Եզեկիել 8։1-18

  • Եզեկիելը տեսիլքում տարվում է Երուսաղեմ (1-4)

  • Տաճարում գարշելի բաներ են արվում (5-18)

    • Կանայք լաց են լինում Թամուզի վրա (14)

    • Տղամարդիկ պաշտում են արևին (16)

8  Վեցերորդ տարում՝ վեցերորդ ամսվա հինգերորդ օրը, երբ նստած էի իմ տանը, և Հուդայի երեցները նստած էին իմ առաջ, Գերիշխան Տեր Եհովայի ոգին* իջավ ինձ վրա:  Ես տեսա ինչ-որ մեկին, ով նման էր կրակի: Նրա՝ գոտկատեղի տեսք ունեցող հատվածից ներքև կրակ էր վառվում,+ իսկ դրանից վերև փայլ էր ճառագում, որը նման էր ոսկու և արծաթի համաձուլվածքի փայլի:+  Նա ձեռքի տեսք ունեցող մի բան մեկնեց ու բռնեց իմ մազերից: Աստծուց տրված տեսիլքում ոգին տարավ ինձ երկրի ու երկնքի մեջտեղը և բերեց Երուսաղեմ՝ ներքին գավիթ* տանող հյուսիսային մուտքի+ մոտ, որտեղ Աստծու բարկությունը բորբոքող խանդի կուռքն էր կանգնեցված:+  Այնտեղ Իսրայելի Աստծու փառքն էր,+ որը նման էր այն բանին, ինչ տեսել էի դաշտահովտում:+  Ապա նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, նայիր դեպի հյուսիս»: Ես նայեցի դեպի հյուսիս և դեպի զոհասեղանը տանող հյուսիսային մուտքի մոտ տեսա խանդի կուռքը:  Հետո նա ավելացրեց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թե Իսրայելի ժողովուրդը ինչ զզվելի ու գարշելի բաներ է անում,+ որոնց պատճառով ես հեռանում եմ իմ սրբարանից:+ Սակայն դու է՛լ ավելի գարշելի բաներ կտեսնես»:  Հետո նա բերեց ինձ գավիթի մուտքի մոտ, ու ես մի անցք տեսա պատի մեջ:  Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մեծացրու պատի միջի այդ անցքը»: Ես այն մեծացրի ու մի մուտք տեսա:  Հետո նա ասաց. «Մտիր ու տես, թե ինչ չար ու գարշելի բաներ են նրանք այնտեղ անում»: 10  Ես մտա ու բոլոր պատերի վրա տեսա ամեն տեսակ զեռունների,* զզվելի գազանների+ և Իսրայելի բոլոր գարշելի կուռքերի քանդակված պատկերները:+ 11  Դրանց առաջ կանգնած էին Իսրայելի երեցներից 70-ը, և նրանց հետ՝ Սաֆանի+ որդի Հեզոնիան: Ամեն մեկի ձեռքին բուրվառ* կար, ու խնկի անուշահոտ ծուխը ամպի պես վեր էր բարձրանում:+ 12  Նա ասաց ինձ. «Տեսնո՞ւմ ես, մարդո՛ւ որդի, թե Իսրայելի երեցները մթության մեջ ինչ են անում ներքին սենյակներում, որտեղ ամեն մեկն իր կուռքն ունի պատին պատկերված: Նրանք ասում են. «Եհովան չի տեսնում մեզ: Եհովան լքել է այս երկիրը»»:+ 13  Ապա նա ասաց ինձ. «Բայց դու է՛լ ավելի գարշելի բաներ կտեսնես, որ նրանք անում են»: 14  Նա ինձ բերեց Եհովայի տան հյուսիսային մուտքի մոտ, և ես այնտեղ տեսա կանանց, որոնք նստած լաց էին լինում Թամուզ աստծու վրա: 15  Հետո նա ասաց. «Տեսնո՞ւմ ես սա, ո՛վ մարդու որդի: Դու է՛լ ավելի գարշելի բաներ կտեսնես»:+ 16  Նա տարավ ինձ Եհովայի տան ներսի գավիթ:+ Այնտեղ՝ Եհովայի տաճարի մուտքի մոտ՝ նախասրահի ու զոհասեղանի միջև, 25 տղամարդ կար: Նրանք կանգնած էին մեջքով դեպի Եհովայի տաճարը, իսկ դեմքով՝ դեպի արևելք. նրանք խոնարհվում էին արևի առաջ:+ 17  Նա ասաց ինձ. «Տեսնո՞ւմ ես սա, մարդո՛ւ որդի: Մի՞թե Հուդայի ժողովրդի համար բավական չէ այն, որ գարշելի բաներ է անում, երկիրը բռնությամբ է լցրել+ և շարունակ վիրավորում է ինձ: Հիմա էլ նա ճյուղ* է մեկնում քթիս: 18  Այդ պատճառով ես ցասումս կթափեմ նրա վրա: Նրան չեմ խնայի ու չեմ կարեկցի:+ Չնայած որ բարձրաձայն կբղավի ականջիս մոտ, բայց նրան չեմ լսի»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ձեռքը»:
Այսինքն՝ ցանկապատված բակ: Բառարանում տես «Գավիթ»:
Եբր. բառը հավանաբար վերաբերում է սողուններին, միջատներին և այլ փոքր կենդանի արարածների:
Խնկարկության անոթ:
Ակներևաբար, խոսքը կեղծ երկրպագության մեջ օգտագործվող ճյուղի մասին է: