Եսայիա 14։1-32

  • Իսրայելը կբնակվի իր երկրում (1, 2)

  • Բաբելոնի թագավորի դեմ ուղղված ծաղրական խոսքեր (3-23)

    • Փայլող աստղը ընկնելու է երկնքից (12)

  • Եհովան ջախջախելու է Ասորեստանին (24-27)

  • Փղշտացիների երկրի դեմ ուղղված պատգամ (28-32)

14  Եհովան գթասիրտ կլինի Հակոբի հանդեպ+ և կրկին կընտրի Իսրայելին:+ Նա իսրայելացիներին կբնակեցնի* իրենց երկրում,+ և պանդուխտները նրանց կմիանան, Հակոբի տան հետ միասին կբնակվեն:+  Մյուս ազգերի մարդիկ իսրայելացիներին կտանեն ու նրանց հայրենիք կհասցնեն: Այդ մարդիկ Եհովայի երկրում նրանց համար ծառաներ ու աղախիններ կլինեն:+ Ովքեր իսրայելացիներին գերության մեջ էին պահում, նրանց գերիները կդառնան: Ովքեր նրանց հարկադիր աշխատանքի էին լծում, նրանց ենթակայության տակ կլինեն:  Այն օրը, երբ Եհովան ձեզ ազատի* ցավից, տագնապներից ու ձեզ վրա դրված ծանր ստրկական լծից,+  դուք Բաբելոնի թագավորի մասին ծաղրանքով կասեք.* «Այդ ինչպե՜ս ուրիշներին հարկադրաբար աշխատեցնողը իր վախճանին հասավ: Ինչպե՜ս կեղեքումը վերջ գտավ:+   Եհովան կոտրել է անօրենների գավազանը,Ղեկավարների ցուպը,+   Ոչնչացրել է նրան, ով անդադար կատաղի հարվածներ էր հասցնում ժողովուրդներին,+Ով դաժանաբար հալածում և ցասումով լցված՝ հպատակեցնում էր ազգերին:+   Եվ հիմա երկիրը հանգիստ է, անհանգստացնող չկա: Մարդիկ բացականչում են ցնծությամբ:+   Ո՛վ թագավոր, քեզ հետ պատահածը տեսնելով՝Նույնիսկ գիհիներն ու Լիբանանի մայրիներն են ուրախանում: Նրանք ասում են. «Այն ժամանակվանից, ինչ դու ընկար,Ոչ մի փայտահատ չի գալիս մեզ կտրելու»:   Ներքևում գերեզմանը* իրարանցման մեջ է,Որ երբ գնաս, քեզ դիմավորի: Քեզ համար նա արթնացրել է անզոր մեռելներին,Երկրի բոլոր բռնակալներին,Իրենց գահերից վեր է հանել ազգերի բոլոր թագավորներին: 10  Նրանք բոլորը խոսք են ուղղում քեզ և ասում. «Դո՞ւ էլ մեզ նման տկարացար,Մեզ նման մեկը դարձար: 11  Գերեզման* է իջեցվել հպարտությունդ,Լարային գործիքներիդ մեղեդին:+ Տակդ որդերն են փռված որպես անկողին,Ճիճուներն են դարձել ծածկոցդ»: 12  Ինչպե՜ս ընկար երկնքից,Ո՜վ փայլող աստղ, արշալույսի որդի: Ինչպե՜ս կտրվեցիր ու տապալվեցիր,Ո՜վ ազգերին նվաճող:+ 13  Դու մտածում էիր. «Մինչև երկինք կբարձրանամ,+Իմ գահը Աստծու աստղերից էլ վեր կբարձրացնեմ+Եվ կնստեմ այն լեռան վրա, որը հանդիպման վայր է,Որը հյուսիսի ամենահեռավոր մասերում է:+ 14  Ամպերի գագաթներից էլ վեր կբարձրանամ,Բարձրյալի նման կլինեմ»: 15  Բայց հակառակը, դու գերեզման* կիջեցվես,Փոսի խորքերը կգցվես: 16  Քեզ տեսնողներն իրենց հայացքը քեզ վրա կսևեռեն,Ուշադիր կզննեն քեզ ու կասեն. «Մի՞թե սա այն մարդն է, ով ցնցում էր երկիրը,Ումից սարսռում էին թագավորությունները,+ 17  Ով անապատ էր դարձնում երկիրը,Տապալում էր դրա քաղաքները,+Չէր թողնում, որ տուն վերադառնան իր գերիները»:*+ 18  Ազգերի մյուս բոլոր թագավորները,Այո՛, բոլորը փառքով են թաղվել,Ամեն մեկը՝ իր գերեզմանում:* 19  Իսկ դու գերեզման չունես,Դեն ես նետվել անպետք ընձյուղի* պես,Սրով խոցված դիակներով ես ծածկված,Որոնք քարերով լի փոսի մեջ են գցված: Դու ասես ոտքերի տակ կոխկրտվող դիակ լինես: 20  Դու թագավորների հետ չես թաղվի,Քանի որ կործանել ես քո սեփական երկիրը,Ոչնչացրել ես քո սեփական ժողովրդին: Չարագործների սերունդների անունը այլևս երբեք չի հիշվի: 21  Նրա որդիների համար սպանդանոց պատրաստեք,Որ նրանց նախահայրերի հանցանքի պատճառով նրանց կոտորեք,Որպեսզի չհզորանան ու երկրին չտիրենԵվ ողջ աշխարհը իրենց քաղաքներով չլցնեն»: 22  «Ես նրանց դեմ դուրս կգամ»,+– ասում է Զորքերի տեր Եհովան: «Կվերացնեմ Բաբելոնի անունն ու ողջ մնացածներին, նրա զավակներին ու սերունդներին»,+– ասում է Եհովան: 23  «Ես այն փշախոզուկների բույն ու ճահճոտ վայր կդարձնեմ, կործանման ավելով կավլեմ»,+– ասում է Զորքերի տեր Եհովան: 24  Զորքերի տեր Եհովան երդվել է. «Ինչ մտադրել եմ, կկատարվի,Ինչ որոշել եմ, կիրագործվի: 25  Ես կջախջախեմ Ասորեստանին* իմ երկրում,Կկոխկրտեմ նրան իմ լեռներում,+Նրա լուծը կհանեմ իմ ժողովրդի վրայից,Նրա բեռը կվերցնեմ նրա ուսերից»:+ 26  Սա է Աստծու որոշումը, որ կայացվել է ընդդեմ ողջ երկրի: Նա իր ձեռքը ուղղել է ընդդեմ բոլոր ազգերի:* 27  Զորքերի տեր Եհովան որոշում է կայացրել,Ո՞վ կարող է այն խափանել:+ Նրա ձեռքը մեկնված է,Ո՞վ կարող է այն հետ մղել:+ 28  Աքազ թագավորի մահվան տարում+ այս պատգամը հաղորդվեց. 29  «Ո՛վ փղշտացիների երկիր, մի՛ ուրախացիր,Թող չուրախանա քո ժողովրդից և ոչ մեկը,Որ կոտրվել է քեզ հարվածողի ցուպը: Օձից*+ թունավոր օձ+ կսերի,Դրանից սերածը կայծակնասլաց թունավոր օձ* կլինի: 30  Թշվառ մարդկանց առաջնեկները կկերակրվեն,Աղքատները ապահովության մեջ կքնեն,Մինչդեռ քո ժողովրդին* ես սովամահ կանեմ,Քեզնից ովքեր էլ ողջ մնան, կսպանվեն:+ 31  Ողբացե՛ք, դարպասնե՛ր: Բղավի՛ր, ո՛վ քաղաք: Քո ողջ ժողովուրդը կվհատվի, ո՛վ փղշտացիների երկիր,Քանի որ պատերազմի ծուխ է գալիս հյուսիսից,Եվ ոչ ոք հետ չի ընկնում այդ զորքի շարքերից»: 32  Ի՞նչ պատասխան պիտի տրվի ժողովրդի պատգամաբերներին. Այն, որ Եհովան է դրել Սիոնի հիմքը,+Այնտեղ ապաստան կգտնեն նրա ժողովրդի միջի խեղճերը:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «հանգիստ կտա»:
Բռց.՝ «հանգիստ տա»:
Կամ՝ «առակ կասեք»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «բանտարկյալները»:
Բռց.՝ «տանը»:
Կամ՝ «ճյուղի»:
Կամ՝ «ասորեստանցուն»:
Կամ՝ «Նրա ձեռքը պատրաստ է հարվածելու բոլոր ազգերին»:
Բռց.՝ «Օձի արմատից»:
Բռց.՝ «թռչող կրակոտ օձ»:
Բռց.՝ «արմատը»: