Եզեկիել 42։1-20

  • Ճաշասենյակները (1-14)

  • Չափվում է տաճարի շուրջբոլորը (15-20)

42  Հետո նա ինձ տարավ դեպի հյուսիս՝ դրսի գավիթ:+ Նա տարավ ինձ այն ճաշասենյակների մոտ, որոնք ազատ տարածքին կից էին+ և տեղակայված էին արևմուտքում գտնվող շինությունից դեպի հյուսիս:+  Այդ տարածքի երկարությունը, որտեղ ճաշասենյակներն էին, հյուսիսում գտնվող մուտքի կողմից չափած, 100 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 50:*  Դրանք գտնվում էին ներսի գավիթի, որի լայնությունը 20 կանգուն էր,+ և դրսի գավիթի քարահատակի միջև: Ճաշասենյակները երկու եռահարկ շենքերում էին, որոնց պատշգամբները իրար էին նայում:  Ճաշասենյակների* միջև 10 կանգուն լայնությամբ և 100 կանգուն երկարությամբ անցուղի կար:*+ Յուրաքանչյուր ճաշասենյակի մուտքը հյուսիսային կողմից էր:  Այդ շենքերի պատշգամբների զբաղեցրած տարածքի պատճառով ճաշասենյակները հարկից հարկ՝ առաջինից մինչև երրորդ, նեղանում էին:  Դրանք երեք հարկերում էին, բայց չունեին սյուներ, ինչպիսիք որ գավիթներում կային: Ուստի վերևի հարկում դրանք ավելի քիչ տարածություն էին զբաղեցնում, քան ներքևի ու մեջտեղի հարկերում:  Դրսի գավիթի կողմում գտնվող ճաշասենյակներին կից արտաքին պատ կար, որը մյուս ճաշասենյակների դիմաց էր: Դրա երկարությունը 50 կանգուն էր:  Դրսի գավիթի կողմի ճաշասենյակների երկարությունը 50 կանգուն էր, իսկ տաճարի դիմաց գտնվող ճաշասենյակներինը՝ 100:  Ճաշասենյակների արևելյան կողմում մուտք կար, որը դրսի գավիթից էր: 10  Հարավային կողմում նույնպես ճաշասենյակներ կային, որոնցից արևելք գավիթի քարե պատն էր: Ճաշասենյակները ազատ տարածքի և արևմտյան շինության մոտ էին:+ 11  Դրանց միջև անցուղի կար, որը նման էր հյուսիսային կողմի ճաշասենյակների միջև եղած անցուղուն:+ Ճաշասենյակներն ունեին միևնույն երկարությունն ու լայնությունը: Դրանց ելքերի դիրքն ու նախագիծը նույնն էին: Դրանք ունեին այնպիսի մուտքեր, 12  ինչպիսիք որ հարավային կողմի ճաշասենյակների մուտքերն էին: Անցուղու սկզբում՝ արևելյան կողմի քարե պարսպի մեջ, մուտք կար, որը տանում էր դեպի ճաշասենյակներ:+ 13  Նա ասաց ինձ. «Հյուսիսում և հարավում գտնվող ճաշասենյակները, որոնք ազատ տարածքի մոտ են,+ սուրբ ճաշասենյակներ են, որտեղ քահանաները, որոնք մոտենում են Եհովային, ուտում են անչափ սուրբ ընծաները:+ Այնտեղ նրանք դնում են անչափ սուրբ ընծաները՝ հացի ընծան, մեղքի ու հանցանքի զոհերը, քանի որ այդ վայրը սուրբ է:+ 14  Սուրբ վայր մտնելուց հետո քահանաները չպետք է դրսի գավիթ դուրս գան այն հագուստներով, որոնցով ծառայում են,+ քանի որ դրանք սուրբ են: Որպեսզի նրանք դուրս գան այնտեղ, որտեղ թույլ է տրվում գտնվել ժողովրդին, պետք է հանեն իրենց հագուստները և ուրիշը հագնեն»: 15  Երբ նա ավարտեց տաճարի ներսի տարածքի չափումները, ինձ դուրս տարավ այն մուտքային շինությունով, որը նայում էր դեպի արևելք,+ ապա չափեց ամբողջ տարածքը: 16  Նա չափման եղեգով չափեց արևելյան կողմը: Դրա երկարությունը մի ծայրից մյուսը 500 եղեգ* էր: 17  Նա չափեց հյուսիսային կողմը: Ըստ չափման եղեգի՝ դրա երկարությունը 500 եղեգ էր: 18  Նա չափեց հարավային կողմը: Ըստ չափման եղեգի՝ դրա երկարությունը 500 եղեգ էր: 19  Նա մոտեցավ արևմտյան կողմին և չափման եղեգով չափեց դրա երկարությունը. այն 500 եղեգ էր: 20  Նա չափեց տարածքը չորս կողմից: Դրա շուրջը պատ կար,+ որպեսզի սուրբ տարածքը զատվեր սովորականից:+ Պատի երկարությունը ամեն կողմում 500 եղեգ էր:+

Ծանոթագրություններ

Ճաշասենյակների ընդհանուր չափսերը՝ մոտ 51,8 × 25,9 մ: Այս գլխում խոսքը երկար կանգունի մասին է: Տես հավելված Բ14:
Կամ՝ «Սենյակների»:
Անցուղու չափսերը՝ մոտ 5,2 × 51,8 մ: «100 կանգուն երկարությամբ» արտահայտությունը վերցված է հուն. «Յոթանասնից» թարգմանությունից: Եբր. տեքստում գրված է «մեկ կանգուն լայնությամբ ճանապարհ»:
Մոտ 1,6 կմ: Տես հավելված Բ14: