Եզեկիել 39։1-29

  • Գոգի և նրա զորքերի կործանումը (1-10)

  • Թաղման վայր՝ Համոն-Գոգի հովտում (11-20)

  • Իսրայելը կվերադառնա գերությունից (21-29)

    • Աստված իր ոգին կթափի Իսրայելի վրա (29)

39  «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր Գոգի+ մասին ու ասա. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես քո դեմ եմ, ո՛վ Գոգ՝ Մեսեքի ու Թոբելի+ գլխավոր առաջնորդ:*  Ես այնպես կանեմ, որ դու ուրիշ ճանապարհ բռնես, կհանեմ քեզ հյուսիսի ամենահեռավոր վայրերից+ ու կբերեմ Իսրայելի լեռների վրա:  Ձախ ձեռքիցդ ցած կգցեմ քո աղեղը և աջ ձեռքիցդ՝ քո նետերը:  Իսրայելի լեռների վրա դու կընկնես,+ քո բոլոր զորքերը և այն ժողովուրդները, որոնք քեզ հետ կլինեն, նույնպես կընկնեն: Քեզ որպես կերակուր կտամ բոլոր տեսակի գիշատիչ թռչուններին և գազաններին»:+  Դու բաց դաշտում կընկնես,+ քանի որ ես եմ դա ասել,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–  Ես կրակ կուղարկեմ Մագոգի ու կղզիներում ապահով բնակվողների վրա:+ Եվ մարդիկ կիմանան, որ ես Եհովան եմ:  Ժողովրդիս՝ Իսրայելի մեջ իմ սուրբ անունը հայտնի կդարձնեմ ու այլևս թույլ չեմ տա, որ սուրբ անունս պղծվի: Եվ ազգերը կիմանան, որ ես Եհովան եմ՝+ Սուրբը Իսրայելում:+  Այո՛, այդ օրը գալիս է, ինչ ասվել է, կատարվելու է,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Դա այն օրն է, որի մասին ասում էի:  Իսրայելի քաղաքների բնակիչները դուրս կգան, կհավաքեն զենքերը՝ փոքր ու մեծ վահանները, աղեղները, նետերը, մահակներն* ու նիզակները, ու կրակ կվառեն: Նրանք յոթ տարի դրանցով կրակ կվառեն:+ 10  Կարիք չեն ունենա ցախ հավաքելու դաշտից, ոչ էլ վառելափայտ՝ անտառներից, քանի որ զենքերն են օգտագործելու որպես վառելանյութ: Նրանք կթալանեն նրանց, ովքեր իրենց են թալանել, և ավար կվերցնեն նրանցից, ովքեր իրենցից են ավար վերցրել,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 11  Այդ օրը ես Գոգին+ թաղվելու տեղ կտամ Իսրայելում՝ ծովից դեպի արևելք գտնվող հովտում, որով անցնում են ճամփորդները, և այն կփակի անցորդների ճանապարհը: Այնտեղ կթաղեն Գոգին ու նրա ողջ զորքերին, և այդ տեղը կկոչվի Համոն-Գոգի*+ հովիտ: 12  Իսրայելի ժողովուրդը յոթ ամիս կթաղի նրանց, որպեսզի մաքրի երկիրը:+ 13  Այդ երկրի ողջ ժողովուրդը կթաղի նրանց, և դա իրենց պատիվ կբերի այն օրը, երբ ես փառավորեմ ինձ,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 14  Մարդիկ կնշանակվեն, որոնք մշտապես կշրջեն երկրով և կթաղեն երկրի վրա մնացած դիակները, որպեսզի մաքրեն այն: Նրանք յոթ ամիս կփնտրեն դրանք: 15  Երբ երկրով շրջողները մարդու ոսկոր տեսնեն, կողքին նշան կդնեն: Ապա նրանք, ովքեր նշանակված կլինեն թաղելու, կթաղեն այն Համոն-Գոգի հովտում:+ 16  Այնտեղ նաև Համոնա* անունով քաղաք կլինի: Նրանք կմաքրեն երկիրը»:+ 17  Ո՛վ մարդու որդի, Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ամեն տեսակ թռչուններին և բոլոր գազաններին ասա. «Հավաքվե՛ք ու եկե՛ք: Հավաքվե՛ք իմ զոհի՝ մեծ զոհի շուրջբոլորը, որը ես պատրաստում եմ ձեզ համար Իսրայելի լեռների վրա:+ Դուք միս կուտեք և արյուն կխմեք:+ 18  Զորավորների միսը կուտեք ու երկրի առաջնորդների արյունը կխմեք՝ խոյերի,* գառների, այծերի ու ցլերի. բոլորն էլ Բասանի պարարտ անասուններն են: 19  Դուք իմ պատրաստած զոհի ճարպից այնքան կուտեք, մինչև որ կշտանաք, և դրա արյունից այնքան կխմեք, մինչև որ հարբեք»: 20  Իմ սեղանի շուրջը դուք կկշտանաք ձիերով ու կառապաններով, զորավորներով ու ռազմիկներով»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 21  Ես ազգերին ցույց կտամ իմ փառքը, ու բոլոր ազգերը կտեսնեն իմ իրագործած դատաստանը և նրանց դեմ գործադրած իմ զորությունը:+ 22  Այդ օրվանից Իսրայելը կիմանա, որ ես Եհովան եմ՝ նրա Աստվածը: 23  Ազգերը կիմանան, որ Իսրայելը գերության տարվեց իր մեղքի՝ իմ հանդեպ անհավատարիմ լինելու պատճառով:+ Դրա համար էլ երես դարձրի+ իսրայելացիներից ու թշնամիների ձեռքը մատնեցի նրանց,+ և բոլորը սրով ընկան: 24  Ես նրանց արժանի հատուցում տվեցի իրենց անմաքրության և մեղքերի համար ու երես դարձրի նրանցից: 25  Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կվերադարձնեմ Հակոբի գերիներին,+ կգթամ ողջ Իսրայելին+ և նախանձախնդրորեն կպաշտպանեմ* իմ սուրբ անունը:+ 26  Իրենց անհավատարմության պատճառով նվաստացում կրելուց հետո+ նրանք ապահով կբնակվեն իրենց երկրում, ու ոչ ոք նրանց չի վախեցնի:+ 27  Ժողովուրդների միջից նրանց կհավաքեմ ու կհանեմ թշնամիների երկրներից+ և այդպես նրանց միջոցով նաև կսրբացնեմ ինձ շատ ազգերի աչքի առաջ:+ 28  Նրանք կիմանան, որ ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը, երբ նրանց գերության տանեմ ուրիշ ազգերի մեջ ու հետո վերադարձնեմ իրենց երկիր՝ մեկին անգամ չմոռանալով:+ 29  Այլևս երես չեմ թեքի նրանցից,+ որովհետև ոգիս կթափեմ Իսրայելի վրա»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «իշխան»:
Կամ հնարավոր է՝ «սրածայր ձողերը»:
Կամ՝ «Գոգի ամբոխների»:
Նշանակում է «ամբոխներ»:
Այսինքն՝ արու ոչխարների:
Բռց.՝ «բացարձակ նվիրվածություն ցույց կտամ»: