Եզրաս 8։1-36

  • Եզրասի հետ վերադարձողների ցուցակը (1-14)

  • Պատրաստություններ՝ ուղևորության համար (15-30)

  • Ճանապարհ են ընկնում Բաբելոնից և գալիս Երուսաղեմ (31-36)

8  Սրանք են նահապետական տների գլուխները, որ ինձ հետ դուրս եկան Բաբելոնից Արտաքսերքսես*+ թագավորի իշխանության օրոք: Նրանք ցուցակագրված էին ըստ իրենց տոհմերի:  Փենեհեսի+ տոհմից* Գերսամն էր, Իթամարի+ տոհմից՝ Դանիելը, Դավթի տոհմից՝ Քետտուսը,  Փարոսից սերած Սեքենիայի տոհմից՝ Զաքարիան, և նրա հետ՝ 150 ցուցակագրված տղամարդ,  Փաաթ-Մովաբի տոհմից՝+ Ելիոենային՝ Զարիայի որդին, և նրա հետ՝ 200 տղամարդ,  Զաթուի տոհմից՝+ Սեքենիան՝ Հաազիելի որդին, և նրա հետ՝ 300 տղամարդ,  Ադինի տոհմից՝+ Աբեդը՝ Հովնաթանի որդին, և նրա հետ՝ 50 տղամարդ,  Էլամի տոհմից՝+ Հեսայիան՝ Գոթողիայի որդին, և նրա հետ՝ 70 տղամարդ,  Սափատիայի տոհմից՝+ Զաբադիան՝ Միքայելի որդին, և նրա հետ՝ 80 տղամարդ,  Հովաբի տոհմից՝ Աբդիան՝ Հեիելի որդին, և նրա հետ՝ 218 տղամարդ, 10  Բանիի տոհմից՝ Սալոմիթը՝ Հոսեփիայի որդին, և նրա հետ՝ 160 տղամարդ, 11  Բեբայիի տոհմից՝+ նրա որդին՝ Զաքարիան, և նրա հետ՝ 28 տղամարդ, 12  Ազգադի տոհմից՝+ Հոհանանը՝ Ակատանի որդին, և նրա հետ՝ 110 տղամարդ, 13  Ադոնիկամի տոհմից՝+ Ելիֆալետը, Հեյելը ու Սեմայիան՝ այդ տոհմից վերջինները, որ վերադարձան գերությունից, և նրանց հետ՝ 60 տղամարդ, 14  Բագուեի տոհմից՝+ Ութան ու Զաբբուդը, և նրանց հետ՝ 70 տղամարդ: 15  Ես նրանց հավաքեցի դեպի Ահավա*+ հոսող գետի մոտ: Մենք այնտեղ ճամբար դրեցինք ու մնացինք երեք օր: Ժողովրդի ու քահանաների մեջ ստուգում անցկացնելիս պարզեցի, որ նրանց մեջ ոչ մի ղևտացի չկա: 16  Ուստի մարդ ուղարկեցի ու կանչեցի առաջնորդներ Եղիեզերին, Արիելին, Սեմայիային, Ելնաթանին, Հարիբին, Ելնաթանին, Նաթանին, Զաքարիային ու Մեսուլամին, ուսուցիչներ Հոարիբին ու Ելնաթանին 17  և պատվիրեցի, որ գնան Ադդովի մոտ, ով Քասիֆիա կոչվող վայրում առաջնորդ էր, և նրան ու Քասիֆիայում ապրող իր ծառայակիցներին՝* տաճարի սպասավորներին,* ասեն, որ մարդիկ ուղարկեն մեր Աստծու տանը ծառայելու համար: 18  Եվ մեր Աստծու օրհնությամբ* մեզ մոտ ուղարկվեցին Սարաբիան՝+ Իսրայելի որդի Ղևիի թոռան՝ Մոողիի տոհմից+ մի խոհեմ մարդ, նրա որդիներն ու եղբայրները, ընդհանուր՝ 18 հոգի, 19  ինչպես նաև Ասաբիան, և նրա հետ՝ Հեսայիան՝ Մերարիյաններից,+ նրա եղբայրներն ու նրանց որդիները, ընդհանուր՝ 20 հոգի: 20  Ուղարկվեցին նաև 220 հոգի տաճարի սպասավորներից, որոնց Դավիթն ու իշխանները նշանակել էին ղևտացիներին օգնելու. այս 220 հոգին անուն առ անուն գրանցվեցին ցուցակում: 21  Ապա Ահավա գետի մոտ ծոմ հայտարարեցի, որպեսզի խոնարհությամբ մեր Աստծուն խնդրենք, որ առաջնորդի մեր ճամփորդությունը և պաշտպանի մեզ, մեր երեխաներին ու ողջ ունեցվածքը: 22  Ես ամաչեցի թագավորին խնդրել, որ զինվորներ ու ձիավորներ տա ճանապարհին թշնամիներից մեզ պաշտպանելու համար, քանի որ մինչ այդ թագավորին ասել էինք. «Մեր Աստվածն աջակցում է բոլոր նրանց, ովքեր ապավինում են իրեն,*+ և իր զորությունն ու ցասումը ուղղում է բոլոր նրանց դեմ, ովքեր թողնում են իրեն»:+ 23  Ուստի մենք ծոմ պահեցինք ու խնդրեցինք մեր Աստծուն, որ առաջնորդի մեզ, և նա լսեց մեր աղաչանքները:+ 24  Դրանից հետո քահանաների գլխավորներից 12 մարդ առանձնացրի՝ Սարաբիային, Ասաբիային+ և նրանց ազգականներից տասը հոգու: 25  Ես կշռեցի ու նրանց տվեցի մեր Աստծու տան համար նվիրաբերված արծաթը, ոսկին ու բոլոր իրերը, որ տվել էին թագավորը, նրա խորհրդականները, իշխանները և այնտեղ բնակվող իսրայելացիները:+ 26  Այսպիսով՝ կշռեցի ու նրանց հանձնեցի 650 տաղանդ* արծաթ, 100 արծաթե իրեր, որոնց ընդհանուր քաշը 2 տաղանդ* էր, 100 տաղանդ* ոսկի, 27  ոսկե 20 փոքր գավաթ՝ ընդհանուր հաշվով 1 000 դարիկ* արժողությամբ, և 2 իր՝ լավորակ փայլուն պղնձից, որ ոսկու պես արժեքավոր էր համարվում: 28  Ապա ասացի նրանց. «Դուք սուրբ եք՝ առանձնացված Եհովայի համար:+ Այս իրերն էլ են սուրբ, և այս արծաթն ու ոսկին կամավոր ընծա են ձեր նախահայրերի Աստված Եհովայի համար: 29  Զգուշորեն պահպանեք դրանք, մինչև որ հասցնեք Երուսաղեմ ու Եհովայի տան սենյակներում* քահանաների, ղևտացիների գլխավորների և Իսրայելի նահապետական տների իշխանների առաջ կշռեք դրանք ու հանձնեք նրանց»:+ 30  Քահանաներն ու ղևտացիները վերցրին արծաթը, ոսկին և այն իրերը, որ կշռվել ու իրենց էր հանձնվել, որպեսզի դրանք բերեն Երուսաղեմ՝ մեր Աստծու տուն: 31  Առաջին ամսվա 12-րդ օրը+ Ահավա+ գետից ճանապարհ ընկանք, որ գնանք Երուսաղեմ: Մեր Աստված մեզ հետ էր և ճանապարհին փրկեց մեզ թշնամիներից ու դարանակալ ավազակներից: 32  Մենք եկանք Երուսաղեմ+ ու երեք օր հանգիստ առանք: 33  Չորրորդ օրը մեր Աստծու տանը+ կշռեցինք արծաթը, ոսկին և իրերը ու հանձնեցինք Ուրիայի որդի Մերամոթ+ քահանային, Փենեհեսի որդի Եղիազարին և ղևտացիներ Հոզաբադին՝+ Հեսուայի որդուն, ու Նովադիային՝ Բանուիի+ որդուն: 34  Ամեն ինչ հաշվվեց ու կշռվեց, և դրանց քաշը գրանցվեց: 35  Գերությունից վերադարձածներս ողջ Իսրայելի համար որպես ողջակեզ 12 ցուլ+ մատուցեցինք Իսրայելի Աստծուն: Մենք նաև մատուցեցինք 96 արու ոչխար+ ու 77 արու գառ որպես ողջակեզ և 12 արու այծ՝+ որպես մեղքի զոհ. այս ամենը ողջակեզ էր Եհովայի համար:+ 36  Այնուհետև թագավորի հրամանները փոխանցեցինք+ նրա սատրապներին* և Անդրգետքի*+ կառավարիչներին, նրանք էլ աջակցեցին ժողովրդին ու տվեցին ճշմարիտ Աստծու տան համար անհրաժեշտ ամեն բան:+

Ծանոթագրություններ

Արտաքսերքսես I:
Այս և հաջորդ համարներում՝ բռց.՝ «որդիներից»:
Այս անունով էր կոչվում և՛ գետը, և՛ մոտակա տեղանքը:
Բռց.՝ «եղբայրներին»:
Կամ՝ «նաթանայիմներին»: Բռց.՝ «տրվածներին»: Բառարանում տես «Նաթանայիմներ»:
Բռց.՝ «Քանի որ մեր Աստծու բարի ձեռքը մեզ վրա էր»:
Բռց.՝ «Մեր Աստծու ձեռքը բոլոր իրեն փնտրողների վրա է ի բարին»:
Մոտ 22,2 տ: Տես հավելված Բ14:
Մոտ 68,4 կգ:
Մոտ 3,4 տ:
Պարսկական ոսկե մետաղադրամ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «ճաշասրահներում»:
Այս տիտղոսը նշանակում է «թագավորության պահապան»: Այստեղ այն վերաբերում է Պարսկական կայսրության մարզերի կառավարիչներին:
Կամ՝ «անդրեփրատյան (Եփրատից այն կողմ գտնվող) շրջանի»: Խոսքը Եփրատից արևմուտք ընկած տարածքների մասին է: