Եզեկիել 6։1-14

  • Մարգարեություն՝ ընդդեմ Իսրայելի լեռների (1-14)

    • Գարշելի կուռքերը կնվաստացվեն (4-6)

    • «Դուք կիմանաք, որ ես Եհովան եմ» (7)

6  Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Մարդո՛ւ որդի, շրջվիր դեպի Իսրայելի լեռները և մարգարեացիր դրանց մասին՝  ասելով. «Ո՛վ Իսրայելի լեռներ, լսեք Գերիշխան Տեր Եհովայի խոսքը: Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան լեռներին ու բլուրներին, գետերին ու հովիտներին. «Ես սուր կուղղեմ ձեր դեմ ու կոչնչացնեմ ձեր սրբավայրերը:  Ձեր զոհասեղաններն ավերակ կդառնան, ձեր խնկանոթները կկոտրվեն,+ և ես սպանվածներին ձեր գարշելի կուռքերի* առաջ կգցեմ:+  Իսրայելացիների դիակներն իրենց գարշելի կուռքերի առաջ կգցեմ և ձեր ոսկորները ցիրուցան կանեմ ձեր զոհասեղանների շուրջբոլորը:+  Որտեղ էլ որ բնակվեք, այդ բոլոր վայրերում քաղաքները կկործանվեն,+ սրբավայրերը հողին կհավասարվեն ու ավերակների կվերածվեն,+ ձեր զոհասեղանները ջարդուփշուր կլինեն ու կավերվեն, ձեր գարշելի կուռքերը կվերանան, խնկանոթները կկոտրվեն, և ձեր ձեռքի գործերը կոչնչանան:  Ձեզնից շատերը կսպանվեն,+ և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:+  Բայց ես ձեզնից ոմանց ողջ կթողնեմ: Ոմանք, տարբեր երկրներ ցիրուցան լինելով և ուրիշ ազգերի մեջ հայտնվելով, կփրկվեն սրից:+  Փրկվածները կհիշեն ինձ՝ ապրելով այն ազգերի մեջ, ուր գերության կտարվեն:+ Նրանք կհասկանան, թե որքան դառնացած էի այն պատճառով, որ նրանց անհավատարիմ* սիրտը հեռացել էր ինձնից,+ և որ նրանց աչքերը տենչում էին* իրենց գարշելի կուռքերին:+ Նրանք կամաչեն իրենց արած բոլոր չար բաների համար ու կատեն իրենց նողկալի գործերը:+ 10  Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ, ու որ ես դատարկ խոսքեր չէի ասում, երբ սպառնում էի, որ այս աղետն եմ բերելու նրանց վրա»:+ 11  «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ձեռքերդ վշտացած իրար զարկիր, ոտքերովդ դոփիր ու ողբա իսրայելացիների արած բոլոր չար ու գարշելի գործերի համար, քանի որ նրանք մեռնելու են սրից, սովից ու համաճարակից:+ 12  Ով հեռու է, համաճարակից կմեռնի, ով մոտ է, սրով կընկնի, իսկ ով ազատվի դրանցից ու վերապրի, սովից կմեռնի: Ես իսպառ կթափեմ իմ ցասումը նրանց վրա:+ 13  Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ,+ երբ սպանվածները ընկած լինեն իրենց գարշելի կուռքերի կողքին և իրենց զոհասեղանների շուրջբոլորը,+ ամեն բարձր բլրի վրա և լեռնագագաթին, սաղարթախիտ ծառերի տակ և մեծ ծառերի ճյուղերի տակ, որտեղ իրենց բոլոր գարշելի կուռքերին անուշահոտ ընծաներ* էին մատուցում՝ դրանց հաճեցնելու համար:+ 14  Ես ձեռքս կմեկնեմ, որ պատժեմ նրանց. այս երկիրը ամայի կդարձնեմ՝ նրանց բոլոր բնակավայրերը Դիբլաթի մոտ գտնվող անապատից ավելի ամայի կլինեն: Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»»»»:

Ծանոթագրություններ

«Գարշելի կուռքեր» թարգմանված եբր. բառը, հնարավոր է, ծագումնաբանորեն կապված է մի բառի հետ, որը նշանակում է «գոմաղբ»: Այն գործածվում է արհամարհանք արտահայտելու համար:
Կամ՝ «անառակաբար հետևում էին»:
Կամ՝ «անբարո», «անառակ»:
Կամ՝ «հաճելի բուրմունք»: