Ելք 36։1-38

  • Անհրաժեշտ եղածից ավելի շատ է նվիրաբերվում (1-7)

  • Խորանի մասերի պատրաստումը (8-38)

36  «Բեսելիելը պետք է աշխատի Օհոլիաբի և մյուս բոլոր արհեստավարժ* մարդկանց հետ, ում Եհովան իմաստություն ու հասկացողություն է տվել, որ իմանան՝ ինչպես անեն սուրբ ծառայության հետ կապված բոլոր գործերը: Նրանք ամեն բան պետք է անեն ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել է»:+  Մովսեսը կանչեց Բեսելիելին, Օհոլիաբին և մյուս բոլոր արհեստավարժ մարդկանց, ում Եհովան իմաստություն էր տվել,+ բոլոր նրանց, ում սիրտը մղում էր հոժարակամորեն կատարելու գործը:+  Այդ մարդիկ Մովսեսից վերցրին ողջ նվիրատվությունը,+ որ իսրայելացիները բերել էին սուրբ ծառայությանն առնչվող գործի համար: Իսկ իսրայելացիները դեռ շարունակում էին ամեն առավոտ կամավոր ընծաներ բերել:  Սուրբ գործը սկսելուց հետո բոլոր արհեստավորները մեկը մյուսի հետևից գալիս էին  ու Մովսեսին ասում. «Ժողովուրդը շատ ավելին է բերում, քան անհրաժեշտ է Եհովայի պատվիրած գործն անելու համար»:  Ուստի Մովսեսը պատվիրեց, որ ամբողջ ճամբարում հայտարարություն արվի. «Տղամարդի՛կ ու կանա՛յք, այլևս ոչինչ մի՛ բերեք որպես սուրբ նվիրատվություն»: Այդպես ժողովրդին հետ պահեցին, որ ավելին չբերի:  Նվիրաբերվածը բավական էր գործն անելու համար և դեռ մի բան էլ ավելին էր:  Այսպիսով՝ բոլոր հմուտ արհեստավորները+ խորանի+ համար սկսեցին պատրաստել տասը պաստառներ՝ մանված բարձրորակ վուշից,* ինչպես նաև կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից և վառ կարմիր մանվածքից: Դրանց վրա քերովբեներ ասեղնագործվեցին:*+  Յուրաքանչյուր պաստառի երկարությունը 28 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 4 կանգուն:* Բոլոր պաստառները միևնույն չափսի էին: 10  Հետո Բեսելիելը հինգ պաստառները իրար միացրեց, նույն ձևով իրար միացրեց նաև մյուս հինգը: 11  Այնուհետև կապույտ թելից կապօղակներ պատրաստեց ստացված կտորի վերջին պաստառի եզրին, որտեղից այն պետք է միացվեր մյուս կտորին: Նույնը արեց մյուս կտորի վերջին պաստառի եզրին, որպեսզի այդ մասից կտորներն իրար միացվեն: 12  Նա 50 կապօղակ մի կտորի եզրին պատրաստեց և 50 կապօղակ՝ մյուսի եզրին, այնպես որ միացվելիս դրանք դեմ դիմաց լինեն: 13  Իսկ հետո 50 ոսկե կեռիկ պատրաստեց և դրանցով երկու կտորներն իրար միացրեց: Այդպես ստացվեց մեկ ամբողջական ծածկոց խորանի համար: 14  Խորանը ծածկելու համար նա պատրաստեց նաև այծի մազից պաստառներ՝ 11 հատ:+ 15  Յուրաքանչյուր պաստառի երկարությունը 30 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 4 կանգուն:* 11 պաստառները միևնույն չափսի էին: 16  Հետո հինգ պաստառները միացրեց իրար, նույն ձևով իրար միացրեց նաև մյուս վեցը: 17  Ապա 50 կապօղակ պատրաստեց ստացված կտորի վերջին պաստառի ծայրին, որտեղից այն պետք է միացվեր մյուս կտորին: Եվ 50 կապօղակ էլ պատրաստեց մյուս կտորի վերջին պաստառի ծայրին, որպեսզի այդ մասից կտորներն իրար միացվեն: 18  Նա 50 պղնձե կեռիկ պատրաստեց, որ երկու կտորներն իրար միացվեն, ու ստացվի մեկ ամբողջական ծածկոց: 19  Խորանի համար նա պատրաստեց ևս մեկ ծածկոց խոյի* կարմիր ներկված կաշվից, մի ծածկոց էլ դրա վրա գցելու համար՝ փոկի կաշվից:+ 20  Այնուհետև ակացիայի փայտից+ պատրաստեց խորանի շրջանակները, որոնք ուղղահայաց կանգնեցվեցին:+ 21  Յուրաքանչյուր շրջանակի երկարությունը տասը կանգուն էր, իսկ լայնությունը՝ մեկուկես կանգուն:* 22  Ամեն մի շրջանակն ուներ իրար զուգահեռ երկու ելուստ: Այդպես նա պատրաստեց խորանի բոլոր շրջանակները: 23  Խորանի հարավային կողմի համար 20 շրջանակ պատրաստեց: 24  Այդ 20 շրջանակները կանգնեցնելու համար նա 40 արծաթե պատվանդան պատրաստեց, յուրաքանչյուրի վրա՝ մեկական ակոս, այսինքն՝ երկու ելուստ ունեցող յուրաքանչյուր շրջանակի համար՝ երկու պատվանդան:+ 25  Քսան շրջանակ էլ պատրաստեց խորանի մյուս, այսինքն՝ հյուսիսային կողմի համար, 26  ինչպես նաև 40 արծաթե ակոսավոր պատվանդան. երկու ելուստ ունեցող յուրաքանչյուր շրջանակի համար՝ երկու պատվանդան: 27  Խորանի հետնամասի, այսինքն՝ դեպի արևմուտք նայող կողմի համար Բեսելիելը վեց շրջանակ պատրաստեց,+ 28  երկու շրջանակ էլ պատրաստեց որպես անկյունային հենարաններ խորանի հետևի երկու անկյունների համար: 29  Դրանք ներքևից վերև բաղկացած էին երկու միանման տախտակներից, որոնք վերևում՝ առաջին ոսկե օղակի մոտ, իրար էին միանում: Այդպես նա պատրաստեց երկու անկյունային հենարանները: 30  Ընդհանուր հաշվով ութ շրջանակ պատրաստեց իրենց 16 արծաթե ակոսավոր պատվանդաններով. երկու ելուստ ունեցող յուրաքանչյուր շրջանակի համար՝ երկու պատվանդան: 31  Շրջանակներն իրար միացնելու համար նա ակացիայի փայտից ձողեր պատրաստեց. հինգ ձող՝* խորանի հարավային կողմի համար,+ 32  հինգ ձող՝ հյուսիսային կողմի համար և հինգ ձող՝ արևմտյան կողմի, այսինքն՝ հետնամասի համար: 33  Յուրաքանչյուր կողմի մեջտեղի ձողը, որն անցնելու էր շրջանակների կենտրոնով, պետք է ձգվեր մի ծայրից մյուս ծայրը: 34  Նա շրջանակները ոսկով պատեց և դրանց համար ոսկե օղակներ պատրաստեց, որոնց միջով անցկացվելու էին ձողերը: Ձողերը նույնպես ոսկով պատեց:+ 35  Բեսելիելը մի վարագույր+ պատրաստեց կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից: Դրա վրա քերովբեներ+ ասեղնագործեց:+ 36  Այն կախելու համար ակացիայի փայտից չորս սյուն պատրաստեց ու ոսկով պատեց: Նաև ոսկուց կախիչներ պատրաստեց և սյուների համար չորս արծաթե ակոսավոր պատվանդաններ ձուլեց: 37  Վրանի մուտքի համար նույնպես վարագույր պատրաստեց կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից՝ միահյուսելով դրանք:+ 38  Նաև պատրաստեց վարագույրը կախելու հինգ սյուները և դրանց վրայի կախիչները: Սյուների գագաթներն ու ամրացնող հարմարանքները* նա ոսկով պատեց, իսկ դրանց հինգ ակոսավոր պատվանդանները պղնձից պատրաստեց:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «իմաստուն սիրտ ունեցող»:
Կամ՝ «կտավից»:
Կամ՝ «նա քերովբեներ ասեղնագործեց»: Ըստ ամենայնի, խոսքը Բեսելիելի մասին է:
Պաստառի չափսերը՝ մոտ 12,5 × 1,8 մ: Տես հավելված Բ14:
Պաստառի չափսերը՝ մոտ 13,4 × 1,8 մ:
Այսինքն՝ արու ոչխարի:
Շրջանակի չափսերը՝ մոտ 4,5 × 0,7 մ:
Ըստ ամենայնի, յուրաքանչյուր կողմում՝ վերևում և ներքևում, օգտագործվում էին երկուական կարճ ձողեր, իսկ մեջտեղում՝ ծայրից ծայր՝ մեկ երկար ձող:
Կամ՝ «օղակներն ու օղակապերը»: