Ելք 26։1-37

  • Խորանը (1-37)

    • Ծածկոցները (1-14)

    • Շրջանակներն ու ակոսավոր պատվանդանները (15-30)

    • Վարագույրները (31-37)

26  «Խորանը+ պատրաստեք տասը պաստառներով, որոնք պետք է գործված լինեն մանված բարձրորակ վուշից,* ինչպես նաև կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից և վառ կարմիր մանվածքից: Դրանց վրա պետք է քերովբեներ+ ասեղնագործվեն:+  Յուրաքանչյուր պաստառի երկարությունը պետք է լինի 28 կանգուն, իսկ լայնությունը՝ 4 կանգուն:* Բոլոր պաստառները պետք է միևնույն չափսի լինեն:+  Հինգ պաստառները պետք է իրար միացվեն ու դառնան մեկ ամբողջական կտոր: Նույն ձևով իրար պետք է միացվեն նաև մյուս հինգ պաստառները:  Ստացված կտորի վերջին պաստառի եզրին կապույտ թելից կապօղակներ պատրաստեք: Նույնպիսի կապօղակներ պատրաստեք նաև մյուս կտորի վերջին պաստառի եզրին, որպեսզի այդ մասից կտորներն իրար միացվեն:  Պատրաստեք 50 կապօղակ մի կտորի եզրին և 50 կապօղակ՝ մյուսի եզրին, այնպես որ միացվելիս դրանք դեմ դիմաց լինեն:  Պատրաստեք 50 ոսկե կեռիկ և դրանցով երկու կտորներն իրար միացրեք, որպեսզի մեկ ամբողջական ծածկոց ստացվի խորանի համար:+  Պատրաստեք նաև այծի մազից+ պաստառներ՝ խորանը ծածկելու համար. 11 պաստառ պետք է պատրաստեք:+  Յուրաքանչյուր պաստառի երկարությունը պետք է լինի 30 կանգուն, իսկ լայնությունը՝ 4 կանգուն:* Բոլոր 11 պաստառները պետք է միևնույն չափսի լինեն:  Հինգ պաստառները իրար միացրեք: Նույն ձևով իրար միացրեք նաև մնացած վեց պաստառները: Խորանի առջևի մասում վեցերորդ պաստառը կծալեք դեպի վեր: 10  Ստացված կտորի վերջին պաստառի եզրին 50 կապօղակ պատրաստեք և 50 կապօղակ էլ պատրաստեք մյուս կտորի վերջին պաստառի եզրին, որպեսզի այդ մասից կտորներն իրար միացվեն: 11  Պատրաստեք 50 պղնձե կեռիկ և դրանք անցկացնելով կապօղակների մեջ՝ երկու կտորներն իրար միացրեք, որպեսզի ստացվի մեկ ամբողջական ծածկոց: 12  Ծածկոցի պաստառի ավելացած մասը պետք է կախված մնա: Պաստառի այդ կես մասը թող կախված մնա խորանի հետևի կողմից: 13  Իսկ երկու կողքերից կախված մասերը պետք է կտավի ծածկոցից մեկ կանգուն* երկար լինեն՝ յուրաքանչյուր կողմից՝ մեկ կանգուն, որպեսզի երկու կողմերից ծածկեն խորանը: 14  Խորանի համար պատրաստեք ևս մեկ ծածկոց խոյի* կարմիր ներկված կաշվից, մի ծածկոց էլ դրա վրա գցելու համար՝ փոկի կաշվից:+ 15  Խորանի կառուցման համար ակացիայի փայտից շրջանակներ+ պատրաստեք, որոնք պետք է ուղղահայաց կանգնեցվեն:+ 16  Յուրաքանչյուր շրջանակի երկարությունը պետք է լինի տասը կանգուն, իսկ լայնությունը՝ մեկուկես կանգուն:* 17  Ամեն շրջանակ պետք է իրար զուգահեռ երկու ելուստ ունենա: Այդպես պետք է պատրաստեք խորանի բոլոր շրջանակները: 18  Խորանի հարավային կողմի համար 20 շրջանակ պատրաստեք: 19  Այդ 20 շրջանակները կանգնեցնելու համար 40 արծաթե պատվանդան պատրաստեք,+ յուրաքանչյուրի վրա՝ մեկական ակոս, այսինքն՝ երկու ելուստ ունեցող յուրաքանչյուր շրջանակի համար՝ երկու պատվանդան:+ 20  Քսան շրջանակ էլ պատրաստեք խորանի մյուս, այսինքն՝ հյուսիսային կողմի համար, 21  ինչպես նաև 40 արծաթե ակոսավոր պատվանդան. երկու ելուստ ունեցող յուրաքանչյուր շրջանակի համար՝ երկու պատվանդան: 22  Խորանի հետնամասի, այսինքն՝ դեպի արևմուտք նայող կողմի համար վեց շրջանակ պատրաստեք:+ 23  Խորանի հետնամասի համար պատրաստեք ևս երկու շրջանակ՝ որպես անկյունային հենարաններ: 24  Դրանք ներքևից վերև պետք է բաղկացած լինեն երկու միանման տախտակներից, որոնք վերևում՝ առաջին ոսկե օղակի մոտ, պետք է իրար միանան: Երկու շրջանակն էլ այդպես պետք է պատրաստվեն: Դրանք կծառայեն որպես երկու անկյունային հենարաններ: 25  Այսպիսով՝ պետք է լինի ութ շրջանակ՝ իրենց 16 արծաթե ակոսավոր պատվանդաններով. երկու ելուստ ունեցող յուրաքանչյուր շրջանակի համար՝ երկու պատվանդան: 26  Շրջանակներն իրար միացնելու համար ակացիայի փայտից ձողեր պատրաստեք. հինգ ձող՝* խորանի հարավային կողմի համար,+ 27  հինգ ձող՝ խորանի հյուսիսային կողմի համար և հինգ ձող՝ խորանի արևմտյան կողմի, այսինքն՝ հետնամասի համար: 28  Յուրաքանչյուր կողմի մեջտեղի ձողը, որն անցնելու է շրջանակների կենտրոնով, պետք է ձգվի մի ծայրից մյուս ծայրը: 29  Շրջանակները ոսկով պատեք+ և դրանց վրա ամրացնելու համար ոսկե օղակներ պատրաստեք, որոնց միջով կանցկացվեն ձողերը: Ձողերը նույնպես ոսկով պատեք: 30  Խորանը կառուցեք այն նախագծի համաձայն, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա:+ 31  Մի վարագույր+ պատրաստեք կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից: Դրա վրա պետք է քերովբեներ ասեղնագործվեն: 32  Այն կկախեք ակացիայի փայտից պատրաստված ու ոսկով պատված չորս սյուներից: Դրանց վրայի կախիչները պետք է ոսկուց լինեն: Սյուները պետք է չորս արծաթե ակոսավոր պատվանդանների վրա կանգնեցվեն: 33  Վարագույրը կկախեք կեռիկների* հենց ներքևում և Վկայության տապանակը+ վարագույրից ներս կբերեք: Վարագույրը պետք է Սրբությունը+ բաժանի Սրբությունների Սրբությունից:+ 34  Վկայության տապանակի կափարիչը դրեք վրան և տապանակը տեղադրեք Սրբությունների Սրբությունում: 35  Սեղանը դրեք վարագույրից դուրս՝ խորանի հյուսիսային կողմում, իսկ սեղանի դիմաց՝ հարավային կողմում, դրեք ճրագակալը:+ 36  Վրանի մուտքի համար վարագույր պատրաստեք կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից՝ միահյուսելով դրանք:+ 37  Վարագույրը կախելու համար ակացիայի փայտից հինգ սյուն պատրաստեք և ոսկով պատեք: Դրանց վրայի կախիչները պետք է ոսկուց լինեն: Սյուների համար պղնձից հինգ ակոսավոր պատվանդան ձուլեք»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «կտավից»:
Պաստառի չափսերը՝ մոտ 12,5 × 1,8 մ: Տես հավելված Բ14:
Պաստառի չափսերը՝ մոտ 13 × 1,8 մ:
Մոտ 44,5 սմ:
Այսինքն՝ արու ոչխարի:
Շրջանակի չափսերը՝ մոտ 4,5 × 0,7 մ:
Ըստ ամենայնի, յուրաքանչյուր կողմում՝ վերևում և ներքևում, օգտագործվում էին երկուական կարճ ձողեր, իսկ մեջտեղում՝ ծայրից ծայր՝ մեկ երկար ձող:
Ըստ երևույթին, խոսքը այն կեռիկների մասին է, որոնցով խորանի ծածկոցի երկու կտորները իրար էին միացվում: