Ելք 4։1-31

  • Երեք հրաշք, որ Մովսեսը պետք է անի (1-9)

  • Մովսեսը կարծում է, որ պիտանի չէ Եհովայի հանձնարարությունը կատարելու համար (10-17)

  • Մովսեսը վերադառնում է Եգիպտոս (18-26)

  • Մովսեսի ու Ահարոնի հանդիպումը (27-31)

4  Սակայն Մովսեսը պատասխանեց. «Իսկ ի՞նչ անեմ, եթե նրանք չհավատան ինձ ու չլսեն իմ ձայնին:+ Նրանք կասեն՝ Եհովան քեզ չի հայտնվել»:  Եհովան հարցրեց. «Այդ ի՞նչ է ձեռքիդ»: Մովսեսը պատասխանեց. «Գավազան»:  Նա էլ ասաց. «Գետնին գցիր»: Մովսեսը գավազանը գետնին գցեց, և այն օձ դարձավ,+ ու Մովսեսը փախավ դրանից:  Ապա Եհովան ասաց նրան. «Մեկնիր ձեռքդ ու բռնիր դրա պոչից»: Մովսեսը ձեռքը մեկնեց, բռնեց այն, և օձը գավազան դարձավ նրա ձեռքում:  Աստված ասաց. «Այդպես կանես, որպեսզի նրանք հավատան, որ Եհովան՝ իրենց նախահայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը,+ հայտնվել է քեզ»:+  Եհովան նորից ասաց Մովսեսին. «Ձեռքդ ծոցդ տար, խնդրեմ»: Նա ձեռքը ծոցը տարավ, և երբ հանեց, այն բորոտությունից ձյան պես սպիտակ էր դարձել:+  Հետո Աստված ասաց. «Ձեռքդ նորից ծոցդ տար»: Նա էլ ձեռքը ծոցը տարավ, ու երբ հանեց, այն իր ողջ մարմնի պես առողջ էր:  Աստված ասաց. «Եթե նրանք չհավատան քեզ ու առաջին նշանին ուշադրություն չդարձնեն, ապա հաջորդ նշանին+ հաստատ ուշադրություն կդարձնեն:  Իսկ եթե այս երկու նշանները տեսնելով էլ չհավատան ու չլսեն քո ձայնին, այդ դեպքում Նեղոսից մի քիչ ջուր կվերցնես ու կթափես գետնին. Նեղոսից վերցված ջուրը ցամաքի վրա արյուն կդառնա»:+ 10  Այդ ժամանակ Մովսեսն ասաց Եհովային. «Ներիր ինձ, Եհո՛վա, բայց ես երբեք վարժ չեմ խոսել՝ ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա՝ ծառայիդ հետ քո խոսելուց հետո, քանի որ ես ծանրախոս ու ծանրալեզու եմ»:+ 11  Իսկ Եհովան ասաց նրան. «Ո՞վ է մարդուն բերան տվել: Ո՞վ է ի զորու համր ու խուլ դարձնել նրան, տեսողություն տալ կամ կույր դարձնել: Չէ՞ որ ես՝ Եհովաս: 12  Ուրեմն գնա՛. երբ խոսես, ես քեզ հետ կլինեմ* ու կսովորեցնեմ, թե ինչ ասես»:+ 13  Սակայն Մովսեսն ասաց. «Ներիր ինձ, Եհո՛վա: Խնդրում եմ, ուրիշին ուղարկիր՝ ում որ կուզես»: 14  Այդ պահին Եհովան խիստ բարկացավ Մովսեսի վրա և ասաց. «Իսկ ղևտացի Ահարո՞նը՝+ քո եղբայրը. ես գիտեմ, որ նա շատ լավ է խոսում: Նա արդեն գալիս է, որ հանդիպի քեզ, ու երբ տեսնի, կուրախանա:*+ 15  Խոսիր նրա հետ և հաղորդիր իմ խոսքերը:+ Ես քեզ հետ ու նրա հետ կլինեմ, երբ խոսեք,+ ու կսովորեցնեմ ձեզ, թե ինչ անեք: 16  Նա քո փոխարեն կխոսի ժողովրդի հետ և քեզ համար խոսնակ կլինի, իսկ դու նրա համար՝ ինչպես Աստված:*+ 17  Այս գավազանը ձեռքդ վերցրու, որ դրանով անես հրաշքները»:+ 18  Մովսեսը վերադարձավ իր աներոջ՝+ Հոթորի մոտ ու ասաց. «Ուզում եմ վերադառնալ եղբայրներիս մոտ, որ Եգիպտոսում են, ու տեսնել՝ ողջ-առո՞ղջ են»: Հոթորն էլ ասաց Մովսեսին. «Գնա խաղաղությամբ»: 19  Դրանից հետո, երբ Մովսեսը դեռ Մադիանում էր, Եհովան ասաց նրան. «Գնա, վերադարձիր Եգիպտոս, որովհետև բոլոր նրանք, ովքեր ուզում էին սպանել քեզ,* մահացել են»:+ 20  Մովսեսը իր կնոջն ու որդիներին նստեցրեց էշին և ճանապարհ ընկավ դեպի Եգիպտոս: Նա իր հետ վերցրեց ճշմարիտ Աստծու գավազանը: 21  Հետո Եհովան Մովսեսին ասաց. «Երբ վերադառնաս Եգիպտոս, փարավոնի առաջ անպայման կանես այն բոլոր հրաշքները, որոնք անելու զորություն եմ տվել քեզ:+ Բայց ես կթողնեմ, որ նրա սիրտը համառ դառնա,+ և նա ժողովրդին թույլ չի տա գնալ:+ 22  Փարավոնին կասես. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Իսրայելը իմ որդին է՝ իմ առաջնեկը:+ 23  Ուստի, ասում եմ, թող որդիս գնա, որ ծառայի ինձ, իսկ եթե չթողնես, ես կսպանեմ քո որդուն՝ քո առաջնեկին»»»:+ 24  Ճանապարհին, երբ նա կանգ էր առել մի իջևանատեղում, Եհովան*+ հայտնվեց նրան և ուզում էր նրան* սպանել:+ 25  Այդ ժամանակ Սեպփորան,+ վերցնելով մի կայծքար,* կտրեց իր որդու թլիփը և այն գցեց նրա* ոտքերի մոտ՝* ասելով. «Դու արյան փեսա ես ինձ համար»: 26  Ուստի Աստված թողեց նրան: Թլփատության պատճառով էր, որ այդ ժամանակ Սեպփորան ասաց՝ արյան փեսա: 27  Եհովան Ահարոնին ասաց. «Գնա անապատ՝ Մովսեսին ընդառաջ»:+ Ահարոնն էլ գնաց, հանդիպեց նրան ճշմարիտ Աստծու լեռան+ մոտ և համբուրելով ողջունեց: 28  Մովսեսը Ահարոնին հաղորդեց Եհովայի բոլոր խոսքերը, որ իրեն ուղարկելիս ասել էր,+ և պատմեց այն բոլոր հրաշքների մասին, որ իրեն պատվիրել էր անել:+ 29  Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը գնացին և հավաքեցին իսրայելացիների բոլոր երեցներին:+ 30  Ահարոնը նրանց հաղորդեց այն բոլոր խոսքերը, որ Եհովան ասել էր Մովսեսին, և Մովսեսը ժողովրդի աչքի առաջ արեց այդ հրաշքները:+ 31  Տեսնելով այդ ամենը՝ ժողովուրդը հավատաց:+ Երբ նրանք լսեցին, որ Եհովան ուշադրություն է դարձրել իսրայելացիներին+ և որ տեսել է իրենց չարչարանքները,+ ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեցին:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «քո բերանի հետ կլինեմ»:
Բռց.՝ «նրա սիրտը կուրախանա»:
Կամ՝ «դու նրա համար կլինես Աստծու ներկայացուցիչ»:
Կամ՝ «փնտրում էին քո հոգին»:
Այսինքն՝ Եհովային ներկայացնող հրեշտակը:
Հնարավոր է՝ խոսքը Մովսեսի որդու մասին է:
Կամ՝ «դրանով դիպավ նրա ոտքերին»:
Հնարավոր է՝ խոսքը հրեշտակի մասին է:
Կամ՝ «կայծքարե դանակ»: