Ելք 1։1-22

  • Իսրայելացիները մեծաթիվ են դառնում Եգիպտոսում (1-7)

  • Փարավոնը ճնշում է իսրայելացիներին (8-14)

  • Աստվածավախ մանկաբարձուհիները կյանքեր են փրկում (15-22)

1  Եվ ահա սրանք են անունները Իսրայելի որդիների, այսինքն՝ Հակոբի որդիների, ովքեր նրա հետ եկան Եգիպտոս՝ այն բոլոր տղամարդկանց, որ եկան իրենց ընտանիքներով.+  Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա,+  Իսաքար, Զաբուղոն, Բենիամին,  Դան, Նեփթաղիմ, Գադ և Ասեր:+  Հակոբից սերած* բոլոր մարդիկ 70 հոգի էին: Իսկ Հովսեփն արդեն Եգիպտոսում էր:+  Անցավ ժամանակ, և Հովսեփը մահացավ:+ Մահացան նաև նրա բոլոր եղբայրներն ու այդ ողջ սերունդը:  Իսրայելացիները* շատ երեխաներ ունեցան, և նրանց թիվը խիստ աճեց: Նրանք արտասովոր արագությամբ շատանում էին ու հզորանում, այնպես որ երկիրը նրանցով լցվեց:+  Որոշ ժամանակ անց Եգիպտոսում սկսեց իշխել նոր թագավոր, որը Հովսեփին չէր ճանաչում:  Նա ասաց իր ժողովրդին. «Իսրայելացիները ավելի մեծաթիվ ու հզոր են, քան մենք:+ 10  Եկեք խորագիտությամբ վարվենք նրանց հետ, այլապես նրանք կշարունակեն շատանալ, ու եթե պատերազմ բռնկվի, նրանք, միանալով մեր թշնամիներին, կկռվեն մեր դեմ և կհեռանան մեր երկրից»: 11  Ուստի իսրայելացիների վրա վերահսկիչներ նշանակեցին, որ ծանր աշխատանքի դնելով՝ չարչարեն նրանց:+ Եվ իսրայելացիները փարավոնի համար կառուցեցին Փիթոմ ու Ռամսես+ քաղաքները որպես պահեստավայրեր: 12  Բայց որքան շատ էին ճնշում իսրայելացիներին, այնքան նրանք ավելի մեծաքանակ էին դառնում և ընդլայնում էին իրենց բնակության սահմանները, այնպես որ եգիպտացիները նրանց հանդեպ վախով ու ատելությամբ լցվեցին:+ 13  Այդ պատճառով նրանք բռնի ուժով ստրկացրին իսրայելացիներին:+ 14  Նրանք դառնացրին իսրայելացիների կյանքը՝ պարտադրելով տաժանակիր աշխատանք կատարել՝ կավի շաղախ ու աղյուսներ պատրաստել և դաշտերում ամեն տեսակ գործ անել: Եգիպտացիները նրանց ստիպում էին ծանր պայմաններում ստրկական աշխատանք կատարել:+ 15  Այնուհետև Եգիպտոսի թագավորը խոսեց եբրայեցի մանկաբարձուհիներ Սեփրայի և Փուայի հետ: 16  Նա ասաց. «Երբ եբրայեցի կանանց օգնում եք ծննդաբերել,+ տեսեք, եթե ծնվածը տղա է, սպանեք նրան, իսկ եթե աղջիկ, ողջ թողեք»: 17  Սակայն մանկաբարձուհիները ակնածալից վախ ունեին ճշմարիտ Աստծու հանդեպ և չէին անում Եգիպտոսի թագավորի ասածը: Նրանք ողջ էին թողնում տղա երեխաներին:+ 18  Որոշ ժամանակ հետո Եգիպտոսի թագավորը կանչեց մանկաբարձուհիներին և ասաց. «Ինչո՞ւ եք տղա երեխաներին ողջ թողել»: 19  Մանկաբարձուհիները պատասխանեցին փարավոնին. «Եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք առույգ են և մինչև մանկաբարձուհու գալը ծննդաբերում են»: 20  Այդ ամենի համար Աստված բարիք էր անում մանկաբարձուհիներին: Իսկ ժողովուրդը շատանում էր ու հզորանում: 21  Ճշմարիտ Աստված մանկաբարձուհիներին իրենց աստվածավախության համար հետագայում ընտանիքներ պարգևեց: 22  Ի վերջո փարավոնն իր ամբողջ ժողովրդին հրամայեց. «Եբրայեցի ամեն նորածին տղայի Նեղոս գե՛տը գցեք, բայց ամեն աղջկա ո՛ղջ թողեք»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «երանքից դուրս եկած»:
Բռց.՝ «Իսրայելի որդիները»: