Եզեկիել 38։1-23

  • Գոգի հարձակումը Իսրայելի վրա (1-16)

  • Եհովան ցասումով է լցված Գոգի հանդեպ (17-23)

    • Ազգերը «կիմանան, որ ես Եհովան եմ» (23)

38  Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Մարդո՛ւ որդի, շրջվիր դեպի Մեսեքի ու Թոբելի+ գլխավոր առաջնորդ* Գոգը, որը Մագոգ երկրից է,+ ու մարգարեացիր նրա մասին.+  «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես քո դեմ եմ, ո՛վ Գոգ՝ Մեսեքի ու Թոբելի գլխավոր առաջնորդ:  Ես այնպես կանեմ, որ դու ուրիշ ճանապարհ բռնես, կարթ կանցկացնեմ քո ծնոտից+ և դուրս կբերեմ քեզ քո ողջ զորքով,+ այդ թվում՝ ձիերին ու ձիավորներին, որոնք շքեղ հագուստներով են: Նրանք հսկայական զորք են, ասպարներ* ու մեծ վահաններ ունեն և հմտորեն են գործածում սուրը:  Նրանց հետ են Պարսկաստանը, Եթովպիան և Փութը,+ որոնք ասպար ու սաղավարտ են կրում,  Գոմերն ու նրա բոլոր զորախմբերը, հյուսիսի ամենահեռավոր վայրերից Թորգոմայի+ սերունդներն ու նրա բոլոր զորախմբերը՝ շատ ժողովուրդներ:+  Պատրա՛ստ եղիր, պատրաստվե՛ք դու և քո ողջ զորքը, որը հավաքվել է քեզ հետ: Դու նրանց հրամանատարը կլինես:  Շատ օրեր անց ես ուշադրություն կդարձնեմ քեզ:* Վերջին տարիներին դու կներխուժես մի երկիր, որը սրով ամայացած է եղել: Դրա ժողովուրդը վերադարձել է: Այդ ժողովուրդը հավաքվել է շատ ազգերի միջից և բերվել է Իսրայելի լեռների վրա, որոնք երկար ժամանակ ամայի են եղել: Այդ երկրի ժողովուրդը վերադարձել է՝ դուրս գալով ուրիշ ժողովուրդների միջից, և ապահով է բնակվում:+  Դու նրա դեմ դուրս կգաս փոթորկի պես և երկիրը կծածկես ամպերի պես՝ դու, քո բոլոր զորքերը ու քեզ հետ շատ ժողովուրդներ»»: 10  Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Այդ օրը քո գլխում* մտքեր կծագեն, և դու չար ծրագրեր կկազմես: 11  Դու կասես. «Ես կներխուժեմ անպաշտպան բնակավայրեր ունեցող այդ երկիր+ և կհարձակվեմ հանգիստ ու ապահով ապրող բնակիչների վրա: Նրանք բոլորն ապրում են անպաշտպան բնակավայրերում՝ առանց պարիսպների, նիգերի ու դարպասների»: 12  Դու նպատակ կունենաս թալանելու և շատ ավար վերցնելու, հարձակվելու վերաբնակեցված վայրերի վրա,+ որոնք մի ժամանակ ավերված են եղել, ինչպես նաև ուրիշ ազգերի միջից հավաքված ժողովրդի վրա,+ որը հարստություն և ունեցվածք է դիզում+ ու ապրում է երկրի կենտրոնում: 13  Սաբան,+ Դեդանը,+ Թարսիսի+ վաճառականները և նրա բոլոր ռազմիկները* կասեն քեզ. «Հարձակվում ես այդ երկրի վրա, որ թալանես այն ու շատ ավա՞ր վերցնես: Քո զորքերը հավաքել ես, որ ոսկի ու արծաթ տանես, հարստություն և ունեցվածք հափշտակես ու մեծ ավա՞ր վերցնես»»: 14  Ուստի մարգարեացիր, մարդո՛ւ որդի, և ասա Գոգին. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Այն օրը, երբ իմ ժողովուրդը՝ Իսրայելը, ապահով բնակվի, դու անպայման կիմանաս այդ մասին:+ 15  Դու կգաս քո տեղից՝ հյուսիսի ամենահեռավոր վայրերից,+ կգաս շատ ժողովուրդների հետ: Նրանք բոլորը ձիեր հեծած մի մեծ բազմություն կլինեն՝ հսկայական զորք:+ 16  Դու իմ ժողովրդի՝ Իսրայելի դեմ դուրս կգաս ինչպես մի ամպ, որը ծածկում է երկիրը: Վերջին օրերում ես այնպես կանեմ, որ հարձակվես իմ երկրի վրա,+ որպեսզի ազգերը ճանաչեն ինձ, երբ նրանց աչքի առաջ քո միջոցով սրբացվեմ, ո՛վ Գոգ»»:+ 17  Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Մի՞թե նախկինում քո մասին չէի խոսում իմ ծառաների՝ Իսրայելի մարգարեների միջոցով, ովքեր տարիներ շարունակ մարգարեանում էին, որ քեզ բերելու եմ Իսրայելի դեմ»: 18  Այն օրը, երբ Գոգը ներխուժի Իսրայելի երկիր,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ցասումս կմոլեգնի:+ 19  Ես կխոսեմ իմ սաստիկ բարկությամբ ու բորբոքված զայրույթով, և այդ օրը մեծ երկրաշարժ կլինի Իսրայելում: 20  Ծովի ձկները, երկնքի թռչունները, դաշտի գազանները, երկրի վրայի բոլոր սողուններն ու երկրի երեսին ապրող բոլոր մարդիկ կսարսռան իմ առաջ: Լեռներն ու ժայռերը կտապալվեն,+ և բոլոր պարիսպները գետնին կհավասարվեն: 21  Ես սուր կուղարկեմ Գոգի դեմ իմ բոլոր լեռների վրա,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Յուրաքանչյուր ռազմիկի սուրն իր եղբոր դեմ կլինի:+ 22  Ես համաճարակով+ և արյունահեղությամբ դատաստան կտեսնեմ նրա նկատմամբ: Հեղեղ, կարկուտ,+ կրակ+ ու ծծումբ+ կտեղամ նրա, նրա զորքերի ու նրա հետ եղող շատ ժողովուրդների վրա:+ 23  Ես կմեծարվեմ և կսրբացվեմ շատ ազգերի աչքի առաջ ու նրանց ցույց կտամ, թե ով եմ ես: Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «իշխան»:
Փոքր վահան, որը հաճախ կրում էին նետաձիգները:
Կամ՝ «դու կկանչվես»:
Բռց.՝ «սրտում»:
Կամ՝ «առյուծները»: