Եսայիա 15։1-9

  • Մովաբի դեմ ուղղված պատգամ (1-9)

15  Պատգամ՝ ուղղված Մովաբի դեմ:+ Մի գիշերում ավերվել ու լռել է Մովաբի Ար+ քաղաքը,Մի գիշերում ավերվել ու լռել է Մովաբի Կիր+ քաղաքը:*   Մարդիկ տաճար են բարձրացել, գնացել են Դեբոն,+Գնացել են բարձունքները, որ լաց լինեն: Մովաբը ողբում է Նաբավի+ և Մեդաբայի+ համար: Բոլորի գլուխները սափրված են,+ բոլորի մորուքները խուզված են:+   Փողոցներում մարդիկ քուրձ են հագած,Տանիքների վրա ու հրապարակներում բոլորը լացուկոծ են անում,Լաց լինելով ցած են իջնում:+   Եսեբոնն ու Ելեալեն+ աղաղակում են,Նրանց ձայնը հասնում է մինչև Հասսա:+ Դրա համար էլ գոռում են Մովաբի ռազմիկները: Ահուդողի մեջ է Մովաբը:   Սիրտս ողբում է Մովաբի համար: Այնտեղից փախածները հասել են մինչև Սեգոր+ և Էգլաթ-Շելիշա,+Նրանք լաց լինելով բարձրանում են Լուիթի զառիվերով: Որոնայիմի ճանապարհին լացուկոծ են անում իրենց վրա եկած աղետի համար:+   Նեմերիմի ջրերը ցամաքել են,Կանաչ խոտը չորացել է,Էլ խոտ չկա, ոչ մի կանաչ չի մնացել:   Ուստի նրանք իրենց հետ տանում են իրենց պաշարների ու հարստության մնացորդներըԵվ կտրում-անցնում են բարդիների գետահովիտը:*   Նրանց աղաղակն արձագանքում է Մովաբի ողջ տարածքում,+Ողբի ձայնը հասնում է մինչև Եգլայիմ,Մինչև Բեեր-Ելիմ է հասնում:   Դիմոնի ջրերը արյունով են լցված: Աստված դեռ էլի աղետներ ունի Դիմոնի համար պահած. Նա առյուծ կուղարկի, որ հարձակվի Մովաբից փախչողների վրաԵվ երկրում մնացածների վրա:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Կիր-Մովաբը»:
Կամ՝ «հեղեղատը»: Բառարանում տես «Հեղեղատ»: