Եզեկիել 41։1-26

  • Տաճարի սրբարանը (1-4)

  • Տաճարի պատն ու կողմնային սենյակները (5-11)

  • Արևմտյան շինությունը (12)

  • Շինությունների չափսերը (13-15ա)

  • Սրբարանի ներսը (15բ-26)

41  Նա տարավ ինձ արտաքին սրբարան* ու չափեց կողմնասյուները: Դրանք սրբարանի երկու կողմերում էին. մեկի երկարությունը վեց կանգուն էր, մյուսի երկարությունը նույնպես վեց կանգուն* էր:  Մուտքային շինության թե՛ աջ և թե՛ ձախ կողմնասյուների լայնությունը հինգ կանգուն* էր: Մուտքային շինության լայնությունը տասը կանգուն* էր: Նա չափեց արտաքին սրբարանի երկարությունը. այն 40 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 20:*  Ապա նա ներս* մտավ ու չափեց մուտքի մոտի կողմնասյուները. դրանց լայնությունը երկու կանգուն էր, իսկ երկարությունը՝ յոթ կանգուն:* Մուտքի լայնությունը վեց կանգուն էր:  Հետո նա չափեց այն սենյակը, որը նայում էր արտաքին սրբարանին. դրա երկարությունը 20 կանգուն էր, լայնությունը՝ նույնպես 20 կանգուն:*+ Նա ասաց ինձ. «Սա Սրբությունների Սրբությունն է»:+  Նա չափեց տաճարի պատը. դրա հաստությունը վեց կանգուն էր: Տաճարի շուրջբոլորը կողմնային սենյակներ կային: Դրանցից յուրաքանչյուրի լայնությունը չորս կանգուն* էր:+  Կողմնային սենյակները մեկը մյուսի վերևում էին՝ երեք հարկ, ամեն հարկում 30 սենյակ էր: Տաճարի շուրջբոլորը պատերը ելուստներ ունեին, որոնց վրա, առանց պատի մեջ ներկառուցվելու, գերաններ էին հենվում: Այդ գերանները ծառայում էին որպես կողմնային սենյակների հատակ:+  Տաճարի երկու կողմերում վերևի սենյակներ տանող ոլորապտույտ աստիճաններ կային, որոնք դեպի վեր լայնանում էին:+ Հարկերը առաջինից մինչև երրորդ գնալով լայնանում էին:  Ես տեսա, որ տաճարը մի բարձր հարթակի վրա էր: Կողմնային սենյակների հիմքի* բարձրությունը վեց կանգուն էր՝ մեկ ամբողջական եղեգ:  Կողմնային սենյակների դրսի պատի հաստությունը հինգ կանգուն էր: Տաճարի մաս կազմող կողմնային սենյակների դրսի պատից մինչև հարթակի եզրը բաց տարածություն կար:* 10  Տաճարի երկու կողմերում ճաշասենյակներ* կային:+ Տաճարի ու դրանց միջև ընկած հեռավորությունը ամեն կողմում 20 կանգուն էր: 11  Կողմնային սենյակները երկու մուտք ունեին՝ մեկը հյուսիսային կողմից էր, մյուսը՝ հարավային: Կողմնային սենյակներ կարելի էր մտնել հարթակի բաց տարածությունով, որի լայնությունը ամեն կողմում հինգ կանգուն էր: 12  Արևմուտքում մի շինություն կար, որի մուտքը գավիթի ազատ տարածքի կողմից էր: Դրա լայնությունը 70 կանգուն էր, իսկ երկարությունը՝ 90:* Շինության պատի հաստությունը ամեն կողմում հինգ կանգուն էր: 13  Նա չափեց տաճարը. դրա երկարությունը 100 կանգուն էր: Ազատ տարածքի և շինության* երկարությունը դրա պատերի հաստության հետ նույնպես 100 կանգուն էր: 14  Տաճարի առջևի մասի, որը նայում էր դեպի արևելք, և երկու կողմերում գտնվող ազատ տարածքի ընդհանուր լայնությունը 100 կանգուն էր: 15  Նա չափեց շինության երկարությունը, որի մուտքը գավիթի ազատ տարածքի հետևի կողմից էր, ներառյալ՝ դրա երկու կողմում գտնվող միջանցքները. այն 100 կանգուն էր: Նա չափեց նաև արտաքին սրբարանը, ներքին սրբարանը+ և դեպի գավիթ նայող նախասրահները, 16  դրանց շեմքերը, դեպի դուրս նեղացող խորշերով պատուհանները+ և միջանցքները: Շեմքի մոտի հատվածը՝ հատակից մինչև պատուհանները, տախտակապատ էր, պատուհանների շրջանակները* փայտից էին:+ 17  Նա չափեց նաև մուտքի վերևի մասը, տաճարի ներսի ու դրսի հատվածները և շուրջբոլորը եղող դրսի պատերը: 18  Պատերին փորագրված էին քերովբեներ+ և արմավենիներ՝+ երկու քերովբեի միջև մեկական արմավենի: Յուրաքանչյուր քերովբե երկու երես ուներ: 19  Մի կողմից մարդու երես էր՝ ուղղված դեպի արմավենու պատկերը, իսկ մյուս կողմից առյուծի երես՝ ուղղված դեպի արմավենու պատկերը:+ Դրանք բոլորը փորագրված էին ողջ տաճարով մեկ: 20  Սրբարանի պատին՝ հատակից մինչև մուտքի վերևի հատվածը, քերովբեներ ու արմավենիներ էին փորագրված: 21  Սրբարանի մուտքի կողափայտերը* քառակուսի էին:+ Սուրբ վայրի* դիմաց 22  փայտե զոհասեղանի+ նման մի բան կար, որի բարձրությունը երեք կանգուն* էր, իսկ երկարությունը՝ երկու կանգուն:* Այն ուներ անկյունային հենակներ, և դրա հիմքն ու կողապատերը փայտից էին: Նա ասաց ինձ. «Սա Եհովայի առաջ եղող սեղանն է»:+ 23  Արտաքին սրբարանն ու սուրբ վայրը երկդուռ մուտքեր ունեին:+ 24  Յուրաքանչյուր դուռը երկփեղկանի էր, և դրանք ծալվում էին: 25  Սրբարանի դռներին փորագրված էին քերովբեներ ու արմավենիներ, ինչպիսիք որ պատերի վրա էին:+ Նախասրահի առջևի մասում՝ դրսի կողմից, փայտե քիվ* կար: 26  Նախասրահի երկու կողմերում, կողմնային սենյակներում, ինչպես նաև քիվերի երկայնքով կային դեպի դուրս նեղացող խորշերով պատուհաններ+ և արմավենու պատկերներ:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «տաճար»: Այս բառը 41-րդ և 42-րդ գլուխներում վերաբերում է արտաքին սրբարանին (Սրբությանը) կամ ողջ սրբարանին (տաճարին՝ ներառյալ Սրբությունը և Սրբությունների Սրբությունը):
Մոտ 3,1 մ: Այս գլխում խոսքը երկար կանգունի մասին է: Տես հավելված Բ14:
Մոտ 2,6 մ:
Մոտ 5,2 մ:
Արտաքին սրբարանի չափսերը՝ մոտ 20,7 × 10,4 մ:
Այսինքն՝ ներքին սրբարան, կամ՝ Սրբությունների Սրբություն:
Մոտ 1 × 3,6 մ:
Սենյակի չափսերը՝ մոտ 10,4 × 10,4 մ:
Մոտ 2,1 մ:
Ակներևաբար, խոսքը տաճարի հարթակի մասին է:
Ակներևաբար, սա նեղ անցուղի էր տաճարի շուրջը:
Կամ՝ «սենյակներ»:
Շինության չափսերը՝ մոտ 36,3 × 46,6 մ:
Այսինքն՝ սրբարանից դեպի արևմուտք գտնվող շինության:
Կամ հնարավոր է՝ «ցանցավոր վանդակներով պատված պատուհանները»:
Բռց.՝ «կողափայտը»: Ակներևաբար, խոսքը Սրբության մուտքի կողափայտերի մասին է:
Ակներևաբար, խոսքը Սրբությունների Սրբության մասին է:
Մոտ 1,6 մ:
Մոտ 1 մ:
Ճարտարապետական դեկորատիվ տարր: