Ելք 33։1-23

  • Աստծու հանդիմանական խոսքերը (1-6)

  • Ճամբարից դուրս կանգնեցված հանդիպման վրանը (7-11)

  • Մովսեսը խնդրում է Եհովային, որ ցույց տա իր փառքը (12-23)

33  Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին. «Դու և ժողովուրդը, որին հանեցիր Եգիպտոսից, ճանապարհ ընկեք այստեղից: Գնացեք այն երկիրը, որի համար Աբրահամին, Իսահակին ու Հակոբին երդվել եմ՝ ասելով. «Քո սերնդին եմ տալու այն»:+  Ձեզնից առաջ հրեշտակ կուղարկեմ+ և կվռնդեմ քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին:+  Գնացեք այն երկիրը, որտեղ կաթ ու մեղր+ է հոսում. ես չեմ գա ձեզ հետ, որովհետև դուք համառ* ժողովուրդ եք,+ և ես գուցե ոչնչացնեմ ձեզ ճանապարհին»:+  Երբ ժողովուրդը լսեց այդ խիստ խոսքերը, սկսեց սուգ անել: Նրանցից ոչ մեկը զարդեր չդրեց:  Եհովան ասաց Մովսեսին. «Իսրայելացիներին ասա. «Դուք համառ* ժողովուրդ եք:+ Մի ակնթարթում կարող էի անցնել ձեր ճամբարով ու ոչնչացնել ձեզ:+ Ուրեմն զարդեր մի՛ կրեք, մինչև որոշեմ, թե ինչ անեմ ձեզ»»:  Այսպիսով՝ Քորեբ լեռան մոտ տեղի ունեցածից հետո իսրայելացիները զարդեր չկրեցին:*  Մովսեսը մի վրան տարավ ու կանգնեցրեց ճամբարից դուրս՝ դրանից որոշ հեռավորության վրա, և այն կոչեց հանդիպման վրան:* Ով որ ցանկանում էր ինչ-որ բան հարցնել Եհովայից,+ գնում էր հանդիպման վրան՝ ճամբարից դուրս:  Երբ Մովսեսը գնում էր դեպի վրանը, ամբողջ ժողովուրդը վեր էր կենում, և ամեն մեկը կանգնում էր իր վրանի մուտքի մոտ ու հայացքով հետևում Մովսեսին, մինչև որ նա վրան մտներ:  Հենց որ Մովսեսը վրան էր մտնում, ամպի սյունն+ իջնում էր ու կանգնում վրանի մուտքի մոտ, մինչ Աստված խոսում էր Մովսեսի հետ:+ 10  Երբ ժողովուրդը տեսնում էր ամպի սյունը՝ վրանի մուտքի մոտ կանգնած, յուրաքանչյուրը խոնարհվում էր իր վրանի մուտքի մոտ: 11  Եհովան Մովսեսի հետ խոսում էր երես առ երես,+ ինչպես որ մարդը մարդու հետ է խոսում: Երբ Մովսեսը վերադառնում էր ճամբար, Նավեի որդի Հեսուն՝+ նրա սպասավորն ու օգնականը,+ մնում էր վրանում: 12  Եվ ահա Մովսեսն ասաց Եհովային. «Դու ինձ ասում ես՝ «Առաջնորդիր այս ժողովրդին», բայց չես ասել, թե ում ես ուղարկելու ինձ հետ: Դու նաև ասում ես՝ «Ես քեզ լավ* եմ ճանաչում,* և դու ունես իմ բարեհաճությունը»:* 13  Եթե արժանացել եմ քո բարեհաճությանը, խնդրում եմ, սովորեցրու ինձ քո ճանապարհները,+ որ ճանաչեմ քեզ ու միշտ ունենամ քո հավանությունը: Նաև հիշիր, որ այս ազգը քո ժողովուրդն է»:+ 14  Աստված ասաց. «Ես կգամ քեզ հետ+ ու խաղաղություն* կտամ քեզ»:+ 15  Մովսեսն էլ ասաց. «Եթե չես գալու, մեզ այստեղից ոչ մի տեղ մի՛ ուղարկիր: 16  Ինչի՞ց կերևա, որ ես ունեմ քո բարեհաճությունը, ինչպես ես, այնպես էլ քո ժողովուրդը: Չէ՞ որ այն բանից, որ գաս մեզ հետ:+ Այդպես ես ու քո ժողովուրդը կտարբերվենք երկրի երեսին ապրող մյուս բոլոր ժողովուրդներից»:+ 17  Եհովան պատասխանեց Մովսեսին. «Քո այս խնդրանքն էլ կկատարեմ, որովհետև դու ունես իմ բարեհաճությունը, և ես քեզ լավ* եմ ճանաչում»: 18  Այդ ժամանակ Մովսեսն ասաց. «Խնդրում եմ, ցույց տուր ինձ քո փառքը»: 19  Աստված ասաց. «Ես կանցնեմ քո առջևով՝ ցույց տալով այն բոլոր լավ բաները, որ կան իմ մեջ,* և քո առաջ կհռչակեմ իմ Եհովա անունը:*+ Ես բարեհաճ կլինեմ, ում հանդեպ որ կամենամ բարեհաճ լինել, ու գթասիրտ կլինեմ, ում հանդեպ որ կամենամ գթասիրտ լինել»:+ 20  Ապա ավելացրեց. «Բայց դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետև ոչ մի մարդ չի կարող տեսնել ինձ ու ողջ մնալ»: 21  Այնուհետև Եհովան ասաց. «Դու կկանգնես այստեղ՝ իմ առաջ՝ ժայռի վրա: 22  Երբ իմ փառքով անցնելիս լինեմ, քեզ կպատսպարեմ ժայռի խոռոչում ու ձեռքիս ափով կծածկեմ քեզ, մինչև անցնեմ: 23  Դրանից հետո ափս կհեռացնեմ, և դու կտեսնես ինձ թիկունքից: Սակայն իմ երեսը չես կարող տեսնել»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «խստապարանոց»:
Բռց.՝ «խստապարանոց»:
Բռց.՝ «հանեցին իրենց զարդերը»:
Բառարանում տես «Հանդիպման վրան»:
Բռց.՝ «անունով»:
Կամ՝ «Ես ընտրել եմ քեզ»:
Բռց.՝ «բարեհաճություն ես գտել իմ աչքերում»:
Բռց.՝ «հանգստություն»:
Բռց.՝ «անունով»:
Կամ՝ «իմ ողջ բարեսիրությունը»: Բառարանում տես «Բարեսիրություն»:
Այսինքն՝ կհայտնի, թե ինչպիսի անձնավորություն է ինքը: