Եզեկիել 9։1-11

  • Վեց մարդ՝ զենքերը ձեռքներին, և մի մարդ՝ գոտկատեղին թանաքաման (1-11)

    • Դատաստանը սրբարանից է սկսվելու (6)

9  Այնուհետև նա բարձր ձայնով գոչեց՝ ասելով. «Կանչե՛ք նրանց, ովքեր պատժելու են քաղաքը, ու թող ամեն մեկի ձեռքին կործանարար զենք լինի»:  Եվ ես տեսա, որ հյուսիսային վերին դարպասի+ կողմից վեց մարդ է գալիս՝ կործանարար զենքերը ձեռքներին: Նրանց հետ կտավե հագուստ հագած մի մարդ կար՝ գոտկատեղին՝ քարտուղարի* թանաքաման: Նրանք ներս մտան ու կանգնեցին պղնձե զոհասեղանի մոտ:+  Իսրայելի Աստծու փառքը,+ որ քերովբեների վերևում էր, բարձրացավ ու տեղափոխվեց տաճարի շեմքի վրա,+ և Աստված կանչեց կտավե հագուստ հագած մարդուն, որի գոտկատեղին քարտուղարի թանաքաման կար:  Եհովան ասաց նրան. «Անցիր քաղաքի՝ Երուսաղեմի միջով ու նշան դիր այն մարդկանց ճակատներին, ովքեր հառաչում ու հեծեծում+ են քաղաքում կատարվող բոլոր գարշելի բաների պատճառով»:+  Հետո լսեցի, թե ինչպես նա ասաց մյուսներին. «Նրա հետևից շրջեք քաղաքով ու սպանեք: Ոչ ոքի չխնայեք ու չկարեկցեք:+  Սպանե՛ք ծերին, երիտասարդին, կույսին, երեխաներին ու կանանց:+ Բայց ով որ նշան ունենա, նրան չմոտենա՛ք:+ Իմ սրբարանի՛ց սկսեք»:+ Ուստի նրանք սկսեցին երեցներից, որոնք տաճարի առաջ էին:+  Հետո նա ասաց նրանց. «Պղծե՛ք տաճարը և գավիթները սպանվածներո՛վ լցրեք:+ Գնացե՛ք»: Եվ նրանք գնացին ու սկսեցին քաղաքում կոտորած անել:  Կոտորածից միայն ես ողջ մնացի: Ես ընկա ծնկներիս վրա և մինչև գետին խոնարհվելով՝ բացականչեցի. «Ա՜խ, ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, մի՞թե քո ցասումը Երուսաղեմի վրա թափելով՝ կործանելու ես բոլոր նրանց, ովքեր մնացել են Իսրայելում»:+  Նա ասաց ինձ. «Իսրայելի և Հուդայի մեղքը անչափ մեծ է:+ Այս երկիրը լի է արյունահեղությամբ,+ ու քաղաքը՝ անարդարությամբ:+ Նրանք ասում են. «Եհովան լքել է այս երկիրը: Եհովան չի տեսնում»:+ 10  Դրա համար էլ չեմ խնայի նրանց ու չեմ կարեկցի:+ Ես նրանց կրել կտամ իրենց արարքների հետևանքները»: 11  Հետո տեսա, որ կտավե հագուստ հագած մարդը, որի գոտկատեղին թանաքաման կար, վերադարձավ ու հայտնեց. «Ես արեցի ճիշտ այնպես, ինչպես հրամայեցիր»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «գրագրի»: