Ելք 11։1-10

  • Նախազգուշացում տասներորդ պատուհասի մասին (1-10)

    • Իսրայելացիները պետք է նվերներ խնդրեն եգիպտացիներից (2)

11  Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. «Մի պատուհաս էլ եմ բերելու փարավոնի ու Եգիպտոսի վրա: Դրանից հետո նա կթողնի ձեզ գնալ այստեղից:+ Եվ ոչ թե պարզապես կթողնի, այլ կվռնդի:+  Իսրայելի ժողովրդին ասա, որ յուրաքանչյուր տղամարդ և կին իր հարևանից արծաթյա ու ոսկյա իրեր խնդրի»:+  (Եհովան այնպես արեց, որ եգիպտացիները բարեհաճ լինեն ժողովրդի հանդեպ: Մովսեսն ինքն էլ անվանի մարդ էր դարձել Եգիպտոսում՝ փարավոնի ծառաների և ժողովրդի մեջ):  Մովսեսն ասաց փարավոնին. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Մոտավորապես կեսգիշերին ես կանցնեմ Եգիպտոսի միջով,+  և Եգիպտոսի ամեն առաջնեկ կմեռնի՝+ գահին նստող փարավոնի առաջնեկից մինչև երկանքով* աղացող աղախնի առաջնեկը, ինչպես նաև անասունների բոլոր առաջնեկները:+  Եվ ամբողջ Եգիպտոսում մեծ ողբ կբարձրանա, որի նմանը երբեք չի եղել, ոչ էլ երբևէ կլինի:+  Իսկ իսրայելացիներին և նրանց անասուններին ոչ մի վնաս չի լինի, անգամ շուն չի հաչի նրանց վրա, որպեսզի դուք իմանաք, որ Եհովան կարող է տարբերություն դնել եգիպտացիների ու իսրայելացիների միջև»:+  Քո բոլոր ծառաները կգան ինձ մոտ, ծնկի գալով՝ մինչև գետին կխոնարհվեն ու կասեն. «Գնացե՛ք դու և քեզ հետևող ողջ ժողովուրդը»:+ Ու դրանից հետո ես կգնամ»: Դա ասելով՝ նա խիստ բարկացած դուրս եկավ փարավոնի մոտից:  Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Փարավոնը չի լսի ձեզ:+ Այդպես կլինի, որպեսզի ես ավելի շատ հրաշքներ անեմ Եգիպտոսում»:+ 10  Մովսեսն ու Ահարոնը այդքան հրաշքներ էին արել փարավոնի առաջ,+ բայց Եհովան թողել էր, որ փարավոնի սիրտը համառ դառնա, այնպես որ նա թույլ չտվեց իսրայելացիներին գնալ իր երկրից:+

Ծանոթագրություններ

Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց: