Եսայիա 1։1-31

  • Հայրը և իր ըմբոստ որդիները (1-9)

  • Եհովան ատում է ձևական պաշտամունքը (10-17)

  • «Եկեք մեր միջև ամեն ինչ պարզենք» (18-20)

  • Սիոնը կրկին հավատարիմ քաղաք կլինի (21-31)

1  Ամոզի որդի Եսայիայի* տեսիլքը,+ որը նա տեսավ Հուդայի թագավորներ+ Օզիայի,+ Հովաթամի,+ Աքազի+ ու Եզեկիայի+ օրերում: Տեսիլքը վերաբերում էր Հուդային ու Երուսաղեմին:   Ակա՛նջ դիր, ո՛վ երկինք, ուշադիր լսի՛ր, ո՛վ երկիր,+Որովհետև Եհովան է խոսում. «Ես որդիներ պահեցի, մեծացրի,+Բայց նրանք իմ դեմ ապստամբեցին:+   Ցուլը ճանաչում է իր տիրոջը,Էշը՝ իրեն կերակրողին,*Մինչդեռ Իսրայելն ինձ* չի ճանաչում,+Իմ սեփական ժողովուրդը հասկացողությամբ չի վարվում»:   Վա՜յ մեղսագործ ազգին,+Հանցանքներով բեռնավորված ժողովրդին,Անօրենների սերնդին և ապականված զավակներին: Նրանք թողել են Եհովային,+Իսրայելի Սրբի հետ անհարգալից են վարվել,Նրան թիկունք են դարձրել:   Ձեր էլ ո՞ր տեղին հարվածեմ, համառորե՛ն ըմբոստացողներ:+ Ձեր ողջ գլուխը վերքերով է ծածկվել,Ձեր սիրտն ամբողջությամբ հիվանդ է:+   Ոտքից գլուխ ձեզ վրա առողջ տեղ չկա,Ամենուր վերքեր, կապտուկներ ու բաց խոցեր են: Դրանց համար բուժում չի արվել,Դրանք չեն վիրակապվել, յուղով չեն մշակվել:+   Ձեր երկիրն ամայացած է,Ձեր քաղաքները հրդեհված են: Օտարները հենց ձեր աչքի առաջ խժռում են ձեր երկրի բերքը,+Օտարների կողմից ավերված ամայավայր է դարձել երկիրը:+   Սիոնի դուստրը* լքված է, ինչպես մի տաղավար՝ խաղողի այգում,Ինչպես մի հյուղակ՝ վարունգի դաշտում,Ինչպես մի քաղաք, որ պաշարման մեջ է:+   Եթե Զորքերի տեր Եհովան մեզ համար մի քանի վերապրածներ չթողներ,Մեր վերջը Սոդոմի ու Գոմորի պես կլիներ:+ 10  Լսե՛ք Եհովայի խոսքը, ո՛վ Սոդոմի բռնակալներ,*+Ուշադրությո՛ւն դարձրու մեր Աստծու օրենքին,* ո՛վ Գոմորի ժողովուրդ:+ 11  Եհովան ասում է. «Իմ ինչի՞ն են պետք ձեր շատ զոհերը,+Ես կուշտ եմ ձեր խոյերի* ողջակեզներից,+ ձեր պարարտ կենդանիների ճարպից,+Ինձ հաճելի չէ ձեր ցլիկների,+ գառների և այծերի+ արյունը:+ 12  Ո՞վ է ձեզնից պահանջում, որ գաք ու իմ առաջ կանգնեք,+Իմ գավիթները* կոխկրտեք:+ 13  Այլևս մի՛ բերեք ձեր անպետք հացի ընծաները: Ինձ համար գարշելի է ձեր խունկը:+ Դուք նորալուսնի+ տոն ու Շաբաթ+ եք նշում, հավաքույթ եք հայտարարում,+Բայց սուրբ հավաքույթների ժամանակ մոգությամբ եք զբաղվում:+ Ես չեմ կարող հանդուրժել այդ ամենը: 14  Ես ատում եմ ձեր նորալուսնի տոները, ձեր տոնակատարությունները: Դրանք ինձ համար բեռ են դարձել,Դրանք կրելուց ես հոգնել եմ: 15  Երբ դեպի ինձ եք տարածում ձեր ձեռքերը,Ես փակում եմ իմ աչքերը:+ Թեև շատ աղոթքներ եք անում,+ բայց ես չեմ լսում.+ Արյունով լի են ձեր ձեռքերը:+ 16  Լվացվե՛ք, մաքրվե՛ք,+Ձեր չար գործերը աչքիցս հեռացրե՛ք,Վատ բաներ այլևս մի՛ արեք:+ 17  Սովորեք բարի՛ն անել,Ջանասիրաբար արդարությա՛ն ձգտեք,+Կեղեքողին ուղղե՛ք,Որբի* իրավունքները պաշտպանե՛ք,Դատական գործում այրի կնոջը թիկո՛ւնք կանգնեք»:+ 18  Եհովան նաև ասում է. «Եկեք մեր միջև ամեն ինչ պարզենք:+ Նույնիսկ եթե ձեր մեղքերը ալ կարմիր լինեն,Ձյան պես սպիտակ կդառնան,+Նույնիսկ եթե մուգ կարմիր կտորի պես լինեն,Բրդի պես ճերմակ կդառնան: 19  Եթե պատրաստակամորեն լսեք,Երկրի բարիքները կվայելեք:+ 20  Իսկ եթե չուզեք լսել ու ապստամբեք,Սրի բերան կընկնեք:+ Ես՝ Եհովաս եմ դա ասել»: 21  Ախր ինչպե՜ս այս հավատարիմ քաղաքը+ մարմնավաճառ դարձավ:+ Այնտեղ արդարադատություն էր տիրում:+ Այն արդարության բնակավայր էր,+Իսկ հիմա այնտեղ մարդասպաններ են ապրում:+ 22  Քո արծաթը խարամ* է դարձել,+Քո գարեջրին ջուր է խառնվել: 23  Քո իշխանները կամակոր են, գողերի գործընկեր են,+Բոլորն էլ կաշառք են սիրում, նվերի հետևից են ընկնում,+Որբի* համար արդարադատություն չեն գործադրում,Այրու դատական գործը այդպես էլ նրանց չի հասնում:+ 24  Դրա համար էլ ահա թե ինչ է ասում ճշմարիտ Տերը՝Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Հզորը. «Հերի՛ք եղավ: Ես կձերբազատվեմ իմ հակառակորդներից,Վրեժ կառնեմ իմ թշնամիներից:+ 25  Իմ ձեռքը քո դեմ կուղղեմ,Մոխրաջրով քեզ խարամից կզտեմ,Քո ողջ անմաքրությունը կհեռացնեմ:+ 26  Ես կրկին դատավորներ կտամ քեզ, ինչպես նախկինում,Խորհրդականներ կտամ, ինչպես սկզբում:+ Այդժամ դու Արդարության քաղաք, Հավատարիմ քաղաք կկոչվես:+ 27  Սիոնը կփրկագնվի արդարադատության շնորհիվ,+Այնտեղ վերադարձողները՝ արդարության շնորհիվ: 28  Ապստամբներն ու մեղսագործները միասին կջախջախվեն,+Նրանք, ովքեր թողնում են Եհովային, կկործանվեն:+ 29  Դուք ձեր փափագած հսկա ծառերի համար կամաչեք,+Ձեր ընտրած պարտեզների* համար խայտառակ կլինեք,+ 30  Քանի որ կնմանվեք թառամած տերևներով մեծ ծառերի,+Ջրից զրկված պարտեզի: 31  Զորեղ մարդը կլինի ինչպես խծուծ,*Իսկ նրա գործերը՝ ինչպես մի կայծ: Դրանք կբոցավառվեն, ու ոչ ոք չի կարողանա հանգցնել»:

Ծանոթագրություններ

Նշանակում է «փրկություն՝ Եհովայից»:
Բռց.՝ «իր տիրոջ մսուրը»:
Կամ՝ «իր տիրոջը»:
Սա պոետիկ արտահայտություն է և վերաբերում է Երուսաղեմ քաղաքին կամ դրա բնակիչներին:
Կամ՝ «ղեկավարներ»:
Կամ՝ «ուսուցմանը», «առաջնորդությանը»:
Այսինքն՝ արու ոչխարների:
Այսինքն՝ ցանկապատված բակերը: Բառարանում տես «Գավիթ»:
Կամ՝ «Անհայր երեխայի»:
Մետաղների մշակման արդյունքում առաջացած թափոն:
Կամ՝ «Անհայր երեխայի»:
Ըստ ամենայնի, այս ծառերն ու պարտեզները կապ ունեին կռապաշտության հետ:
Վուշի թելերի մանրուք՝ մնացուկ: