Եզեկիել 48։1-35
48 «Սկսած հյուսիսից՝ սրանք են ցեղերին բաժին ընկած տարածքները՝ նշված ըստ անունների: Դանին բաժին ընկած տարածքը+ Եթլոն տանող ճանապարհի երկայնքով ձգվում է մինչև Եմաթ,+ Ասար-Ենան, Դամասկոսի հյուսիսային սահմանի երկայնքով մինչև Եմաթի+ մոտ գտնվող տարածք: Դանի տարածքը արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը:
2 Դանի տարածքին սահմանակից է Ասերին բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը:
3 Ասերի տարածքին սահմանակից է Նեփթաղիմին բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը:
4 Նեփթաղիմի տարածքին սահմանակից է Մանասեին բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը:
5 Մանասեի տարածքին սահմանակից է Եփրեմին բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը:
6 Եփրեմի տարածքին սահմանակից է Ռուբենին բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը:
7 Ռուբենի տարածքին սահմանակից է Հուդային բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը:
8 Հուդային բաժին ընկած տարածքին սահմանակից է այն տարածքը, որը դուք պետք է առանձնացնեք որպես նվիրաբերություն. այն արևելյան սահմանից ձգվելու է մինչև արևմտյան սահմանը: Դրա լայնությունը պետք է լինի 25 000 կանգուն,*+ իսկ երկարությունը պետք է համապատասխանի ցեղերին բաժին ընկած տարածքների երկարությանը, որոնք արևելյան սահմանից ձգվում են մինչև արևմտյան սահմանը: Սրբարանը այդ տարածքի մեջտեղում կլինի:
9 Այն նվիրաբերությունը, որը կառանձնացնեք Եհովայի համար, 25 000 կանգուն երկարություն և 10 000 կանգուն* լայնություն կունենա:
10 Այն սուրբ նվիրաբերություն կլինի քահանաների համար:+ Դրա հյուսիսային կողմի երկարությունը 25 000 կանգուն կլինի, արևմտյանինը՝ 10 000 կանգուն, արևելյանինը՝ 10 000 կանգուն, և հարավայինինը՝ 25 000 կանգուն: Եհովայի սրբարանը այդ տարածքի մեջտեղում կլինի:
11 Այն կլինի սրբագործված* քահանաներինը, որոնք Սադոկի+ սերնդից են՝ նրանցը, ովքեր կատարեցին իմ հանդեպ ունեցած իրենց պարտականությունները, և ովքեր չհեռացան ինձնից այն ժամանակ, երբ իսրայելացիները, ինչպես և ղևտացիները հեռացան ինձնից:+
12 Նվիրաբերված տարածքից նրանք բաժին կունենան, որը անչափ սուրբ կլինի: Այն սահմանակից կլինի ղևտացիների տարածքին:
13 Քահանաների տարածքի կողքին կլինի ղևտացիներին բաժին ընկած տարածքը՝ 25 000 կանգուն երկարությամբ և 10 000 կանգուն լայնությամբ: (Ողջ տարածքի երկարությունը 25 000 կլինի, իսկ լայնությունը՝ 10 000):
14 Այդ տարածքից ոչ մի հողակտոր նրանք չպետք է վաճառեն, փոխանակեն կամ փոխանցեն որևէ մեկին, քանի որ այն սուրբ է Եհովայի համար:
15 Մնացած հողատարածքը, որի լայնությունը 5 000 կանգուն* է, իսկ երկարությունը՝ 25 000 կանգուն, քաղաքի բնակիչների,+ տների և արոտավայրերի համար հատկացված սովորական տարածք է: Քաղաքը դրա մեջտեղում կլինի:+
16 Սրանք են քաղաքի չափսերը. հյուսիսային սահմանը 4 500 կանգուն* է, հարավային սահմանը՝ 4 500, արևելյան սահմանը՝ 4 500, և արևմտյան սահմանը՝ 4 500:
17 Քաղաքի արոտավայրի հյուսիսային հատվածի երկարությունը կլինի 250 կանգուն,* հարավայինինը՝ 250, արևելյանինը՝ 250, և արևմտյանինը՝ 250:
18 Սուրբ նվիրաբերության տարածքի երկայնքով+ դեպի արևելք և արևմուտք ձգվող մնացած տարածքներից յուրաքանչյուրի երկարությունը 10 000 կանգուն է: Այդ տարածքները նվիրաբերված տարածքի երկարությամբ սահմանակցում են դրան: Դրանց բերքը կերակուր կլինի քաղաքի աշխատողների համար:
19 Դրանք կմշակեն Իսրայելի բոլոր ցեղերից նրանք, ովքեր աշխատում են քաղաքի համար:+
20 Նվիրաբերված ողջ տարածքը 25 000 կանգունը 25 000 կանգունի վրա է: Դուք պետք է առանձնացնեք այդ տարածքը սուրբ նվիրաբերության և քաղաքի սեփականության համար:
21 Սուրբ նվիրաբերության և քաղաքի սեփականության երկու կողմերում եղող տարածքը կպատկանի իշխանին:+ Այն կից կլինի նվիրաբերված տարածքի արևմտյան և արևելյան սահմաններին, որոնց երկարությունը 25 000 կանգուն է: Այն կձգվի հարևան ցեղերի տարածքների երկայնքով և կլինի իշխանի տարածքը: Սուրբ նվիրաբերությունն ու տաճարի սրբարանը դրա մեջտեղում կլինեն:
22 Ղևտացիների սեփականությունն ու քաղաքի սեփականությունը կլինեն իշխանին պատկանող տարածքի մեջտեղում: Իշխանի տարածքը Հուդայի+ ու Բենիամինի ցեղերին պատկանող տարածքների միջև կլինի:
23 Ինչ վերաբերում է մնացած ցեղերին, Բենիամինին բաժին ընկած տարածքը արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը:+
24 Բենիամինի տարածքին սահմանակից է Շմավոնին բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը:
25 Շմավոնի տարածքին սահմանակից է Իսաքարին բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը:
26 Իսաքարի տարածքին սահմանակից է Զաբուղոնին բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը:+
27 Զաբուղոնի տարածքին սահմանակից է Գադին բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը:
28 Հարավային սահմանը՝ Գադի տարածքի սահմանը, Թամարից+ կձգվի մինչև Մերիբա-Կադեսի ջրերը,+ ապա մինչև հեղեղատը*+ և կհասնի Մեծ ծով:*
29 Սա է այն երկիրը, որը դուք պետք է որպես ժառանգություն բաշխեք Իսրայելի ցեղերի միջև,+ և այդ տարածքները նրանց բաժինները կլինեն,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
30 Սրանք կլինեն քաղաքի ելքերը: Դրա հյուսիսային կողմի երկարությունը 4 500 կանգուն կլինի:+
31 Քաղաքի դարպասները Իսրայելի ցեղերի անուններով կկոչվեն: Հյուսիսում երեք դարպաս կլինի. Ռուբենի դարպասը, Հուդայի դարպասը և Ղևիի դարպասը:
32 Արևելյան սահմանի երկարությունը 4 500 կանգուն կլինի: Սահմանը երեք դարպաս կունենա. Հովսեփի դարպասը, Բենիամինի դարպասը և Դանի դարպասը:
33 Հարավային սահմանի երկարությունը 4 500 կանգուն կլինի: Սահմանը երեք դարպաս կունենա. Շմավոնի դարպասը, Իսաքարի դարպասը և Զաբուղոնի դարպասը:
34 Արևմտյան սահմանի երկարությունը 4 500 կանգուն կլինի: Սահմանը երեք դարպաս կունենա. Գադի դարպասը, Ասերի դարպասը և Նեփթաղիմի դարպասը:
35 Քաղաքի չորս կողմերի ընդհանուր երկարությունը կկազմի 18 000 կանգուն:* Այդ օրվանից քաղաքը կկոչվի «Եհովան այնտեղ է»»:+
Ծանոթագրություններ
^ Մոտ 13 կմ: Այս գլխում խոսքը երկար կանգունի մասին է: Տես հավելված Բ14:
^ Մոտ 5,2 կմ:
^ Բառարանում տես «Սրբագործել»:
^ Մոտ 2,6 կմ:
^ Մոտ 2,3 կմ:
^ Մոտ 130 մ:
^ Այսինքն՝ Միջերկրական ծով:
^ Մոտ 9,3 կմ: