Ելք 22։1-31

  • Իրավական կանոններ Իսրայելի համար (1-31)

    • Գողության վերաբերյալ (1-4)

    • Ուրիշի բերքը վնասելու վերաբերյալ (5, 6)

    • Փոխհատուցման և սեփականության իրավունքի վերաբերյալ (7-15)

    • Որևէ մեկին գայթակղելու վերաբերյալ (16, 17)

    • Պաշտամունքի և ուրիշների հետ արդարությամբ վարվելու վերաբերյալ (18-31)

22  «Եթե մեկը ցուլ կամ ոչխար գողանա և մորթի կամ վաճառի այն, ապա պետք է ցլի դիմաց հինգ ցուլ հատուցի, իսկ ոչխարի դիմաց՝ չորս ոչխար:+  (Եթե գիշերով գողին+ բռնեն տուն ներխուժելիս ու հարվածեն, և նա մահանա, ապա հարվածողը արյունապարտ չի լինի:  Բայց եթե դա տեղի ունենա արևածագից հետո, ապա հարվածողը արյունապարտ կլինի): Գողը պետք է փոխհատուցում տա: Եթե ոչինչ չունի, ապա իր գողացած իրերի դիմաց վճարելու համար պետք է ստրկության վաճառվի:  Եթե գողացված կենդանին նրա մոտ ողջ գտնվի՝ լինի ցուլ, էշ, թե ոչխար, նա պետք է կրկնակի չափով փոխհատուցի:  Եթե որևէ մեկը իր անասուններին տանի արտ կամ խաղողի այգի՝ արածեցնելու, և թողնի, որ գնան ուրիշի արտում արածեն, ապա պետք է վնասի դիմաց փոխհատուցի իր արտի կամ խաղողի այգու լավագույն բերքով:  Եթե մեկը կրակ վառի, ու այն տարածվի փշաթփերի մեջ, և դրա պատճառով այրվեն որևէ մեկի հացահատիկի խրձերը, չքաղված հասկերը կամ արտը, ապա կրակ վառողը պետք է փոխհատուցի պատճառված վնասը:  Եթե մի մարդ փող կամ իրեր պահ տա ինչ-որ մեկին, և դրանք գողանան նրա տնից, ապա եթե գողը գտնվի, պետք է կրկնակի չափով փոխհատուցի:+  Բայց եթե գողը չգտնվի, ապա տանտերը պետք է բերվի ճշմարիտ Աստծու առաջ՝+ պարզելու համար, թե արդյոք նա ձեռք չի՞ դրել իր դրացու ունեցվածքի վրա:  Բոլոր այն դեպքերում, երբ մարդ մեկ ուրիշին մեղադրում է ապօրինի կերպով որևէ բան սեփականացնելու մեջ՝ լինի ցուլ, էշ, ոչխար, հագուստ կամ ցանկացած այլ կորած բան, և ասում է, թե դա իրենն է, ապա երկու կողմն էլ իրենց գործը պետք է ներկայացնեն ճշմարիտ Աստծու առաջ:+ Ում որ Աստված մեղավոր հայտարարի, նա պետք է կրկնակի չափով փոխհատուցի իր դրացուն:+ 10  Եթե մարդ ինչ-որ մեկին էշ, ցուլ, ոչխար կամ որևէ այլ ընտանի կենդանի պահ տա, և կենդանին սատկի կամ խեղանդամ դառնա կամ էլ հափշտակվի, ու տեսնող չլինի, 11  ապա նա, ում վստահվել է կենդանին, պետք է երդվի Եհովայի առաջ, որ ձեռքը չի դրել դրացու ունեցվածքի վրա: Կենդանու տերը պետք է ընդունի տրված երդումը, և այդ մարդը պարտավոր չի լինի փոխհատուցում տալ:+ 12  Բայց եթե կենդանին գողացվել է նրա անփութության պատճառով, ապա նա պարտավոր է փոխհատուցել տիրոջը: 13  Եթե կենդանուն վայրի գազան է հոշոտել, նա հոշոտված կենդանուն պետք է բերի որպես ապացույց և պարտավոր չի լինի փոխհատուցել դրա դիմաց: 14  Եթե որևէ մեկը իր դրացուց որոշ ժամանակով ընտանի կենդանի վերցնի, և այն խեղանդամ դառնա կամ սատկի, երբ տերը մոտը չէ, ապա վերցնողը պետք է փոխհատուցում տա: 15  Բայց եթե տերը մոտն է եղել, վերցնողը պարտավոր չէ փոխհատուցել: Եթե կենդանին վարձով էր վերցվել, ապա տրված վարձավճարը կլինի փոխհատուցումը: 16  Եթե մի տղամարդ չնշանված կույսի գայթակղի և սեռական հարաբերություն ունենա նրա հետ, ապա պետք է վճարի սահմանված հարսնագինը և կնության առնի նրան:+ 17  Եթե աղջկա հայրը կտրականապես մերժի տալ նրան այդ մարդուն, միևնույն է, այդ մարդը պետք է վճարի հարսնագնի չափով գումար: 18  Կախարդությամբ զբաղվողին* ողջ չթողնես:+ 19  Ով սեռական հարաբերություն ունենա կենդանու հետ, անպատճառ պետք է մահվան մատնվի:+ 20  Ով որ Եհովայից բացի ուրիշ աստվածների զոհ մատուցի, պետք է ոչնչացվի:+ 21  Պանդուխտին վատ չվերաբերվես ու չնեղես,+ որովհետև դուք էլ Եգիպտոսում պանդուխտ եք եղել:+ 22  Այրուն կամ որբին* չճնշես:+ 23  Եթե նրանց ճնշես, ու նրանք օգնության կանչեն ինձ, ես անպայման կլսեմ նրանց աղաղակը,+ 24  և իմ բարկությունը կբորբոքվի: Ես կկործանեմ ձեզ սրով: Ձեր կանայք այրի կդառնան, իսկ ձեր զավակները որբ* կմնան: 25  Եթե պարտքով փող տաս իմ ժողովրդից որևէ չունևոր մարդու, ապա չվարվես վաշխառուի պես՝ փորձելով նրանից շահ ստանալ: Նրա վրա տոկոս չդնես:+ 26  Եթե որևէ մեկի հագուստը պարտքի դիմաց գրավ վերցնես,+ մայրամուտին վերադարձրու այն, 27  քանի որ դա նրա միակ հագուստն է, որ իրեն տաք է պահում, որով նա ծածկում է իր մարմինը: Ինչո՞վ նա կպառկի քնելու:+ Երբ օգնության կանչի ինձ, ես անպայման կլսեմ, որովհետև ես կարեկից եմ:+ 28  Չանիծես* Աստծուն+ և չանիծես քո ժողովրդի տոհմապետներից* ոչ մեկին:+ 29  Չվարանես ընծա մատուցել քո առատ բերքից և քո հնձանների ու ձիթհանների լիառատ արդյունքից:+ Քո առաջնեկ որդուն ինձ պետք է տաս:+ 30  Ինչ վերաբերում է քո ցլերի ու ոչխարների առաջնեկներին,+ այսպես արա. յոթ օր թող մնան իրենց մոր մոտ, իսկ ութերորդ օրը ինձ պետք է տաս:+ 31  Դուք պետք է սուրբ ժողովուրդ լինեք ինձ համար.+ գազանի կողմից հոշոտված կենդանու միս չուտեք:+ Շների՛ն գցեք այն»:

Ծանոթագրություններ

Եբր. բառը մասնավորապես վերաբերում է կախարդությամբ զբաղվող կանանց:
Կամ՝ «անհայր երեխային»:
Կամ՝ «անհայր»:
Կամ՝ «ղեկավարներից»:
Կամ՝ «Չհայհոյես»: