Ելք 30։1-38

  • Խնկարկության սեղանը (1-10)

  • Մարդահամարը և կյանքի համար տրվող փրկագինը (11-16)

  • Լվացվելու համար նախատեսված պղնձե ավազանը (17-21)

  • Օծման յուղի բաղադրությունը (22-33)

  • Սուրբ խնկի բաղադրությունը (34-38)

30  «Խնկարկության համար մի սեղան պատրաստեք.+ այն պետք է ակացիայի փայտից պատրաստվի:+  Սեղանը պետք է քառակուսի լինի՝ մեկ կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ: Դրա բարձրությունը պետք է լինի երկու կանգուն:* Սեղանից պետք է եղջյուրներ դուրս գան, որոնք դրա հետ պետք է մեկ ամբողջական կտոր լինեն:+  Սեղանը՝ դրա վերևի մակերեսը, բոլոր կողմերն ու եղջյուրները, մաքուր ոսկով պատեք: Դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեք:  Սեղանի կողմերից երկուսի համար, որոնք դեմ դիմաց են, երկուական ոսկե օղակ պատրաստեք և ամրացրեք եզրազարդի ներքևում: Դրանց միջով պետք է ձողեր անցկացվեն սեղանը տանելու համար:  Ձողերը ակացիայի փայտից պատրաստեք ու ոսկով պատեք:  Սեղանը դրեք այն վարագույրի առաջ, որը Վկայության տապանակի+ և դրա վրա դրված կափարիչի կողքին է, որի վերևում ես կհայտնվեմ քեզ:+  Ահարոնը+ պետք է անուշահոտ խունկ+ ծխի սեղանի վրա:+ Նա պետք է խունկ ծխի ամեն առավոտ, երբ գա ճրագները նախապատրաստելու:+  Ահարոնը պետք է խունկ ծխի նաև մթնշաղին,* երբ վառի ճրագները: Այսպես պետք է կանոնավորաբար խնկարկություն արվի Եհովայի առաջ սերնդեսերունդ:  Սեղանի վրա անթույլատրելի խունկ չմատուցեք,+ ոչ էլ ողջակեզ, հացի ընծա կամ ըմպելիքի ընծա: 10  Ահարոնը տարին մեկ անգամ պետք է վերցնի որպես մեղքի զոհ մատուցված կենդանու արյունից ու քսի սեղանի եղջյուրներին՝+ այն մաքրագործելու համար: Այդպես տարին մեկ անգամ պետք է սերնդեսերունդ քավություն արվի սեղանի համար:+ Այն անչափ սուրբ է Եհովայի համար»: 11  Ապա Եհովան ասաց Մովսեսին. 12  «Ամեն անգամ, երբ մարդահամար անեք և հաշվեք իսրայելացի տղամարդկանց,+ թող այդ ժամանակ յուրաքանչյուր ոք իր կյանքի համար փրկագին տա Եհովային: Դա պետք է արվի, որպեսզի երբ հաշվառվեն, նրանց վրա պատուհաս չգա: 13  Ահա թե ինչ պետք է տան բոլոր հաշվառվողները. կես սիկղ* արծաթ՝ սուրբ վայրի կշռաչափով* (մեկ սիկղը 20 դանգ* է):+ Նվիրաբերությունը, որ պետք է տրվի Եհովային, կես սիկղ արծաթ է:+ 14  Քսան տարեկան և ավելի բարձր տարիքի յուրաքանչյուր հաշվառված մարդ պետք է Եհովային տա այս նվիրաբերությունը:+ 15  Ձեր կյանքի համար որպես քավություն Եհովային տրվող նվիրաբերությունը պետք է կես սիկղ արծաթ լինի. հարուստը դրանից ավել չպետք է տա, աղքատն էլ՝ դրանից պակաս: 16  Իսրայելացիներից վերցրեք արծաթը, որ պետք է տրվի որպես քավություն, և օգտագործեք հանդիպման վրանում կատարվող ծառայության համար: Այդ արծաթը Եհովային կհիշեցնի իսրայելացիների մասին, և դրանով քավություն կարվի նրանց կյանքի համար»: 17  Այնուհետև Եհովան Մովսեսին ասաց. 18  «Լվացվելու համար պատրաստեք մի պղնձե ավազան իր պատվանդանով:+ Այն դրեք հանդիպման վրանի ու զոհասեղանի միջև և մեջը ջուր լցրեք:+ 19  Ահարոնն ու նրա որդիները պետք է այդ ջրով լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը:+ 20  Երբ նրանք մտնեն հանդիպման վրան կամ մոտենան զոհասեղանին, որ ծառայեն Եհովային և հրկիզվող ընծա մատուցեն նրան, թող նախապես ջրով լվացվեն, որ չմեռնեն: 21  Նրանք պետք է լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որ չմեռնեն: Սա մնայուն կանոն է Ահարոնի ու նրա որդիների համար սերնդեսերունդ»:+ 22  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 23  «Վերցրեք ամենաընտիր անուշահոտությունները՝ 500 սիկղ* պինդ զմուռս,* դրա կես չափով՝ 250 սիկղ* քաղցրաբույր դարչին, 250 սիկղ քաղցրաբույր խնկեղեգ 24  և 500 սիկղ կասիա* (այս ամենը՝ սուրբ վայրի կշռաչափով),*+ ինչպես նաև մեկ հիմեն* ձիթապտղի յուղ: 25  Այդ բոլորից պատրաստեք օծման սուրբ յուղ: Այն պետք է պատրաստվի վարպետորեն, ինչպես որ պատրաստում են անուշաբույր խառնուրդները:+ Դա պետք է լինի օծման սուրբ յուղը: 26  Դրանով օծիր հանդիպման վրանը,+ Վկայության տապանակը, 27  սեղանն ու դրա բոլոր պիտույքները, ճրագակալն ու դրա պիտույքները, խնկարկության սեղանը, 28  ողջակեզի զոհասեղանն ու դրա բոլոր պիտույքները, ավազանն ու դրա պատվանդանը: 29  Սրբագործիր* դրանք, որ անչափ սուրբ լինեն:+ Դրանց դիպչողը պետք է սուրբ լինի:+ 30  Օծիր Ահարոնին+ ու նրա որդիներին+ և սրբագործիր նրանց, որ ծառայեն ինձ որպես քահանաներ:+ 31  Խոսիր իսրայելացիների հետ և ասա. «Սերնդեսերունդ սա՛ պետք է լինի օծման յուղը, որը սուրբ է ինձ համար:+ 32  Ուրիշ ոչ մի մարդու մարմնի վրա այն չպետք է քսվի, և այդպիսի բաղադրությամբ ուրիշ ոչինչ չպատրաստեք: Այն սուրբ է և պետք է միշտ սուրբ լինի ձեզ համար: 33  Եթե որևէ մեկը դրա նման քսուք պատրաստի ու քսի քահանա չեղող* մարդու վրա, պետք է վերացվի իր ժողովրդի միջից»»:+ 34  Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Վերցրեք հավասար չափաբաժնով անուշահոտություններ՝+ ստաշխի կաթիլներ, օնիքա,* անուշաբույր քաղբան* ու մաքուր կնդրուկ:* 35  Դրանցից խունկ պատրաստեք՝+ խառնելով դրա բաղադրիչները, ինչպես վարպետներն են անում: Այդ հոտավետ խառնուրդին պետք է աղ ավելացվի,+ և այն պետք է մաքուր ու սուրբ լինի: 36  Դրա մի մասը ծեծելով մանր փոշի դարձրեք, ապա այդ փոշու մի մասը դրեք հանդիպման վրանի մեջ՝ Վկայության տապանակի առաջ, որտեղ ես կհայտնվեմ քեզ: Խունկը պետք է ձեզ համար անչափ սուրբ լինի: 37  Ձեզ համար այսպիսի բաղադրությամբ խունկ չպատրաստեք:+ Դուք պետք է այն դիտեք որպես Եհովայի աչքին սուրբ մի բան: 38  Ով որ դրա նման խունկ պատրաստի դրա բույրը վայելելու համար, պետք է վերացվի իր ժողովրդի միջից»:

Ծանոթագրություններ

Խնկարկության սեղանի չափսերը՝ մոտ 44,5 × 44,5 × 89 սմ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:
Մոտ 5,7 գ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «սուրբ նպատակով օգտագործվող սիկղով»:
Մոտ 11,4 գ: Տես հավելված Բ14:
Թանկարժեք, անուշաբույր խեժ:
Մոտ 2,9 կգ:
Մոտ 5,7 կգ:
Անուշաբույր բուսանյութ, որը ստանում էին դարչնենիների ցեղի ծառատեսակից:
Կամ՝ «սուրբ նպատակով օգտագործվող սիկղով»:
Մոտ 3,67 լ: Տես հավելված Բ14:
Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «օտար»: Այսինքն՝ Ահարոնի սերնդից չեղող:
Սա անհայտ ծագման բաղադրամաս է: Հնարավոր է՝ այն ստացել են որոշ անուշաբույր բույսերից կամ որոշ խեցիավոր փափկամարմիններից:
Բուսական ծագում ունեցող խեժ:
Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ: