Ելք 31։1-18

  • Արհեստավորներ, որոնց Աստված ընտրում է, որ լցնի իր ոգով (1-11)

  • Շաբաթը՝ նշան Աստծու և Իսրայելի միջև (12-17)

  • Քարե երկու տախտակները (18)

31  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Ահա ես ընտրել եմ* Բեսելիելին՝+ Հուրի որդի Ուրիի որդուն՝ Հուդայի ցեղից:+  Ես նրան կլցնեմ իմ ոգով՝ տալով իմաստություն, հասկացողություն ու գիտելիք, որ տիրապետի ամեն տեսակ արհեստի  և կարողանա գեղարվեստական ձևավորում անել, աշխատել ոսկով, արծաթով ու պղնձով,  քարեր մշակել ու տեղադրել+ և փայտից ամեն տեսակ իրեր պատրաստել:+  Իսկ նրան օգնելու համար նշանակել եմ Օհոլիաբին՝+ Աքիսամայի որդուն, որ Դանի ցեղից է: Ես իմաստություն կտամ բոլոր նրանց, ովքեր արհեստավարժ են,* որպեսզի պատրաստեն այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ՝+  հանդիպման վրանը,+ Վկայության տապանակն+ ու դրա կափարիչը,+ վրանի կահկարասին,  սեղանն+ ու դրա պիտույքները, մաքուր ոսկուց ճրագակալն ու դրա բոլոր պիտույքները,+ խնկարկության սեղանը,+  ողջակեզի զոհասեղանն+ ու դրա բոլոր պիտույքները, ավազանն ու դրա պատվանդանը,+ 10  նուրբ մանվածքով հագուստները, Ահարոն քահանայի սուրբ հանդերձանքը, նրա որդիների քահանայական ծառայության հանդերձանքը,+ 11  ինչպես նաև օծման յուղն ու սրբարանի անուշահոտ խունկը:+ Նրանք կանեն այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ»: 12  Հետո Եհովան ասաց Մովսեսին. 13  «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա. «Անպատճառ պահեք Շաբաթի մասին իմ տված օրենքը,+ քանի որ դա սերնդեսերունդ նշան է իմ ու ձեր միջև: Այն ձեզ կհիշեցնի, որ ես՝ Եհովաս, ընտրել եմ ձեզ, որ իմ հատուկ ժողովուրդը լինեք:* 14  Դուք պետք է պահեք Շաբաթը, որովհետև այն սուրբ է:+ Ով որ պղծի Շաբաթը, պետք է մահվան մատնվի: Նա, ով այդ օրը գործ անի, պետք է վերացվի իր ժողովրդի միջից:+ 15  Վեց օր կարելի է աշխատել, բայց յոթերորդ օրը Շաբաթ է՝ հանգստի հատուկ օր:+ Այն սուրբ է Եհովայի համար: Ով որ Շաբաթ օրը գործ անի, պետք է մահվան մատնվի: 16  Իսրայելացիները պետք է պահեն Շաբաթը. այն պետք է պահեն սերնդեսերունդ: Դա տևական ուխտ է: 17  Իմ ու իսրայելացիների միջև այն նշան է դարեդար,+ քանի որ վեց օրում ես՝ Եհովաս, ստեղծեցի երկինքն ու երկիրը, իսկ յոթերորդ օրը դադար տվեցի ու սկսեցի հանգստանալ»»:+ 18  Երբ Աստված Սինա լեռան վրա Մովսեսի հետ խոսելը վերջացրեց, նրան տվեց Վկայության երկու տախտակները՝+ այն քարե տախտակները, որոնց վրա գրել էր իր մատով:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «անունով կանչել եմ»:
Բռց.՝ «բոլոր իմաստուն սիրտ ունեցողների սրտի մեջ իմաստություն եմ դնում»:
Բռց.՝ «սրբագործել եմ ձեզ»: Բառարանում տես «Սրբագործել»: