Ելք 34։1-35

  • Քարե նոր տախտակները (1-4)

  • Մովսեսը տեսնում է Եհովայի փառքը (5-9)

  • Կրկին նշվում են ուխտի հետ կապված մանրամասները (10-28)

  • Մովսեսի դեմքից լույս է ճառագում (29-35)

34  Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Քարից երկու տախտակ տաշիր նախորդների նման,+ և ես դրանց վրա կգրեմ այն խոսքերը, որ գրված էին քո կոտրած+ նախորդ տախտակների վրա:+  Պատրաստվիր վաղվան, քանի որ առավոտյան պետք է բարձրանաս Սինա լեռը և այնտեղ՝ լեռան գագաթին, կանգնես իմ առաջ:+  Ոչ ոք չպետք է քեզ հետ բարձրանա, և ուրիշ ոչ մեկը չպետք է լինի լեռան վրա, անգամ հոտերն ու նախիրները չպետք է արածեն դրա ստորոտին»:+  Ուստի Մովսեսը երկու քարե տախտակ տաշեց, որ նման էին նախորդներին: Վաղ առավոտյան նա վեր կացավ ու քարե տախտակները ձեռքին՝ բարձրացավ Սինա լեռը, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:  Եհովան ամպով իջավ կանգնեց այնտեղ՝+ նրա մոտ, ու հռչակեց իր Եհովա անունը:*+  Եհովան անցավ նրա երեսի առջևով ու հռչակեց. «Ես Եհո՜վան եմ, Եհո՜վան՝ գթառատ+ ու կարեկից+ Աստված, շուտ չեմ բարկանում,+ լի եմ հավատարիմ սիրով,+ և իմ ամեն խոսքը ճշմարիտ է:*+  Ես հազարավորների հանդեպ հավատարիմ սեր եմ ցուցաբերում,+ ներում եմ հանցանքը, օրինազանցությունն ու մեղքը,+ բայց մեղավորներին ոչ մի դեպքում անպատիժ չեմ թողնում+ և թույլ եմ տալիս, որ հայրերի հանցանքների հետևանքները կրեն նաև նրանց որդիներն ու թոռները մինչև երրորդ և չորրորդ սերունդը»:*+  Մովսեսն իսկույն ծնկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց:  Ապա ասաց. «Ո՛վ Եհովա, եթե ունեմ քո բարեհաճությունը, ապա խնդրում եմ, Եհո՛վա, եկ մեզ հետ,+ չնայած որ մենք համառ* ժողովուրդ ենք:+ Ներիր մեր հանցանքն ու մեղքը+ և ընդունիր մեզ որպես քո սեփական ժողովուրդ»: 10  Նա էլ ասաց. «Ահա ես ուխտ եմ կապում ձեզ հետ: Քո այս ամբողջ ժողովրդի առաջ ես հրաշքներ կանեմ, ինչպիսիք երբևէ չեն արվել ամբողջ երկրի վրա՝ բոլոր ազգերի մեջ,+ և բոլոր ժողովուրդները, որոնց մեջ դուք ապրում եք, կտեսնեն այն գործերը, որ ես՝ Եհովաս, կանեմ, որովհետև ակնածանք ներշնչող բաներ եմ անելու ձեզ համար:+ 11  Ուշադրություն դարձրեք իմ պատվերներին, որ տալիս եմ այսօր:+ Ես ձեր առջևից կքշեմ ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին:+ 12  Զգուշացե՛ք. ուխտ չկապեք այն երկրի բնակիչների հետ, ուր գնալու եք,+ այլապես դա գուցե ծուղակ դառնա ձեզ համար:+ 13  Նրանց զոհասեղանները կքանդեք, նրանց սուրբ սյուները կկոտրեք ու սուրբ ձողերը* կկտրեք:+ 14  Ուրիշ աստծու առաջ չխոնարհվեք,+ որովհետև ես՝ Եհովաս, հայտնի եմ որպես* բացարձակ նվիրվածություն պահանջող:* Այո՛, ես բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված եմ:+ 15  Զգուշացե՛ք. այդ երկրի բնակիչների հետ ուխտ չկապեք, որովհետև երբ նրանք պաշտեն իրենց աստվածներին* և զոհ մատուցեն նրանց,+ ձեզ կհրավիրեն, ու դուք կուտեք նրանց մատուցած զոհից:+ 16  Եվ դուք, անկասկած, նրանց աղջիկներին ձեր որդիների համար կին կբերեք.+ նրանց աղջիկները կպաշտեն իրենց աստվածներին* ու ձեր որդիներին էլ կդրդեն նույնն անել:+ 17  Ձեզ համար ձուլածո աստվածներ չշինեք:+ 18  Նշեք Անթթխմոր հացերի տոնը.+ յոթ օր անթթխմոր հաց կուտեք, ինչպես որ պատվիրել եմ ձեզ: Դա կանեք աբիբ* ամսվա մեջ՝+ նշանակված ժամանակին, քանի որ այդ ամսում դուրս եկաք Եգիպտոսից: 19  Ամեն արու առաջնեկ իմն է՝+ ներառյալ ձեր բոլոր անասունների արու առաջնեկները՝ թե՛ ցուլ, թե՛ ոչխար:+ 20  Էշի առաջնեկին ոչխարով փրկագնեք, իսկ եթե չփրկագնեք, ապա դրա վիզը կոտրեք: Նաև պետք է փրկագնեք ձեր ամեն առաջնեկ որդուն:+ Ձեզնից ոչ ոք թող դատարկաձեռն չներկայանա իմ առաջ: 21  Վեց օր կաշխատեք, իսկ յոթերորդ օրը կհանգստանաք,*+ անգամ հողը հերկելու և հնձի շրջանում: 22  Նշեք Շաբաթների տոնը* և մատուցեք ցորենի առաջին բերքի պտուղները: Տարվա վերջում նշեք Բերքահավաքի տոնը:*+ 23  Տարին երեք անգամ ձեր բոլոր տղամարդիկ պետք է ներկայանան Իսրայելի Աստված Եհովայի՝ ճշմարիտ Տիրոջ առաջ:+ 24  Ես ձեր առջևից կքշեմ ազգերին+ և կընդարձակեմ ձեր տարածքը, ու երբ տարին երեք անգամ գնաք ձեր Աստված Եհովայի առաջ ներկայանալու, ոչ ոքի աչքը ձեր երկրի վրա չի լինի: 25  Ինձ համար բերված զոհի արյունը չմատուցեք թթխմորով պատրաստված որևէ բանի հետ:+ Պասեքի տոնի զոհը չպետք է պահեք մինչև առավոտ:+ 26  Ձեր հողի առաջին բերքի լավագույն պտուղները պետք է բերեք ձեր Աստված Եհովայի տուն:+ Ուլն իր մոր կաթի մեջ չեփեք»:+ 27  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. «Գրի առ այս խոսքերը,+ որովհետև այս խոսքերի հիման վրա ես ուխտ եմ կապում քեզ հետ և Իսրայելի հետ»:+ 28  Մովսեսը 40 օր ու 40 գիշեր մնաց այնտեղ՝ Եհովայի մոտ: Ո՛չ հաց կերավ, ո՛չ էլ ջուր խմեց:+ Եվ Աստված* քարե տախտակների վրա գրեց Տասը պատվիրանները՝* ուխտի խոսքերը:+ 29  Այնուհետև Մովսեսն իջավ Սինա լեռան վրայից՝ Վկայության երկու տախտակները ձեռքին:+ Նա չգիտեր, որ Աստծու հետ խոսելուց հետո իր երեսից լույս էր ճառագում: 30  Երբ Ահարոնն ու մյուս բոլոր իսրայելացիները տեսան Մովսեսին, նկատեցին, որ նրա երեսից լույս է ճառագում, և վախեցան մոտենալ նրան:+ 31  Բայց Մովսեսը կանչեց նրանց, և Ահարոնն ու ժողովրդի բոլոր տոհմապետները եկան նրա մոտ, ու նա խոսեց նրանց հետ: 32  Ապա Մովսեսին մոտեցան նաև մյուս բոլոր իսրայելացիները, և նա հաղորդեց նրանց այն բոլոր պատվերները, որ Եհովան Սինա լեռան վրա տվել էր իրեն:+ 33  Այդուհետ՝ ամեն անգամ, երբ Մովսեսը ավարտում էր ժողովրդի հետ խոսելը, քողով ծածկում էր իր երեսը:+ 34  Սակայն երբ մտնում էր վրան՝ Եհովայի հետ խոսելու, իր երեսից հանում էր քողը, մինչև որ դուրս գար:+ Հետո դուրս էր գալիս ու իսրայելացիներին հայտնում էր այն, ինչ իրեն պատվիրվել էր:+ 35  Եվ իսրայելացիները տեսնում էին, որ Մովսեսի երեսից լույս է ճառագում: Այնուհետև Մովսեսը քողով կրկին ծածկում էր երեսը, մինչև որ նորից մտներ Աստծու* հետ խոսելու:+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ հայտնեց, թե ինչպիսի անձնավորություն է ինքը:
Կամ՝ «միշտ հավատարիմ եմ»:
Կամ՝ «և հայրերի հանցանքների համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ և չորրորդ սերունդը»:
Բռց.՝ «խստապարանոց»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Կամ՝ «որովհետև Եհովայի անունն է»:
Կամ՝ «մրցակիցներ չհանդուրժող»:
Բռց.՝ «պոռնկություն գործեն իրենց աստվածների հետ»: Խոսքը հոգևոր պոռնկության մասին է:
Բռց.՝ «պոռնկություն կգործեն իրենց աստվածների հետ»: Խոսքը հոգևոր պոռնկության մասին է:
Կամ՝ «կպահեք Շաբաթը»:
Հայտնի է նաև որպես Հնձի տոն կամ Պենտեկոստե:
Հայտնի է նաև որպես Տաղավարների տոն:
Բռց.՝ «Տասը խոսքերը»: Դրանք միասին կոչվում են նաև Տասնաբանյա կամ Դեկալոգ:
Բռց.՝ «նա»:
Բռց.՝ «նրա»: