցին, որ իմ երկիրը իրենց սեփականությունն է, որպեսզի տիրանան արոտավայրերին և թալանեն այն»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»:+  Ուստի մարգարեացիր Իսրայելի մասին և լեռներին ու բլուրներին, գետերին ու հովիտներին ասա. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես իմ նախանձախնդրությամբ ու ցասումով կխոսեմ, որովհետև ուրիշ ազգերը նվաստացրին ձեզ»»:+  Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ձեռքս բարձրացնում եմ ու երդվում, որ շրջակա ազգերն իրենք են նվաստանալու:+  Բայց դուք, ո՛վ Իսրայելի լեռներ, ճյուղեր կարձակեք ու պտուղ կտաք իմ ժողովրդի՝ իսրայելացիների համար,+ քանի որ նրանք շուտով վերադառնալու են:  Ես ձեզ հետ եմ և բարեհաճ կլինեմ ձեր հանդեպ: Դուք կմշակվեք ու կսերմանվեք: 10  Ձեզ վրա կբնակեցնեմ շատ մարդկանց՝ ողջ Իսրայելը: Քաղաքները կբնակեցվեն,+ և ավերակ դարձած վայրերը կվերակառուցվեն:+ 11  Այո՛, կշատացնեմ թե՛ ժողովրդին, թե՛ կենդանիներին:+ Նրանք կբազմանան ու պտղաբեր կլինեն: Ես ձեզ առաջվա պես բնակեցված կդարձնեմ+ և այնպես կանեմ, որ նախկինից ավելի բարգավաճ լինեք:+ Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:+ 12  Այնպես կանեմ, որ մարդիկ՝ իմ ժողովուրդը՝ իսրայելացիները, քայլեն ձեր վրայով, և նրանք կտիրեն ձեզ:+ Դուք նրանց ժառանգությունը կդառնաք ու այլևս չեք խլի նրանց երեխաներին»:+ 13  Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քեզ ասում են. «Դու մի երկիր ես, որը խժռում է մարդկանց ու իր ժողովուրդներից խլում է երեխաներին»: 14  Ուստի դու այլևս չես խժռի մարդկանց և քո ժողովուրդներից չես խլի երեխաներին,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 15  Ես այլևս թույլ չեմ տա, որ ուրիշ ազգերը վիրավորեն քեզ, և մարդիկ ծաղրեն:+ Դու այլևս աղետ չես բերի քո ժողովուրդների վրա»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»: 16  Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 17  «Մարդո՛ւ որդի, երբ իսրայելացիներն ապրում էին իրենց երկրում, նրանք իրենց վարքով ու գործերով պղծեցին այն:+ Նրանց արարքներն ինձ համար անմաքուր էին, ինչպես կնոջ անմաքրությունը դաշտանի ժամանակ:+ 18  Ուստի ես իմ ցասումը թափեցի նրանց վրա այն պատճառով, որ նրանք արյուն էին թափել երկրում+ և որ պղծել էին երկիրը իրենց գարշելի կուռքերով:+ 19  Նրանց ցիրուցան արեցի ազգերի մեջ, ցրեցի տարբեր երկրներ+ և դատեցի իրենց վարքի ու գործերի համեմատ: 20  Բայց երբ նրանք գնացին այդ ազգերի մոտ, վերջիններս պղծեցին իմ սուրբ անունը՝+ նրանց մասին ասելով. «Նրանք Եհովայի ժողովուրդն են, բայց ստիպված են եղել հեռանալ նրա երկրից»: 21  Ես կգործեմ հանուն իմ սուրբ անվան, որն Իսրայելը պղծել է այն ազգերի մեջ, որոնց մոտ գնացել է:+ 22  Ուստի Իսրայելին ասա. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ո՛վ Իսրայել, ոչ թե հանուն ձեզ եմ գործելու, այլ հանուն իմ սուրբ անվան, որը դուք պղծել եք այն ազգերի մեջ, որոնց մոտ գնացել եք:+ 23  Ես կսրբացնեմ իմ մեծ անունը,+ որը պղծվել է ազգերի մեջ, որը դուք պղծեցիք նրանց մեջ: Եվ ազգերը կիմանան, որ ես Եհովան եմ,+ երբ ձեզնով սրբացվեմ նրանց աչքի առաջ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 24  Ես ձեզ կհանեմ ազգերի միջից, կհավաքեմ բոլոր երկրներից ու կբերեմ ձեր երկիր:+ 25  Ձեզ վրա մաքուր ջուր կցողեմ, և դուք կմաքրվեք:+ Ձեր բոլոր պղծություններից կմաքրեմ ձեզ+ ու կվերացնեմ ձեր բոլոր գարշելի կուռքերը:+ 26  Նոր սիրտ կտամ ձեզ+ ու նոր ոգի կդնեմ ձեր մեջ:*+ Ձեր քարե սիրտը կհանեմ+ և մարմնեղեն* սիրտ կտամ ձեզ: 27  Իմ ոգին կդնեմ ձեր մեջ և այնպես կանեմ, որ հնազանդվեք իմ կանոններին,+ պահեք ու կատարեք իմ օրենքները:* 28  Այդ ժամանակ դուք կբնակվեք այն երկրում, որը տվել եմ ձեր նախահայրերին, և կլինեք իմ ժողովուրդը, իսկ ես ձեր Աստվածը կլինեմ:+ 29  Ես կազատեմ ձեզ բոլոր անմաքուր բաներից, հացահատիկին կհրամայեմ, որ առատորեն բերք տա, ու ձեզ սովի չեմ մատնի:+ 30  Ծառի պտուղն ու դաշտի բերքը առատ կդարձնեմ, որպեսզի ազգերի մեջ երբեք սովի պատճառով անպատվություն չկրեք:+ 31  Դուք կհիշեք ձեր վատ վարքն ու չար գործերը և կզզվեք ինքներդ ձեզնից ձեր մեղքերի ու գարշելի արարքների պատճառով:+ 32  Լա՛վ իմացեք, ես դա չեմ անելու հանուն ձեզ,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Ամաչեք ու ձեզ նվաստացած զգացեք ձեր արարքների պատճառով, ո՛վ իսրայելացիներ»»: 33  Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Այն օրը, երբ ձեզ մաքրեմ ձեր բոլոր մեղքերից, քաղաքները կվերաբնակեցնեմ+ և ավերված վայրերը կվերակառուցեմ:+ 34  Ամայի երկիրը, որի ամայությունը տեսել է ամեն մի անցորդ, կմշակվի: 35  Մարդիկ կասեն. «Այս երկիրը, որն ամայացած էր, Եդեմի+ պարտեզի պես է դարձել, իսկ քաղաքները, որոնք ավերվել էին, անբնակ դարձել ու քարուքանդ եղել, հիմա ամրակուռ ու մարդաբնակ են դարձել»:+ 36  Ձեր շրջակայքում մնացած ազգերը կիմանան, որ ես՝ Եհովաս եմ վերականգնել քարուքանդ եղածը և ծաղկեցրել ամայացածը: Ես՝ Եհովաս եմ ասել ու արել դա»:+ 37  Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես նաև թույլ կտամ, որ իսրայելացիները խնդրեն ինձ ոչխարների հոտի չափ շատացնել իրենց թիվը, ու ես կկատարեմ նրանց խնդրանքը: 38  Ինչպես որ Երուսաղեմը տոների ժամանակ+ լիքն էր մարդկանցով՝* սուրբ մարդկանց բազմությամբ, այնպես էլ ավերված քաղաքները կլցվեն մարդկանցով:+ Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «ու ձեզ կօգնեմ նոր մտածելակերպ ունենալ»:
Այսինքն՝ Աստծու առաջնորդությունը ընդունող:
Բռց.՝ «դատավճիռները»:
Կամ հնարավոր է՝ «զոհաբերվելիք ոչխարների հոտերով»: