Ելք 15։1-27
15 Այդ ժամանակ Մովսեսը և իսրայելացիները փառաբանեցին Եհովային այս երգով.+
«Կգովերգեմ Եհովային. նա փառավորվեց մեծ փառքով,+Նա ծովը նետեց ձին իր հեծյալով:+
2 Իմ ուժն ու զորությունը Յահն* է. ինձ փրկողը նա է:+
Նա իմ Աստվածն է. ես կգովերգեմ նրան,+Իմ հոր Աստվածն է.+ ես կմեծարեմ նրան:+
3 Եհովան հզոր պատերազմող է:+ Եհովա է նրա անունը:+
4 Նա ծովը նետեց փարավոնի կառքերն ու զորքը:+
Կարմիր ծովում խորտակվեցին նրա լավագույն ռազմիկները:+
5 Նրանց ծածկեցին մոլեգնած ջրերը.
Նրանք քարի պես իջան ջրի խորքերը:+
6 Քո աջ ձեռքը, ո՜վ Եհովա, անչափ զորավոր է:+
Քո աջ ձեռքը, ո՜վ Եհովա, փշրում է թշնամուն:
7 Այնքան մեծ ու զորավոր ես, որ տապալում ես նրանց, ովքեր քո դեմ են դուրս գալիս:+
Ինչպես կրակն է լափում ծղոտը, այնպես էլ բարկությունդ է նրանց կուլ տալիս:
8 Ռունգերիդ շնչից մեկտեղ հավաքվեցին ջրերը,Պատնեշի պես կանգնեցին՝ հետ պահելով հեղեղները,Ծովի սրտում քարացան ալեկոծ ջրերը:
9 Թշնամին ասաց. «Կհետապնդեմ նրանց, վրա կհասնեմ հանկարծ,Ավար կվերցնեմ այնքան, մինչև որ հագենամ:
Սուրս կմերկացնեմ, նրանց բռիս մեջ կառնեմ»:+
10 Բայց դու փչեցիր, և ծովը նրանց ծածկեց.+
Ահռելի ջրերի մեջ սուզվեցին կապարի պես:
11 Եհո՜վա, աստվածների մեջ ո՞վ է քեզ նման,+Վեհագույն սրբությամբ ո՞վ կա քեզ նման:+
Դու նա ես, ումից պետք է ակնածել,Նա ես, ում պետք է գովերգել,Դու հրաշքներ անող ես:+
12 Աջ ձեռքդ մեկնեցիր, ու երկիրը կուլ տվեց նրանց:+
13 Հավատարիմ սիրով առաջնորդեցիր քո փրկագնած ժողովրդին,+Քո զորությամբ կտանես նրանց քո սուրբ բնակատեղին:
14 Կլսեն ու կսարսռան ժողովուրդները,+Տագնապի* մեջ կընկնեն փղշտացիները:
15 Այդժամ Եդոմի ցեղապետները սարսափահար կլինեն,Մովաբի հզոր ղեկավարները դողով կբռնվեն,+Քանանի բոլոր բնակիչները կհուսահատվեն:+
16 Ահ ու սարսափ կընկնի նրանց վրա:+
Բազկիդ ուժը տեսնելով՝ քարի պես կանշարժանան,Մինչև անցնի քո ժողովուրդը, ո՜վ Եհովա,Մինչև անցնի+ քո ստեղծած ժողովուրդը:+
17 Դու կբերես ժողովրդիդ ու կտնկես այն լեռան վրա, որ քոնն է՝*+Հաստատված տեղում, որ պատրաստել ես քո բնակության համար, ո՜վ Եհովա,Այն սրբարանում, որ քո ձեռքերն են հաստատել, ո՜վ Եհովա:
18 Հավիտյանս հավիտենից կթագավորի Եհովան:+
19 Երբ ծովը մտան փարավոնի ձիերը մարտակառքերով ու հեծյալներով,+Եհովան հետ բերեց ծովի ջրերը՝ նրանց ծածկելով,+Իսկ Իսրայելը ծովն անցավ չոր գետնի վրայով»:+
20 Մարգարեուհի Մարիամը՝ Ահարոնի քույրը, դափն իր ձեռքը վերցրեց, և բոլոր կանայք, հետևելով նրան, սկսեցին դափ զարկել ու պարել:
21 Մարիամն էլ, ի պատասխան տղամարդկանց, երգեց.
«Գովերգե՛ք Եհովային. նա փառավորվեց մեծ փառքով,+Նա ծովը նետեց ձին իր հեծյալով»:+
22 Հետո Մովսեսը իսրայելացիներին Կարմիր ծովից տարավ, և նրանք դուրս եկան Սուր անապատ: Երեք օր շարունակ նրանք անապատում քայլեցին, բայց ջուր չգտան:
23 Նրանք հասան Մեռա,*+ բայց չկարողացան խմել Մեռայի ջրից, քանի որ այն դառն էր: Ահա թե ինչու այդ վայրը Մեռա կոչվեց:
24 Ժողովուրդը սկսեց տրտնջալ Մովսեսի դեմ՝+ ասելով. «Ի՞նչ ենք խմելու»:
25 Նա էլ օգնության համար դիմեց Եհովային,+ ու Եհովան նրան մի ծառ ցույց տվեց: Երբ Մովսեսը ծառը գցեց ջրի մեջ, ջուրը քաղցրահամ դարձավ:
Այնտեղ Աստված նրանց համար կանոն հաստատեց՝ օրինակ, որը ցույց էր տալու, թե նա ինչի հիման վրա է դատելու նրանց: Նա ստուգեց նրանց, որ տեսնի՝ արդյոք կհնազանդվեն իրեն, թե ոչ:+
26 Նա ասաց. «Եթե անվերապահորեն լսեք ձեր Աստված Եհովայի ձայնին և անեք այն, ինչ ճիշտ է իմ աչքին, եթե ուշադրություն դարձնեք իմ պատվիրաններին ու պահեք իմ բոլոր կանոնները,+ ձեզ վրա չեմ բերի այն հիվանդություններից ոչ մեկը, որ բերեցի եգիպտացիների վրա,+ որովհետև ես՝ Եհովաս, բուժում եմ ձեզ»:+
27 Դրանից հետո նրանք եկան Ելիմ, որտեղ ջրի 12 աղբյուր կար և 70 արմավենի: Այնտեղ՝ ջրի մոտ, նրանք ճամբար դրեցին:
Ծանոթագրություններ
^ «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
^ Բռց.՝ «Երկունքի ցավերի»:
^ Բռց.՝ «քո ժառանգության լեռան վրա»:
^ Նշանակում է «դառնություն»: