Եսայիա 10։1-34

  • Աստված իր ձեռքն ուղղել է Իսրայելի դեմ (1-4)

  • Ասորեստանը՝ Աստծու բարկության գավազանը (5-11)

  • Աստված պատժելու է Ասորեստանին (12-19)

  • Հակոբից մի մնացորդ է վերադառնալու (20-27)

  • Աստված դատելու է Ասորեստանին (28-34)

10  Վա՜յ նրանց, ովքեր վնասաբեր կանոններ են սահմանում,+Ովքեր մարդկանց կեղեքող նորանոր օրենքներ են գրում,   Որպեսզի աղքատի դատապահանջը մերժեն,Իմ ժողովրդի միջի խեղճերին արդարադատությունից զրկեն,+Այրիների ունեցվածքը ավար վերցնենԵվ որբերին* կողոպտեն:+   Ի՞նչ եք անելու, երբ գա հաշիվ տալու* օրը,+Երբ հեռվից վրա հասնի կործանումը:+ Օգնության համար ո՞ւմ մոտ եք փախչելու,+Ձեր հարստությունը* որտե՞ղ եք թողնելու:   Դուք կուչ կգաք մյուս գերիների հետ,Սպանվածների շարքում կլինեք: Ժողովրդի ըմբոստության պատճառով Աստծու զայրույթը չի հանդարտվում,Նրա ձեռքը մեկնված է՝ հարվածներ հասցնելու:+   Նա ասում է. «Ահա Ասորեստանը՝*+ իմ բարկության գավազանը,+Եվ նրա ձեռքի ցուպը, որով բերելու եմ իմ դատապարտությունը:   Նրան կուղարկեմ ընդդեմ հավատուրաց ազգի՝+Ընդդեմ իմ բարկությունը բորբոքած ազգի: Ես կհրամայեմ, որ նա շատ ավար ու թալան վերցնի,Կոխկրտի նրանց, ինչպես փողոցի ցեխը:+   Մինչդեռ նրա ուզածը այլ բան է,Նրա սրտում այլ ծրագրեր են. Նրա սրտի ուզածը ոչ թե մեկ ազգ բնաջնջելն է,Այլ շատ ազգերի ոչնչացնելն է:   Նա ասում է. «Չէ՞ որ ինձ ծառայող իշխանները բոլորն էլ թագավորներ են:+   Չէ՞ որ Քալնոնը+ նույնն է, ինչ Կարքեմիշը,+Եմաթը՝+ ինչ Արփադը,+Սամարիան՝+ ինչ Դամասկոսը:+ 10  Ես նվաճել եմ փուչ աստվածներ պաշտող թագավորությունների,Որոնց կուռքերն ավելի շատ էին, քան Երուսաղեմինն ու Սամարիայինը:+ 11  Եվ ինչպես Սամարիայի ու նրա փուչ աստվածների հետ եմ վարվել,Մի՞թե նույն կերպ էլ չեմ վարվի Երուսաղեմի ու նրա կուռքերի հետ»:+ 12  Երբ ես՝ Եհովաս, վերջացնեմ իմ ողջ անելիքը Սիոն լեռան վրա ու Երուսաղեմում, կպատժեմ Ասորեստանի թագավորին նրա սրտի հանդգնության, հպարտության ու մեծամտության համար,+ 13  որովհետև նա ասում է. «Ես դա իմ բազկի զորությամբ կանեմ,Իմ իմաստությամբ կանեմ, քանի որ իմաստուն եմ: Ժողովուրդների սահմանները կվերացնեմ,+Նրանց գանձերը կթալանեմ,+Զորավորի պես նրանց բնակիչներին ինձ կենթարկեցնեմ:+ 14  Եվ ինչպես մի մարդ ձեռքը թռչնի բնին է մեկնում,Այդպես էլ ես ձեռքս ժողովուրդների հարստությանը կգցեմ,Եվ ինչպես լքված ձվերն են հավաքում,Այդպես էլ ես ողջ երկրի վրա ամեն ինչ ինձ կվերցնեմ: Ոչ ոք թևերը չի թափահարի, բերանը չի բացի, ճիչ չի արձակի»»: 15  Մի՞թե կացինը իրեն վեր կդասի իրենով կտրողից,Կամ սղոցը իրեն բարձր կհամարի իրենով սղոցողից: Մի՞թե ցուպը+ կարող է տարուբերել նրան, ով բռնում է իրեն,Կամ գավազանը կարո՞ղ է վեր հանել նրան, ով իր պես փայտից չէ: 16  Դրա համար էլ ճշմարիտ Տերը՝ Զորքերի տեր Եհովան,Նրա ամրակազմ տղամարդկանց հյուծվածությամբ կպատուհասի,+Նրա փառքը մոխրացնելու համար նա բորբոքուն կրակ կվառի:+ 17  Իսրայելի Լույսը+ հուր կդառնա,+Իսրայելի Սուրբը կրակ կդառնաԵվ բոցավառվելով կոչնչացնի Ասորեստանի մոլախոտերն ու փշաթփերը: 18  Իսպառ կվերացնի նրա անտառների ու պարտեզների շքեղությունը,Այն կչքանա, ինչպես մաշվում-գնում է հիվանդ մարդը:+ 19  Նրա անտառում այնքան քիչ ծառեր կմնան,Որ նույնիսկ փոքրիկ տղան կկարողանա հաշվել դրանք: 20  Այդ օրը Իսրայելի ժողովրդից մնացածները՝ Հակոբի տան փրկվածները,Էլ չեն ապավինի իրենց հարվածողին,+Այլ կապավինեն Եհովային,Կմնան հավատարիմ Իսրայելի Սրբին: 21  Հզոր Աստծու մոտ միայն մի մնացորդ կվերադառնա՝Հակոբի սերունդներից մնացածները:+ 22  Այո՛, ո՛վ Իսրայել, անգամ եթե քո ժողովուրդը ծովի ավազահատիկների չափ շատ լինի,Նրանցից միայն մի փոքր մնացորդ կվերադառնա:+ Վճռված է ձեզ վրա կործանում բերել,+Արդար պատիժը վրա կհասնի ձեզ ինչպես հեղեղ:+ 23  Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան, վճռել է կործանում բերել: Այդ վճիռը կիրագործվի ողջ երկրով մեկ:+ 24  Ուստի Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան, ասում է. «Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիոնում, մի՛ վախեցիր Ասորեստանից, որը գավազանով հարվածում էր քեզ+ և իր ցուպը քո վրա էր բարձրացնում, ինչպես Եգիպտոսը:+ 25  Շատ քիչ ժամանակ հետո իմ դատաստանը վերջ կգտնի, և իմ բարկությունը ասորեստանցիների դեմ կուղղվի, որ կործանվեն:+ 26  Ես՝ Զորքերի տեր Եհովաս, նրանց վրա մտրակ կթափահարեմ,+ ինչպես այն ժամանակ, երբ ջախջախեցի Մադիանին Օրեբ ժայռի մոտ:+ Իմ ցուպը դեպի ծովը կմեկնեմ ու վեր կբարձրացնեմ, ինչպես Եգիպտոսի դեմ գործելիս:+ 27  Այդ օրը Ասորեստանի դրած բեռը կվերցվի քո ուսերից,+Եվ նրա դրած լուծը կհանվի քո պարանոցից:+ Այդ լուծը կկոտրվի+ շնորհիվ յուղի»:* 28  Ահա նա Այիաթ+ է հասել,Անցել է Մագրոնի միջով,Մաքմասում+ իր ռազմաբեռն է իջեցնում: 29  Նա անցել է ծանծաղուտը,Գեբայում+ է գիշերում: Ռամայի բնակիչները ահուդողի մեջ են,Սավուղի քաղաքի՝ Գաբաայի բնակիչները+ փախուստի են դիմում:+ 30  Աղաղակի՛ր, ճչա՛, ո՛վ Գալլիմի դուստր:* Ուշադի՛ր, ո՛վ Լայիս: Օ՜, խե՜ղճ Անաթոթ:+ 31  Մադմենայի բնակիչները փախուստի են դիմել,Գեբիմի բնակիչները ապաստան են փնտրում: 32  Հենց այսօր նա կանգ կառնի Նոբում,+Բռունցքով կսպառնա Սիոնի դստեր լեռանը,Այն լեռանը, որտեղ գտնվում է Երուսաղեմը: 33  Ահա ճշմարիտ Տերը՝ Զորքերի տեր Եհովան,Սարսափելի ճարճատյունով կկտրի ճյուղերը.+ Կկտրվեն բարձր ծառերը,Կտապալվեն վիթխարի ծառերը: 34  Նա կացնով կկտրի անտառի թավուտները. Զորավորի ձեռքով կընկնեն Լիբանանի ծառերը:

Ծանոթագրություններ

Կամ՝ «անհայր երեխաներին»:
Կամ՝ «պատժի»:
Կամ՝ «փառքը»:
Կամ՝ «ասորեստանցին»:
Հավանաբար, խոսքը Իսրայելի թագավորներին օծելու յուղի մասին է կամ էլ այնպիսի յուղի, ինչպիսին օգտագործել էին Գեդեոնի 300 ռազմիկները իրենց ջահերի համար:
Սա պոետիկ արտահայտություն է և վերաբերում է այդ քաղաքին կամ դրա բնակիչներին: