Ելք 8։1-32

  • Պատուհաս 2. գորտեր (1-15)

  • Պատուհաս 3. մժեղներ (16-19)

  • Պատուհաս 4. խայթող ճանճեր (20-32)

    • Գեսեմը զերծ է մնում պատուհասից (22, 23)

8  Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին. «Գնա փարավոնի մոտ և ասա նրան. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ ծառայի ինձ:+  Բայց եթե կրկին չհամաձայնվես ազատ արձակել նրանց, ես քո ամբողջ տարածքը գորտերով կպատուհասեմ:+  Գորտերը կվխտան Նեղոս գետում և դուրս կգան ու կմտնեն քո տուն, քո ննջարան, քո անկողին, քո ծառաների տները, կցատկեն քո ժողովրդի վրա, կմտնեն քո վառարանների ու խմորատաշտերի մեջ:+  Գորտերը կցատկեն քեզ վրա, քո ժողովրդի և քո բոլոր ծառաների վրա»»»:  Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Ահարոնին պատվիրիր. «Գավազանդ մեկնիր դեպի գետերը, Նեղոսի ջրանցքներն ու ճահիճները և Եգիպտոսի վրա գորտեր դուրս բեր»»:  Ահարոնը ձեռքը մեկնեց Եգիպտոսի ջրերի վրա, և ջրերից սկսեցին գորտեր դուրս գալ. դրանք ծածկեցին Եգիպտոսի ողջ տարածքը:  Սակայն մոգությամբ զբաղվող քրմերը իրենց հնարքներով նույնն արեցին՝ գորտեր դուրս բերեցին Եգիպտոսի վրա:+  Այդ ժամանակ փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Աղաչե՛ք Եհովային, որ ինձնից ու իմ ժողովրդից հեռացնի գորտերին,+ քանի որ հիմա համաձայն եմ ազատ արձակել ժողովրդին, որ Եհովային զոհ մատուցի»:  Մովսեսն ասաց փարավոնին. «Դու ինքդ որոշիր, խնդրեմ, թե երբ աղաչեմ, որ գորտերը հեռացվեն քեզնից, քո ծառաներից, քո ժողովրդից ու քո տներից: Դրանք միայն Նեղոս գետում կմնան»: 10  Նա էլ պատասխանեց՝ վաղը: Եվ Մովսեսն ասաց. «Թող քո ասածով լինի, որպեսզի իմանաս, որ մեր Աստված Եհովայի պես ուրիշը չկա:+ 11  Գորտերը կհեռանան քեզնից, քո տներից, քո ծառաներից ու քո ժողովրդից: Դրանք միայն Նեղոսում կմնան»:+ 12  Մովսեսն ու Ահարոնը դուրս եկան փարավոնի մոտից, և Մովսեսը աղերսեց Եհովային, որ վերացնի գորտերին, որոնց բերել էր փարավոնի վրա:+ 13  Եհովան կատարեց Մովսեսի խնդրանքը, և գորտերը սկսեցին սատկել տներում, բակերում ու դաշտերում: 14  Մարդիկ դիզում էին դրանք անթիվ-անհամար կույտերով, և երկիրը սկսեց գարշահոտել: 15  Երբ փարավոնը տեսավ, որ պատուհասը դադարեց, իր սիրտը կարծրացրեց.+ նա չկամեցավ լսել Մովսեսին ու Ահարոնին: Եղավ ճիշտ այնպես, ինչպես Եհովան ասել էր: 16  Եհովան ասաց Մովսեսին. «Ահարոնին պատվիրիր. «Գավազանդ մեկնիր ու հարվածիր գետնի փոշուն, և այն ողջ Եգիպտոսով մեկ մժեղների կվերածվի»»: 17  Նրանք այդպես էլ արեցին: Ահարոնը մեկնեց գավազանը, հարվածեց գետնի փոշուն, ու ողջ Եգիպտոսով մեկ այն վերածվեց մժեղների: Դրանք վրա տվեցին մարդկանց ու անասուններին:+ 18  Մոգությամբ զբաղվող քրմերը փորձեցին իրենց հնարքներով նույնն անել՝+ մժեղներ առաջ բերել, բայց չկարողացան: Մժեղները վրա էին տալիս մարդկանց ու անասուններին: 19  Ուստի քրմերն ասացին փարավոնին. «Աստծու մատն է սրա մեջ»:+ Սակայն փարավոնի սիրտը համառ մնաց, և նա չլսեց: Եղավ ճիշտ այնպես, ինչպես Եհովան ասել էր: 20  Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Վաղ առավոտյան վեր կաց ու կանգնիր փարավոնի առաջ: Նա կգա ջրի մոտ: Նրան ասա. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ ծառայի ինձ: 21  Բայց եթե ազատ չարձակես, քեզ վրա, քո ծառաների, քո ժողովրդի և քո տների վրա խայթող ճանճեր* կուղարկեմ: Եգիպտոսի տները խայթող ճանճերով կլցվեն. դրանք կծածկեն անգամ նրանց ոտքի տակի հողը: 22  Այդ օրը ես կառանձնացնեմ Գեսեմ երկիրը, որտեղ իմ ժողովուրդն է: Ոչ մի խայթող ճանճ չի լինի այնտեղ,+ և դրանից կիմանաս, որ ես՝ Եհովաս, այստեղ եմ՝ այս երկրում:+ 23  Ես տարբերություն կդնեմ իմ ժողովրդի ու քո ժողովրդի միջև: Վաղը այս նշանը կլինի»»»: 24  Եհովան այդպես էլ արեց: Խայթող ճանճերի խիտ պարսերը ներխուժեցին փարավոնի ու նրա ծառաների տները, մտան Եգիպտոսի ողջ տարածք:+ Դրանք մեծ վնաս պատճառեցին ողջ երկրին:+ 25  Ի վերջո փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Գնացեք ու ձեր Աստծուն զոհ մատուցեք այս երկրում»: 26  Բայց Մովսեսն ասաց. «Դա անհնար է, քանի որ մենք մեր Աստված Եհովային զոհաբերելու ենք մի բան, ինչը գարշելի է եգիպտացիների համար:+ Եթե հենց եգիպտացիների աչքի առաջ զոհաբերենք նրանց համար գարշելի մի բան, մի՞թե մեզ չեն քարկոծի: 27  Մենք պետք է անապա՛տ գնանք երեք օրով* և այնտե՛ղ մեր Աստված Եհովային զոհ մատուցենք, ինչպես որ նա ասել է մեզ»:+ 28  Փարավոնն ասաց. «Ես ազատ կարձակեմ ձեզ, որ անապատում զոհ մատուցեք ձեր Աստված Եհովային: Միայն թե շատ հեռու չգնաք: Նաև ինձ համար աղաչանք կանեք»:+ 29  Մովսեսն էլ ասաց. «Հիմա ես գնում եմ քո մոտից և աղաչանք կանեմ Եհովային, ու վաղը, ո՛վ փարավոն, խայթող ճանճերը կհեռանան քեզնից, քո ծառաներից ու քո ժողովրդից: Միայն թե բավակա՛ն է՝ փարավոնը մոլորեցնի մեզ՝* թույլ չտալով ժողովրդին գնալ ու զոհ մատուցել Եհովային»:+ 30  Հետո Մովսեսը գնաց փարավոնի մոտից և աղաչանք արեց Եհովային:+ 31  Եհովան կատարեց Մովսեսի խնդրանքը, և խայթող ճանճերը հեռացան փարավոնից, նրա ծառաներից ու ժողովրդից. մեկն էլ չմնաց: 32  Բայց այս անգամ էլ փարավոնը կարծրացրեց իր սիրտը և ազատ չարձակեց ժողովրդին:

Ծանոթագրություններ

Հավանաբար այնպիսի ճանճեր, ինչպիսիք են բոռերն ու մոզերը:
Կամ հնարավոր է՝ «երեք օրվա ճանապարհ»:
Կամ՝ «խաղեր խաղա մեզ հետ»: