Ելք 13։1-22

  • Ամեն արու առաջնեկ Եհովային է պատկանում (1, 2)

  • Անթթխմոր հացերի տոնը (3-10)

  • Ամեն արու առաջնեկի պետք է նվիրեն Եհովային (11-16)

  • Եհովան Իսրայելին առաջնորդում է դեպի Կարմիր ծովը (17-20)

  • Ամպի և կրակի սյունը (21, 22)

13  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Իսրայելացիների միջից ամեն արու առաջնեկի* ինձ նվիրիր:* Ինչպես մարդկանց, այնպես էլ անասունների արու առաջնեկը ինձ է պատկանում»:+  Ապա Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշեք այս օրը, երբ դուրս եկաք Եգիպտոսից՝+ ձեր ստրկության երկրից,* երբ Եհովան զորավոր ձեռքով հանեց ձեզ այստեղից:+ Թթխմորով պատրաստված ոչ մի բան չպետք է ուտեք:  Դուք դուրս եկաք այս օրը՝ աբիբ* ամսին:+  Երբ Եհովան ձեզ տանի քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների և հեբուսացիների+ երկիրը, որը նա ձեր նախահայրերին երդվել էր ձեզ տալ,+ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում,+ ամեն տարի այս ամսին նշեք այս տոնը:  Յոթ օր անթթխմոր հաց պետք է ուտեք,+ իսկ յոթերորդ օրը տոն կլինի Եհովայի պատվին:  Յոթ օր պետք է անթթխմոր հաց ուտեք.+ թթխմորով պատրաստված ոչ մի բան չպետք է լինի ձեզ մոտ,+ և ձեր ողջ տարածքում* ընդհանրապես թթխմոր չպետք է լինի:  Այդ օրը ձեր զավակներին կասեք. «Այս ամենը արվում է ի հիշատակ այն բանի, թե Եհովան ինչ արեց մեզ համար, երբ դուրս եկանք Եգիպտոսից»:+  Սա ձեզ համար հիշեցում կլինի՝ ասես ձեր ձեռքին ու ճակատին*+ դրված մի նշան, որպեսզի Եհովայի օրենքը ձեր շուրթերին* լինի: Չէ՞ որ Եհովան զորավոր ձեռքով հանեց ձեզ Եգիպտոսից: 10  Դուք պետք է պահեք այս կանոնը և տարեցտարի՝ սահմանված ժամանակին, նշեք այս տոնը:+ 11  Երբ Եհովան ձեզ տանի քանանացիների երկիր, որը նա ձեզ ու ձեր նախահայրերին երդվել էր տալ ձեզ,+ 12  ձեր ամեն արու առաջնեկին պետք է նվիրեք Եհովային, ինչպես նաև ձեր ձեռք բերած անասունների ամեն առաջնեկին: Արու առաջնեկները Եհովային են պատկանում:+ 13  Էշի առաջնեկին ոչխարով փրկագնեք,* իսկ եթե չփրկագնեք, ապա դրա վիզը կոտրեք: Նաև պետք է փրկագնեք ձեր ամեն առաջնեկ որդուն:+ 14  Եթե հետագայում ձեր զավակները հարցնեն ձեզ՝ «Ինչի՞ համար է արվում սա», նրանց կասեք. «Եհովան զորավոր ձեռքով հանեց մեզ Եգիպտոսից՝ մեր ստրկության երկրից:+ 15  Երբ փարավոնը համառորեն հրաժարվում էր ազատ արձակել մեզ,+ Եհովան սպանեց Եգիպտոսի բոլոր առաջնեկներին՝ մարդկանց առաջնեկներից մինչև անասունների առաջնեկները:+ Ահա թե ինչու ենք անասունների բոլոր արու առաջնեկներին զոհ բերում Եհովային, իսկ մեր բոլոր առաջնեկ որդիներին փրկագնում ենք»: 16  Սա ձեզ համար ասես նշան կլինի՝ դրված ձեր ձեռքին, և ասես ժապավեն՝ կապված ձեր ճակատին,+ որպեսզի հիշեք, որ Եհովան հզոր ձեռքով հանեց ձեզ Եգիպտոսից»: 17  Երբ փարավոնն ազատ արձակեց ժողովրդին, Աստված նրանց չտարավ փղշտացիների երկրով անցնող ճանապարհով, չնայած որ այն կարճ էր: Նա ասաց. «Պատերազմ տեսնելով՝ ժողովուրդը գուցե մտքափոխ լինի և վերադառնա Եգիպտոս»: 18  Այդ պատճառով Աստված ժողովրդին տարավ Կարմիր ծովի մոտ գտնվող անապատի շրջանցիկ ճանապարհով:+ Իսրայելացիները Եգիպտոսից դուրս եկան մարտական կարգով: 19  Մովսեսն իր հետ վերցրեց Հովսեփի ոսկորները, որովհետև Հովսեփը Իսրայելի որդիներին երդվել էր տվել՝ ասելով. «Երբ Աստված ուշադրություն դարձնի ձեզ, խոստացեք, որ իմ ոսկորները կտանեք այստեղից»:+ 20  Իսրայելացիները մեկնեցին Սոկքոթից և ճամբար դրեցին Ոթոմում՝ անապատի եզրին: 21  Եհովան գնում էր նրանց առջևից. ցերեկը՝ ամպի սյունով՝ ցույց տալով ճանապարհը,+ իսկ գիշերը՝ կրակի սյունով՝ լուսավորելով նրանց: Այդպես նրանք կարողանում էին գնալ թե՛ ցերեկը, թե՛ գիշերը:+ 22  Ցերեկը ժողովրդի առջևից չէր հեռանում ամպի սյունը, իսկ գիշերը՝ կրակի սյունը:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ամեն արգանդ բացող յուրաքանչյուր առաջնեկի»:
Բռց.՝ «սրբագործիր»: Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «տնից»:
Բռց.՝ «բոլոր սահմաններում»:
Բռց.՝ «բերանում»:
Բռց.՝ «աչքերի միջև»:
Բառարանում տես «Փրկագին»: