Եզեկիել 7։1-27

  • Վերջը եկել է (1-27)

    • Չլսված աղետ (5)

    • Մարդիկ իրենց հարստությունը փողոց կշպրտեն (19)

    • Տաճարը կպղծվի (22)

7  Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Ո՛վ մարդու որդի, ահա թե Գերիշխան Տեր Եհովան ինչ է ասում Իսրայելի երկրին. «Եկե՛լ է վերջը՝ ողջ երկրի վերջը:  Վերջդ եկել է: Քեզ վրա թափելու եմ իմ բարկությունը և քեզ դատելու եմ ըստ քո գործերի. քեզնից հաշիվ եմ պահանջելու քո բոլոր նողկալի արարքների համար:  Չեմ խնայի ու չեմ կարեկցի քեզ:+ Ես կհատուցեմ քեզ քո գործերի համեմատ, ու դու կկրես գարշելի արարքներիդ հետևանքները:+ Դու կիմանաս, որ ես Եհովան եմ»:+  Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Աղետ է գալիս, մի չլսված աղետ:+  Վերջը մոտենում է: Վերջը կգա, այն հանկարծակի կհասնի քեզ: Ահա այն գալիս է:  Հերթը* քեզ է հասել, ո՛վ երկրի բնակիչ: Ժամը մոտենում է, օրը մոտ է:+ Խառնաշփոթ է, ուրախության բացականչություն չի լսվում լեռների վրա:  Շատ շուտով իմ ցասումը կարտահայտեմ+ և իմ բարկությունն իսպառ կթափեմ քեզ վրա:+ Ես կդատեմ քեզ՝ քո գործերի համաձայն, ու քեզնից հաշիվ կպահանջեմ քո բոլոր նողկալի արարքների համար:  Չեմ խնայի ու չեմ կարեկցի քեզ:+ Ես կհատուցեմ քեզ քո գործերի համեմատ, ու դու կկրես գարշելի արարքներիդ հետևանքները: Դու կիմանաս, որ քեզ պատժողը ես եմ՝ Եհովան:+ 10  Ահա՛ այդ օրը, այն գալիս է:+ Հերթը քեզ է հասել: Գավազանը ծաղկել է, հանդգնությունը փթթել է: 11  Բռնությունը դարձել է գավազան, որը պատժում է չարագործությունը:+ Ո՛չ նրանք, ո՛չ նրանց ամբոխները չեն փրկվի, և ո՛չ էլ նրանց հարստությունն ու հեղինակությունը կմնան: 12  Ժամանակը կգա, օրը կհասնի: Գնորդը թող չուրախանա, իսկ վաճառողը թող սուգ չանի, որովհետև բարկությունս բորբոքվել է ողջ ժողովրդի դեմ:*+ 13  Վաճառողը չի վերադառնա իր վաճառած վայրը, նույնիսկ եթե կենդանի մնա, որովհետև տեսիլքը այս ողջ ժողովրդին է վերաբերում: Ոչ ոք չի վերադառնա, ու իր գործած մեղքի պատճառով* ոչ ոք չի պահպանի իր կյանքը: 14  Շեփոր են փչել,+ և բոլորը պատրաստ են, բայց ոչ ոք չի գնում պատերազմի, որովհետև ես խիստ բարկացած եմ այս ժողովրդի վրա:+ 15  Դրսում սուր է,+ ներսում՝ համաճարակ ու սով. դաշտում գտնվողին սուրը կսպանի, իսկ քաղաքում գտնվողին՝ սովն ու համաճարակը:+ 16  Նրանք, ում կհաջողվի փախչել ու փրկվել, կգնան լեռներ և հովիտների աղավնիների պես կհեծեծան իրենց մեղքի համար:+ 17  Բոլորը թևաթափ կլինեն, և բոլորի ծնկներով ջուր կհոսի:*+ 18  Նրանք քուրձ կհագնեն,+ և սարսուռը կհամակի նրանց: Բոլորը ամոթահար կլինեն, ու բոլորը կճաղատանան:*+ 19  Նրանք իրենց արծաթը փողոց կշպրտեն, և իրենց ոսկին զզվելի կդառնա իրենց համար: Ո՛չ արծաթը, ո՛չ էլ ոսկին չեն կարողանա նրանց փրկել Եհովայի ցասման օրը:+ Նրանք չեն հագենա ու իրենց ստամոքսը չեն լցնի, որովհետև իրենց հարստությունը գայթակղության քար է դարձել իրենց համար ու մեղքի մեջ գցել: 20  Նրանք հպարտանում էին իրենց զարդերի գեղեցկությամբ և դրանցից իրենց համար գարշելի պատկերներ էին պատրաստում՝ նողկալի կուռքեր:+ Այդ պատճառով ես այդ հարստությունը զզվելի կդարձնեմ նրանց համար: 21  Ես թույլ կտամ, որ օտարազգիները այն թալանեն, ու ողջ երկրի չարագործները ավար վերցնեն, և նրանք կպղծեն այն: 22  Ես երես կթեքեմ նրանցից,*+ և նրանք* կպղծեն իմ ծածուկ տեղը:* Կողոպտիչները կմտնեն այնտեղ ու կպղծեն այն:+ 23  Շղթա*+ պատրաստիր, քանի որ երկիրը լցված է անարդարացիորեն դատապարտվածների արյունով,+ և քաղաքը ողողված է բռնությամբ:+ 24  Ես կբերեմ ազգերից ամենաչարին,+ և նա կտիրանա նրանց տներին,+ վերջ կդնեմ զորավորների հպարտությանը, և նրանց սրբարանները կպղծվեն:+ 25  Երբ նրանք սկսեն տառապել, խաղաղություն կփնտրեն, բայց այն չի լինի:+ 26  Աղետը աղետի հետևից կգա, լուրը՝ լուրի հետևից: Մարդիկ մարգարեին կհարցնեն, թե արդյոք տեսիլք տեսել է,+ քահանայի սովորեցրածից և երեցների տված խորհրդից օգուտ չի լինի:+ 27  Թագավորը սուգ կանի,+ իշխանը հուսահատության մեջ կընկնի, այս երկրի ժողովրդի ձեռքերը սարսափից կդողան: Ես նրանց հետ կվարվեմ նրանց արածների համեմատ ու նրանց կդատեմ այնպես, ինչպես իրենք են դատել ուրիշներին: Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»»:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Ծաղկեպսակը»:
Այսինքն՝ ո՛չ սեփականություն գնողը օգուտ կունենա, ո՛չ էլ այն վաճառողը, քանի որ նրանց բոլորին կործանում է սպասում:
Կամ հնարավոր է՝ «ու իր մեղքով»:
Այսինքն՝ բոլորը վախից կմիզեն:
Այսինքն՝ կսափրեն իրենց գլուխները ի նշան սգի:
Խոսքը Աստծու ժողովրդի մասին է:
Այսինքն՝ թշնամիները:
Ակներևաբար, խոսքը Եհովայի տաճարի ամենախորքում գտնվող Սրբությունների Սրբության մասին է:
Այսինքն՝ շղթա, որով կապում էին գերիներին: