Ելք 27։1-21

  • Զոհասեղանը (1-8)

  • Գավիթը (9-19)

  • Յուղ՝ ճրագների համար (20, 21)

27  «Ակացիայի փայտից մի զոհասեղան պատրաստեք՝+ հինգ կանգուն երկարությամբ և հինգ կանգուն լայնությամբ: Այն պետք է քառակուսի լինի՝ երեք կանգուն բարձրությամբ:*+  Դրա չորս անկյուններին եղջյուրներ+ պատրաստեք: Դրանք զոհասեղանի հետ պետք է մեկ ամբողջական կտոր լինեն: Զոհասեղանը պղնձով պատեք:+  Դրա մոխիրը* հավաքելու համար դույլեր պատրաստեք, նաև բահեր, թասեր, մեծ պատառաքաղներ ու կրակամաններ: Զոհասեղանի բոլոր պիտույքները պետք է պղնձից լինեն:+  Զոհասեղանի համար պղնձե ճաղավանդակ՝ ցանց պատրաստեք և դրա վրա՝ չորս անկյուններում՝ պղնձե չորս օղակներ:  Ցանցը դրեք զոհասեղանի մեջ՝ եզրակալից ներքև. այն մոտավորապես զոհասեղանի մեջտեղում պետք է լինի:  Զոհասեղանի համար ակացիայի փայտից ձողեր պատրաստեք ու պղնձով պատեք:  Ձողերը պետք է երկու կողմերից անցկացվեն օղակների միջով, որ զոհասեղանը դրանցով տարվի:+  Զոհասեղանը պետք է պատրաստվի տախտակներից և նման լինի դատարկ արկղի: Այն պետք է պատրաստվի ճիշտ այնպես, ինչպես քեզ ցույց տրվեց լեռան վրա:+  Խորանի շուրջը պետք է գավիթ*+ լինի: Գավիթի հարավային կողմը պետք է սահմանազատված լինի մանված բարձրորակ վուշից* պաստառներով և ունենա 100 կանգուն* երկարություն:+ 10  Գավիթի այդ կողմի 20 սյուներն ու դրանց 20 ակոսավոր պատվանդանները պետք է պղնձից լինեն, իսկ սյուների վրայի կախիչներն ու ամրացնող հարմարանքները՝* արծաթից: 11  Գավիթի հյուսիսային կողմը նույնպես պետք է պաստառներով սահմանազատված լինի և ունենա 100 կանգուն երկարություն: Այդ կողմի 20 սյուներն ու դրանց 20 ակոսավոր պատվանդաններն էլ պետք է պղնձից լինեն, իսկ սյուների վրայի կախիչներն ու ամրացնող հարմարանքները՝ արծաթից: 12  Արևմտյան կողմից գավիթի ողջ լայնությամբ պետք է ձգվի 50 կանգուն* երկարության ցանկապատ՝ իր պաստառներով, տասը սյուներով և տասը ակոսավոր պատվանդաններով: 13  Գավիթի լայնությունը 50 կանգուն պետք է լինի նաև արևելյան, այսինքն՝ դեպի արևածագը նայող կողմում: 14  Այդ կողմում՝ մուտքից դեպի աջ պետք է ձգվի 15 կանգուն* երկարության ցանկապատ՝ իր պաստառներով, երեք սյուներով ու երեք ակոսավոր պատվանդաններով:+ 15  Մուտքից դեպի ձախ նույնպես պետք է լինի 15 կանգուն երկարության ցանկապատ իր պաստառներով, երեք սյուներով ու երեք ակոսավոր պատվանդաններով: 16  Գավիթի մուտքի համար վարագույր պատրաստեք, որը մի կողմից մյուսը պետք է ունենա 20 կանգուն* երկարություն: Այն պատրաստեք կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից՝ միահյուսելով դրանք:+ Մուտքը պետք է չորս սյուն ունենա՝ չորս ակոսավոր պատվանդաններով:+ 17  Գավիթի շուրջը տեղադրվելիք բոլոր սյուների վրայի կախիչներն ու ամրացնող հարմարանքները պետք է արծաթից լինեն, իսկ սյուների ակոսավոր պատվանդանները՝ պղնձից:+ 18  Գավիթի ցանկապատի երկարությունը պետք է 100 կանգուն լինի,+ լայնությունը՝ 50 կանգուն, բարձրությունը՝ 5 կանգուն:* Ցանկապատի պաստառները պետք է պատրաստված լինեն մանված բարձրորակ վուշից, իսկ սյուների ակոսավոր պատվանդանները՝ պղնձից: 19  Այն բոլոր պիտույքները, որ նախատեսված են խորանում մատուցվելիք ծառայությունների համար, ինչպես նաև խորանի ու գավիթի բոլոր սեպերը պետք է պղնձից լինեն:+ 20  Իսրայելացիներին պատվիրիր, որ ծեծված ձիթապտղի մաքուր յուղ բերեն ճրագների համար, որպեսզի դրանք միշտ վառված լինեն:+ 21  Ահարոնն ու նրա որդիները պետք է հոգ տանեն, որ հանդիպման վրանում՝ Վկայության տապանակի կողքի վարագույրից դուրս,+ ճրագները երեկոյից մինչև առավոտ վառված լինեն իմ՝ Եհովայիս առաջ:+ Սա մնայուն կանոն է, որը իսրայելացիները պետք է պահեն սերնդեսերունդ»:+

Ծանոթագրություններ

Զոհասեղանի չափսերը՝ մոտ 2,2 × 2,2 × 1,3 մ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «ճարպոտ մոխիրը»: Այսինքն՝ զոհերի ճարպով ներծծված մոխիրը:
Այսինքն՝ ցանկապատված բակ: Բառարանում տես «Գավիթ»:
Կամ՝ «կտավից»:
Մոտ 44,5 մ:
Կամ՝ «օղակներն ու օղակապերը»:
Մոտ 22,3 մ:
Մոտ 6,7 մ:
Մոտ 8,9 մ:
Մոտ 2,2 մ: