Ելք 35։1-35

  • Շաբաթի վերաբերյալ հրահանգներ (1-3)

  • Նվիրաբերություններ խորանի համար (4-29)

  • Աստված Բեսելիելին ու Օհոլիաբին լցնում է իր ոգով (30-35)

35  Այս ամենից հետո Մովսեսը մեկտեղ հավաքեց Իսրայելի ողջ հանրությանը և ասաց. «Ահա թե ինչ է Եհովան պատվիրել, որ անենք.+  վեց օր կարելի է աշխատել, բայց յոթերորդ օրը պետք է ձեզ համար սուրբ լինի: Այն հանգստի հատուկ օր է՝ Եհովային նվիրված Շաբաթ:+ Ով որ այդ օրը գործ անի, պետք է մահվան մատնվի:+  Շաբաթ օրը ձեր բնակատեղիներում կրակ չվառեք»:  Ապա Մովսեսը Իսրայելի ողջ հանրությանն ասաց. «Եհովան սա է պատվիրել.  «Ձեր ունեցածից Եհովայի համար նվիրաբերություն արեք:+ Թող յուրաքանչյուր ոք, ում սիրտը մղում է տալու,+ Եհովայի համար նվիրաբերի ոսկի, արծաթ, պղինձ,  կապույտ թել, մանուշակագույն ներկված բուրդ, վառ կարմիր մանվածք, բարձրորակ վուշ,* այծի մազ,+  խոյի* կարմիր ներկված կաշի, փոկի կաշի, ակացիայի փայտ,  յուղ՝ ճրագակալի համար, բալասան՝ օծման յուղի և անուշահոտ խնկի համար,+  եղնգնաքարեր* և այլ քարեր՝ եփուդի* ու կրծքապանակի+ վրա տեղադրելու համար:+ 10  Ձեզնից բոլոր նրանք, ովքեր արհեստավարժ են,*+ թող գան ու պատրաստեն այն ամենը, ինչ Եհովան պատվիրել է, 11  այսինքն՝ խորանը իր պաստառներով, ծածկոցներով, կեռերով, շրջանակներով, ձողերով, սյուներով ու ակոսավոր պատվանդաններով, 12  տապանակն+ ու դրա ձողերը,+ կափարիչը+ և բաժանող վարագույրը,+ 13  սեղանն+ ու դրա ձողերը, դրա բոլոր պիտույքները և Նրա առաջ դրվող հացերը,+ 14  ճրագակալն+ ու դրա պիտույքները, ճրագները և դրանց յուղը,+ 15  խնկի սեղանն+ ու դրա ձողերը, օծման յուղն ու անուշահոտ խունկը,+ խորանի մուտքի վարագույրը, 16  ողջակեզի զոհասեղանն+ ու դրա պղնձե ճաղավանդակը, ձողերը և մյուս բոլոր պիտույքները, ավազանն ու դրա պատվանդանը,+ 17  գավիթը+ սահմանազատող պաստառները, սյուներն ու դրանց ակոսավոր պատվանդանները, գավիթի մուտքի վարագույրը, 18  խորանի սեպերը, գավիթի պաստառների սեպերը և դրանց պարանները,+ 19  սրբարանում ծառայելու համար նախատեսված նուրբ մանվածքով հագուստները,+ Ահարոն քահանայի սուրբ հանդերձանքը+ և նրա որդիների քահանայական ծառայության հանդերձանքը»»: 20  Երբ Մովսեսը խոսեց վերջացրեց, ժողովուրդը հեռացավ: 21  Այնուհետև ամեն ոք, ով հոժար սիրտ+ ուներ և պատրաստակամ ոգի, եկավ ու Եհովայի համար նվիրաբերություն արեց, որը պետք է օգտագործվեր հանդիպման վրանը կառուցելու, դրանում կատարվելիք բոլոր ծառայությունների և սուրբ հագուստները պատրաստելու համար: 22  Գալիս էին թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք՝ բոլոր հոժար սիրտ ունեցողները, և բերում էին ճարմանդներ, ականջօղեր, մատանիներ և այլ զարդեր, ինչպես նաև զանազան ոսկե իրեր: Նրանք բոլորը այդ ոսկե իրերը բերում էին որպես ընծա* Եհովային:+ 23  Ամեն ոք, ով ուներ կապույտ թել, մանուշակագույն ներկված բուրդ, վառ կարմիր մանվածք, բարձրորակ վուշ, այծի մազ, խոյի կարմիր ներկված կաշի և փոկի կաշի, բերում էր այդ ամենը: 24  Ովքեր ցանկանում էին արծաթ ու պղինձ նվիրաբերել, այդ ամենը բերում էին որպես նվիրատվություն Եհովային, և ովքեր ակացիայի փայտ ունեին, այն բերում էին կառուցման տարբեր աշխատանքների համար: 25  Բոլոր արհեստավարժ կանայք+ իրենց ձեռքով մանում էին և բերում իրենց մանածը՝ կապույտ թելը, մանուշակագույն ներկված բուրդը, վառ կարմիր մանվածքը և բարձրորակ վուշը: 26  Հոժար սիրտ ունեցող բոլոր հմուտ կանայք այծի մազից թել էին մանում: 27  Իսկ տոհմապետները եղնգնաքարեր և այլ քարեր էին բերում եփուդի ու կրծքապանակի+ վրա տեղադրելու համար, 28  նաև բալասան էին բերում ու յուղ՝ ճրագների, օծման յուղի+ և անուշահոտ խնկի համար:+ 29  Բոլոր տղամարդիկ ու կանայք, ում սիրտը մղում էր ինչ-որ բան տալու այն բոլոր աշխատանքների համար, որ Եհովան Մովսեսի միջոցով պատվիրել էր անել, բերում էին իրենց նվերը. իսրայելացիները այդ ամենը բերում էին որպես կամավոր ընծա Եհովային:+ 30  Հետո Մովսեսն ասաց իսրայելացիներին. «Ահա Եհովան ընտրել է Բեսելիելին՝ Հուրի որդի Ուրիի որդուն՝ Հուդայի ցեղից,+ 31  և նրան լցրել է իր ոգով՝ տալով իմաստություն, հասկացողություն ու գիտելիք, որ տիրապետի ամեն տեսակ արհեստի 32  և կարողանա գեղարվեստական ձևավորում անել, աշխատել ոսկով, արծաթով ու պղնձով, 33  քարեր մշակել ու տեղադրել, նաև փայտից ամեն տեսակ գեղարվեստական իրեր պատրաստել: 34  Աստված Բեսելիելին և Դանի ցեղից Օհոլիաբին՝+ Աքիսամայի որդուն, սովորեցնելու ունակություն է տվել:* 35  Նրանց հմտությամբ* է օժտել,+ որ կատարեն ամեն արհեստավորի գործ, այդ թվում՝ ասեղնագործի և մանածագործի աշխատանք՝ օգտագործելով կապույտ թել, մանուշակագույն ներկված բուրդ, վառ կարմիր մանվածք և բարձրորակ վուշ: Այդ տղամարդիկ կանեն ամեն տեսակ աշխատանք և տարբեր մտահղացումներ կիրագործեն»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «կտավ»:
Այսինքն՝ արու ոչխարի:
Կամ՝ «օնիքսներ»:
Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
Բռց.՝ «իմաստուն սիրտ ունեն»:
Կամ՝ «երերացնելու ընծա»:
Բռց.՝ «սրտում դրել է սովորեցնել»:
Բռց.՝ «սրտի իմաստությամբ»: