Եզրաս 6։1-22

  • Դարեհի կարգադրությամբ արված փնտրտուքները և նրա հրամանը (1-12)

  • Տաճարի շինարարության ավարտը և հանդիսավոր բացումը (13-18)

  • Նշում են Պասեքը (19-22)

6  Այդ ժամանակ Դարեհ թագավորի հրամանով փնտրտուքներ արվեցին Բաբելոնի գանձատներում եղող արխիվներում:  Հետո Եկբատանայի ամրոցում, որը Մարաստանի մարզում է, գտնվեց մի ձեռագիր,* որում գրված էր հետևյալ հրամանը.  «Կյուրոս թագավորն իր իշխանության առաջին տարում հրաման արձակեց Աստծու տան վերաբերյալ, որ Երուսաղեմում է.+ «Թող այդ տունը վերակառուցվի, որպեսզի այնտեղ զոհեր մատուցվեն. դրա հիմքը պետք է ամրացվի, բարձրությունն ու լայնությունը պետք է 60 կանգուն* լինեն:+  Պատերը պետք է կանգնեցնեն՝ դնելով երեք շարք մեծ քարեր ու մի շերտ գերան:+ Ծախսերը կփակվեն թագավորի գանձարանից:+  Աստծու տան ոսկե ու արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղեմի տաճարից ու բերել Բաբելոն,+ թող վերադարձվեն Երուսաղեմի տաճար՝ Աստծու տուն, և դրվեն իրենց տեղը»:+  Ուստի ձեզ՝ Անդրգետքի* կառավարիչ Թաթանային, Սաթրաբուզանին և ձեր համախոհներին՝ այդ շրջանի ենթակառավարիչներին,+ հրամայում եմ, որ հեռանաք այդտեղից:  Մի՛ խանգարեք Աստծու տան վերակառուցման աշխատանքներին: Հրեաների կառավարիչն ու նրանց երեցները պետք է կանգնեցնեն Աստծու տունն իր նախկին տեղում:  Ես նաև հրամայում եմ, որ Աստծու տունը վերակառուցելու հարցում հրեաների երեցներին հետևյալ օգնությունը տրամադրեք. արքունի գանձարանից,+ մասնավորապես Անդրգետքից հավաքվող հարկերից անմիջապես միջոցներ տրամադրեք նրանց ծախսերի համար, որ գործը չկանգնի:+  Երուսաղեմում գտնվող քահանաներին էլ ամեն օր առանց վերապահումների տրամադրեք այն, ինչ անհրաժեշտ է երկնքի Աստծուն ողջակեզներ մատուցելու համար՝ մատղաշ ցլեր,+ արու ոչխարներ+ ու գառներ,+ նաև ցորեն,+ աղ,+ գինի+ և յուղ՝+ ամեն բան, ինչ որ ասեն, 10  որպեսզի նրանք երկնքի Աստծուն շարունակ մատուցեն նրան հաճելի ընծաներ և աղոթեն թագավորի ու իր որդիների բարօրության համար:+ 11  Եթե որևէ մեկը խախտի այս հրամանը, կարգադրում եմ, որ այդ մարդու տնից մի գերան հանեն ու նրան վեր բարձրացնելով՝ գամեն դրան, իսկ նրա տունը հասարակաց արտաքնոց* դարձնեն: 12  Ամեն թագավոր կամ ժողովուրդ, որ կհանդգնի դեմ գնալ այս հրամանին ու կփորձի ավերել Աստծու տունը, որ Երուսաղեմում է, թող կործանվի Աստծու ձեռքով, ով ընտրել է այդ վայրն իր անվան համար:+ Ես՝ Դարեհս եմ արձակում այս հրամանը: Անհապաղ իրագործե՛ք»: 13  Ուստի Անդրգետքի կառավարիչ Թաթանան, Սաթրաբուզանն+ ու նրանց համախոհները անհապաղ արեցին այն ամենը, ինչ Դարեհ թագավորը հրամայել էր: 14  Իսկ հրեաների երեցները, Անգե մարգարեի+ և Ադդովի թոռ Զաքարիայի+ մարգարեություններից քաջալերված, շարունակեցին շինարարությունը: Գործը հաջողությամբ առաջ գնաց,+ ու նրանք ավարտին հասցրին շինարարությունը՝ Իսրայելի Աստծու կարգադրության+ և Կյուրոսի,+ Դարեհի+ ու Պարսկաստանի մյուս թագավորի՝ Արտաքսերքսեսի*+ տված հրամանների համաձայն: 15  Տան շինարարությունը ավարտին հասցվեց Դարեհ թագավորի իշխանության վեցերորդ տարում՝ ադար* ամսվա երրորդ օրը: 16  Իսրայելացիները՝ քահանաները, ղևտացիները+ և գերությունից վերադարձած մյուս մարդիկ, ուրախությամբ նշեցին Աստծու տան հանդիսավոր բացումը:* 17  Աստծու տան հանդիսավոր բացման առթիվ նրանք բերեցին 100 ցուլ, 200 արու ոչխար, 400 գառ, ինչպես նաև Իսրայելի ցեղերի թվին համապատասխան՝ 12 արու այծ՝ որպես մեղքի զոհ ամբողջ Իսրայելի համար:+ 18  Քահանաներին ու ղևտացիներին ըստ իրենց խմբերի նշանակեցին, որ Երուսաղեմում ծառայություն մատուցեն Աստծուն,+ ինչպես որ գրված է Մովսեսի գրքում:+ 19  Առաջին ամսվա 14-րդ օրը գերությունից վերադարձածները նշեցին Պասեքը:+ 20  Քահանաներն ու ղևտացիները՝ բոլորն անխտիր, մաքրագործվել էին,+ ուստի Աստծու աչքին մաքուր էին: Նրանք մորթեցին Պասեքի զոհը գերությունից վերադարձած բոլոր մարդկանց համար, այդ թվում՝ մյուս քահանաների և իրենց համար: 21  Այդ զոհից կերան գերությունից վերադարձած իսրայելացիները և բոլոր նրանք, ովքեր ձերբազատվել էին այդ տարածքում ապրող ազգերի անմաքուր սովորություններից ու միացել էին իսրայելացիներին, որ պաշտեն* Եհովային՝ Իսրայելի Աստծուն:+ 22  Ժողովուրդը նաև յոթ օր ցնծությամբ նշեց Անթթխմոր հացերի տոնը,+ քանի որ Եհովան նրանց ուրախություն էր պատճառել և մղել էր Ասորեստանի թագավորին,* որ բարեհաճ լինի նրանց հանդեպ+ և աջակցի նրանց* ճշմարիտ Աստծու՝ Իսրայելի Աստծու տան վերակառուցման գործում:

Ծանոթագրություններ

Կամ՝ «գլանաձև ձեռագիր»:
Մոտ 26,7 մ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «անդրեփրատյան (Եփրատից այն կողմ գտնվող) շրջանի»: Խոսքը Եփրատից արևմուտք ընկած տարածքների մասին է:
Կամ հնարավոր է՝ «աղբանոց», «գոմաղբ լցնելու տեղ»:
Այսինքն՝ Արտաքսերքսես I-ի:
Կամ՝ «նվիրումը»:
Բռց.՝ «փնտրեն»:
Սա պարսից Դարեհ I-ին տրված տիտղոս էր, ով այդ ժամանակ իշխում էր նախկին Ասորեստանյան կայսրության տարածքում:
Բռց.՝ «զորացնի նրանց ձեռքերը»: